Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․ 

Ալբերտ Տոնեյան կնքահոր՝ Արագածի մկրտության արարողությունը եկավ առաջիս․․․ Բյուրական-Ամբերդով Հարավային գագաթ բարձունքի վերջին հատվածում կապում է մկրտվող սանի աչքերը, ձեռքը բռնած, քավոր-սանիկ կապի անխախտության խորհուրդ որպես, ուղեկցում է մինչև․․․ Ու բացում ես աչքերդ Արագածի խորխորատի առջև. տեսարան, որ չի մոռացվում երբեք։ 

Հիմա ես կուզեմ լինել յուրաքանչյուրիդ համար այսպիսի մի կնքահայր՝ որպես այլընտրանք Ալբերտին ու Արագածին։ 1991թ․ Անկախության հանրաքվեով հռչակված (Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի ժողովրդով, սահմաններով, որ 1992թ․ մարտին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչում է ստացել՝ Խորհրդային Միության Հանրապետությունների ներքին սահմանով) Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև մեր սահմանները բացվել են մեր առաջ, ու ես կարո՞ղ եմ, որպես Անկախ պետության հռչակման գործիչ, Նոր ուղի քաղաքացիական մկրտության քավորը լինել այս ակտով․․․ 

Անցնում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի շուրջ 1000 կիլոմետրով, քայլ առ քայլ․․․ հիացումով։ Ես միշտ ունեցել եմ, ունեմ այս զգացումը, և իմ հեղինակած մանկավարժությամբ անկախ պետության յուրաքանչյուր քառակուսի մետրով իմ հիացումն եմ փոխանցել իմ սաներին՝ սովորող-աշխատող-ծնող։ Այս սահմանով պարփակված 30 հազար քառակուսի կիլոմետրի պահապանն եմ եղել, հավաքարարն ու պարտիզպանը։ Կամ։ Մի խոսքով՝ Նոր ուղի մանկավարժությունն այս տարածքով երկրի ճանաչումն է ու խնամքը, դրա փոխանցումը իմ ժառանգներին, սաներին, հետևորդներին։ 1988-ի փետրվարին սկսված Արցախյան հակամարտությունը, որ արագ վերածվեց ռազմական առճակատման, լղոզեց Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդային սահմանները, իսկ 1992-1994թթ․ հայ-ադրբեջանական պատերազմով դրանք դարձան մեր կողմից օգտագործվող ու բանակի կողմից վերահսկվող տարածքներ․․․ Այլ սահմաններով երկրի զգացողություն ունեցանք։ 

Չեմ ուզում մեր 33 տարվա կյանքը վերապատմեմ․․․ Իմ բլոգում, Նոր ուղու հարթակում, ներկայացված է նաև իմ վերաբերմունքը։ Կարճ՝ 2020-ի պատերազմի պարտությամբ, որպես հետևանք, մենք կանգնեցինք Ադրբեջանի հետ խորհրդային շրջանի բաց սահմանների առաջ․․․ Հիմա, հայտնի ֆիլմի շարքային Սամոխինի նման դիմեմ մեզանից յուրաքանչյուրին՝ մեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Եթե անգամ չեք հիանում սահմանի եզերքով ձգվող-պարփակված հայրենիքով, ժամանակն է սրան որպես փաստ մոտենալ։ Իսկ փաստերը համառ բան են, դրանք իրենց զգալ են տալիս, տալու։ Ես ձեզ հետ եմ, ձեր կողքին, Նոր ուղու հարթակները հենց սրա համար են ստեղծված՝ իրար հանդիպելու, իրար չկորցնելու, միասին այս շփոթ շրջանը հաղթահարելու։ 

Կհանդիպենք։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարով եք եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, եղբայրք պատվական

Ողջունում եմ Աղասի Մարգարյանի մուտքը կրթահամալիր՝ որպես mskh.am-ի խմբագիր, լավ կրթություն ստացած պատմաբան հասարակագետի, ով զբաղվել-զբաղվում է քաղաքագիտությամբ… Աղասու, նրա ծննդավայր Գուսանագյուղի մասին ես պատմել եմ ու հիմա էլ հիշում

Միասնական քննություններ են հանրապետությունում…

Հանրային հեռուստաընկերություն, «Հարցազրույց» Հունիսի 16

Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր 

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ. Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: