Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Մարինե Մնացականյանի պատումով սկսված «Վերապրածները» խորագիրը կարո՞ղ է չընդհատվել, հարցնում եմ։ Իրեն ծանոթ մարդու, իր գերդաստանի պատմությունը՝ հայոց ողբերգությունն անհատականացնելու-մարդկայնացնելու-ճանաչելու և ճանաչել տալու՝ ապրելու ճանապարհ է՝ շարունակական ուսումնական նախագիծ… Ի՜նչ լավ է, որ Գայանե Առաքելյանն ու Գեղարվեստի ավագ դպրոց-ընտանիքը պահեց այդքան դժվարությամբ-սիրով ստեղծված նախաձեռնությունը՝ ապրիլի 24-ին հայոց երկիրը մեծացնել-շենացնելու… մի փոքր, բայց կոնկրետ… Հանրակրթական էկոտուր 2016-ում սրա նկատմամբ վերաբերմունքն ինչպե՞ս այլ դարձնենք՝ Ծառի օրվան ձեռք չտալով։ Այնքան քարքարոտ-անմշակ է մեր երկիրը, որ ապրիլյան տոնացույցը երկրագործի ոչ մի ազատ օր կարող է չունենալ։ Չպիտի ունենա։ Այ, մայիսի 7-ին կրթահամալիրի գյուղացիական տնտեսության նորամուտն ենք անելու. այնքա՜ն գործ կա՝ գործուն-տպավորիչ ներկայացնելու համար, իսկ այսպես, ընդհատումներով, «հիշելով-պահանջելով» չի արվի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա իմ գիրը՝ հինգհարյուրերորդը

Անհաղթ, ինչպես Նոբունագա զորավարը, ու ամենահաս՝ մտքի պես… որ ճակատագիրը միշտ լինի մեր ձեռքում, որ հաղթանակի արծիվը լինի մետաղադրամի երկու կողմում էլ, որ ճակատագիրը միշտ օգնի… Ինքդ քո գործն արա, և Աստված

Զայրույթը չի զարդարում. տանում է

Զայրույթը չի զարդարում. տանում է: Զայրույթը մսխում է: Ոչ մի արդարացում: Երեկ ես զայրացա և չմասնակցեցի կրթահամալիրիԳեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում սպասված ցուցադրության բացմանը: Հետո մտա Գեղարվեստ. այնքա՜ն լուռ էր, ես միայնակ

Մեր վարժարանի սաները

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… Մեր սովորողների ծնողները մարդիկ են. հենց դրանով կարող են տարբերվել իրարից ու մյուսներից, ինչպես մեր սովորողները՝ նրանց