Հեռախոսահարցազրույցներ չեմ սիրել՝ վիրավորվելու, անգամ վիրավորելու աստիճան: Հոգով-սրտով ներողություն: Հիմա այդպես չէ. իհարկե, ասում եմ՝ միացրե´ք ձայնագրիչը: Չեմ հանդուրժում, երբ ինձ աղավաղում են: Իմ ասածի մասին, իմ ասածից հետո ի՜նչ ուզում ես գրի, բայց իմ խոսքին՝ իմ սեփականությանը, չդիպչես: Ասված է՝ մի՛ գողանա, այս դեպքում նաև՝ մի´ շնանա: Լրագրողը հարցնում է Հիմնադիր խորհրդարանի հայտնի հինգ անդամների՝ Գարիկ Չուքասզյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ձերբակալման ու ազատման մասին… Հայաստան՝ առանց քաղաքական բանտարկյալների, իհարկե: Ալբերտ Մարգարյանն էլ, մեր Գեղարվեստի ավագ դպրոցիԱնահիտ Մարգարյանի հայրը, ընտանիքով դժվարություններ է կրում, ազատազրկման մեջ է, իմ համոզմամբ, Շանթ Հարությունյանին՝ արցախյան շարժման ինքնապաշտպանական կռիվների պայքարի վառ անհատականությանը իր հավատարմության համար… Քաղաքական լուծում է անհրաժեշտ՝ օր առաջ, ինչպես հիմնադիր խորհրդարանի ղեկավարների դեպքում: Այո՛, իմ, ձեր հռչակած Հայաստանը պիտի կայանա արտահայտման ազատության անպայման հարգմամբ, ոչ թե Հայաստանում բանտարկված քաղաքացիով, այլ ազատության մարդով, ով, եթե պետք է, նստում է, սրանով երբե՛ք բանտարկվածի կյանքով չի ապրում… Հայտնի-թևածող խոսք կա՝ «էդ դեռ հայտնի չէ, թե մեզնից ով է նստած»… 1999-ին իմ հայտնի կոչը հիշեցի՝ պիտի նստվի… հանուն Հայաստանի Հանրապետության…
Հանուն Հայաստանի Հանրապետության
07.02.2015
0 Comments
Explore More
Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը
Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու
Ես ներկայացրի փետրվարի 12-ի առավոտի մեդիայի «թոփ եռյակը»
Որևէ ստուգում, վարկանիշավորում, որևէ ձևաթղթեր՝ իրենց արհեստականություն պարտադրող գործակիցներով չեն կարող մեզ շեղել ապրելուց, կյանքից՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տանը, փողոցում… «Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը
Մայիսի 24, կիրակիի ընթերցարան
Արդար չէ նաև Եվրատեսիլին հայոց մոտեցումը, այն հայոց, ովքեր որոշում են կամայականորեն՝ ով ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, և այն հայոց, հայաստանյան հասարակության, որ թույլատրում են այս կամայականությունը. չի ստեղծվում հանրային կարծիքով