Մանկական երկաթուղում, այգում երաժշտության ձայնն անջատված էր: Ի՜նչ կարևոր-հաճելի-օգտակար միջավայր էր դարձել այգին: Խուսափելով «Լունապարկ» կոչվածից՝ ես ու Լիլիթ Բլեյանն այս անգամ էլ համերաշխ եղանք ու վայելեցինք մանկական այգու ողջ հմայքը՝ երիտասարդ հետաքրիր մարդիկ, բոլորը յուրային ու գրավիչ՝ մեկը մյուսից հետաքրքիր մանուկներ… Այս զրնգուն ձայների, թարմ տեսքերի մեջ անտեղի է երաժշտությունը… Հենց միացրիք, իրականությունը ռաբիսանում է: Ի՜նչ լավ է, որ Օղակաձև այգուն հարող Սուրբ Գրիգոր Լուսավորչի լանջերը բարեկարգվում են… Վերջապես… Եկեղեցին պիտի փոխի միջավայրը: Այգու տարածքը, Այրարատից սկսած մինչև Վարդան Մամիկոնյան հրապարակը պիտի լինի եկեղեցապատկան պարտեզապուրակային միջավայր՝ առանց աղմուկի, թող որ մանկական-մարդկային աշխույժի ձայնով լեցուն… Զբոսնեն, կարդան, զրուցեն, քայլեն, առանձնանան, մարզվեն… «Լունապարկ» կոչվածը հակամարդկային մի գոյակցություն է՝ Մանկավարժական համալսարանի և եկեղեցու դիմաց՝ հարևան բոլորիս: Թող միանան ու սեփականատերերից գնեն: Ճանաչեք մեր իրավունքը, հարգեք մեզ:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի լանջերը բարեկարգվում են
28.01.2015
0 Comments
Explore More
Այսպես էլ ապրում ենք
Երևանյան մետրոն էլ իր այս տեսքով կարծես ցուցադրական ուսումնական վարժասարք լինի… 1981թ. գործարկման պահից այսքան տարի՝ անշարժ-ավարտուն… Այսպես էլ ապրում ենք… Ես խուսափում եմ «Զորավար Անդրանիկ» կայարանից, որքան էլ այն հարմար
Սովորող-ուսուցիչ տեղերը փոխելու ժամանակը…
Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա»
Պատերազմ, որ սկսվեց ակամա՞ ու չի ավարտվո՞ւմ… Մեր կամքին չի տրվո՞ւմ
Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա… Իսկ այգեգործությունը դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե՛