Մանկական երկաթուղում, այգում երաժշտության ձայնն անջատված էր: Ի՜նչ կարևոր-հաճելի-օգտակար միջավայր էր դարձել այգին: Խուսափելով «Լունապարկ» կոչվածից՝ ես ու Լիլիթ Բլեյանն այս անգամ էլ համերաշխ եղանք ու վայելեցինք մանկական այգու ողջ հմայքը՝ երիտասարդ հետաքրիր մարդիկ, բոլորը յուրային ու գրավիչ՝ մեկը մյուսից հետաքրքիր մանուկներ… Այս զրնգուն ձայների, թարմ տեսքերի մեջ անտեղի է երաժշտությունը… Հենց միացրիք, իրականությունը ռաբիսանում է: Ի՜նչ լավ է, որ Օղակաձև այգուն հարող Սուրբ Գրիգոր Լուսավորչի լանջերը բարեկարգվում են… Վերջապես… Եկեղեցին պիտի փոխի միջավայրը: Այգու տարածքը, Այրարատից սկսած մինչև Վարդան Մամիկոնյան հրապարակը պիտի լինի եկեղեցապատկան պարտեզապուրակային միջավայր՝ առանց աղմուկի, թող որ մանկական-մարդկային աշխույժի ձայնով լեցուն… Զբոսնեն, կարդան, զրուցեն, քայլեն, առանձնանան, մարզվեն… «Լունապարկ» կոչվածը հակամարդկային մի գոյակցություն է՝ Մանկավարժական համալսարանի և եկեղեցու դիմաց՝ հարևան բոլորիս: Թող  միանան ու սեփականատերերից գնեն: Ճանաչեք մեր իրավունքը, հարգեք մեզ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հին Կասկադը հիշո՞ւմ եք

Գաֆեսչյան կենտրոնի մասին իմ հիացմունքն ու աջակցությունը հայտնել եմ հոկտեմբերի 28-ի իմ գրում: Սխալ չարտահայտվեմ հանկարծ՝ Դավիթ Բլեյանի ոճով ասեմ ու շարունակեմ… Հին Կասկադը հիշում եք: Հիշո՞ւմ եք: Խաղաղ, ներս ընկած մի

Շշախաղերի առաջնություն-խաղադարան. է՞լ ինչ…

Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ.

Կավե տիկնիկի առաջին պատումը շուրջերկրականից*

Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով