Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս, Գերմանիա ստեղծած Գերմանիայի ժողովուրդ… 2005-ի նման հարցումներով 35 տոկոսը 1945թ. պատերազմի ելքը պարտություն էր համարում: Համաշխարհային պատերազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի նման փոփոխությունը կապվում է նաև այն բանի հետ, որ այդ օրերը վերապրած ավելի ու ավելի շատ տարեց գերմանացիներ են պատմում այդ ժամանակների մասին: Ահա ինչու՝ ինձ հետաքրքիր-կարևոր են թուրք հասարակական կյանքում կատարվող իրական փոփոխությունները ցեղասպանության ճանաչման, սեփական անհատական մեղքի գիտակցման, զղջման, հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին… Ցավոք, հայաստանյան ներհասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները կա՛մ քիչ-հազվադեպ են կատարվում, կա՛մ դրանք արժանահավատ չեն դառնում. հասարակական կարծիքի փոփոխությունը որպես գործիք չի կիրառվում…
Հասարակական կարծիքի փոփոխությունը
29.01.2015
0 Comments
Explore More
Դեպի նոր աշխարհակարգ марш-бросок-ով
Քաղաքական օրագիր Տեսե՛ք, մեկ-երկու օրով ուշացրի իմ քաղաքական օրագրի համար ընտրած ընթերցանության նյութերի հրապարակումը՝ հրամցումը քեզ, մեծարգո ընթերցող օրագրի, և… ուշացա՞. պատմական նշանակությո՞ւն ունեն դրանք… Իսրայելը և Թուրքիան հասել են
Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և հանրային տրամադրությունները
Քննարկում «Մեդիա կենտրոն» հանրային հարթակում։ Ապրիլի 27
Ես և Մենք հրապարակում
Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լևոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի