Պիետրո Շաքարյանը Միչիգանի համալսարանի ավարտական կուրսի ուսանող է: Նա վերջացրել է իր «Դպրոց առանց պատերի» վերնագրով ավարտական թեզը, որը հիմնականում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացված կրթական բարեփոխումների մասին է՝ Խորհրդային և հետխորհրդային Հայաստանում քաղաքական բարեփոխումների ու կրթական նորարարությունների ֆոնին:

Պիետրոն գրում է.

Ողջույն բոլորին,
Լավ լուր ունեմ.

Արման Ամիրխանյանը «Գյուլբենկյան հիմնադրամից», որը մեծապես աջակցել է Հայաստանում արված իմ հետազոտական աշխատանքներին, այնքան է տպավորված եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին պատմող իմ ավարտական թեզով, որ ուղարկել է այն «Գյուլբենկյան հիմնադրամի» հայկական համայնքների բաժնի տնօրենին: Ըստ այդ բաժնի կայքի՝ հայկական համայնքների բաժինն աշխատում է, որպեսզի «…հայ ժողովրդի համար կենսունակ ապագա ստեղծի այնտեղ, որտեղ իր լեզուն ու մշակույթը պահպանվում և արժևորվում են»:
Բաժնի տնօրենը Ռազմիկ Փանոսյանն է՝ արևմուտքի նշանավոր հայագետ, որի Հայոց պատմությանը վերաբերող  «TheArmenians: From Kings and Priests to Merchants and Commissars. Հայերը՝ թագավորներից ու հոգևորականներից մինչև վաճառականներ ու կոմիսարներ»-ը իմ մշտապես սիրելի գրքերից մեկն է:
Կրկնում եմ, որ սա լավ լուր է և՛ իմ ավարտական թեզի, և՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար:

Լավագույն ցանկություններով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երուսաղեմ՝ ընտանեկան ուխտի

Հարգելի սեբաստացիներ, 2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10-ը ես արձակուրդային օրերը անցկացնելու եմ ընտանեկան ուխտի ձևով իմ տղայի ու կնոջ հետ Երուսաղեմում: Իմ արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը, ՀՀ

Խոտի վերածումը կոմպոստի իսկական սեբաստացիական աշխատանք է

Կրթահամալիրի բնագիտության մասնագիտական խմբի ղեկավար Էմանուել Ագջոյանն ինձ գրում է. «Մեր ունեցած հնձած խոտը կենդանիներ կերակրելու համար պիտանի չէ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որ այն օգտագործվի կոմպոստ պատրաստելու համար»:

Հասմիկ Քուրդօղլյանին

Սիրելի սեբաստացի, մեր սեբաստացի շրջանավարտի մայրիկ, սիրելի Հասմիկ.   Շնորհակալ ենք Արմանի համար։ Շնորհակալ եմ գնահատանքի համար։ Արմանին բարի ծառայություն։ Ուժեղ-կարող մարդ է։ Հետևելու ենք նրա ծառայությանը, ինչպես բոլոր սեբաստացի