Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս, Գերմանիա ստեղծած Գերմանիայի ժողովուրդ… 2005-ի նման հարցումներով 35 տոկոսը 1945թ. պատերազմի ելքը պարտություն էր համարում: Համաշխարհային պատերազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի նման փոփոխությունը կապվում է նաև այն բանի հետ, որ այդ օրերը վերապրած ավելի ու ավելի շատ տարեց գերմանացիներ են պատմում այդ ժամանակների մասին: Ահա ինչու՝ ինձ հետաքրքիր-կարևոր են թուրք հասարակական կյանքում կատարվող իրական փոփոխությունները ցեղասպանության ճանաչման, սեփական անհատական մեղքի գիտակցման, զղջման, հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին… Ցավոք, հայաստանյան ներհասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները կա՛մ քիչ-հազվադեպ են կատարվում, կա՛մ դրանք արժանահավատ չեն դառնում. հասարակական կարծիքի փոփոխությունը որպես գործիք չի կիրառվում…
Հասարակական կարծիքի փոփոխությունը
29.01.2015
0 Comments
Explore More
Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը
Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու
Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…
Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի
Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…
Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց