— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել…
— Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն…

Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից նվեր ստացած գորգիկ-խճանկարը, Տաթև քույրիկի լոտոներով կարողանում է ամենաարագ ամենատարբեր գործողություններ կատարել, գորգիկների վրա գլուխկոնծիների շարքեր ցուցադրել՝ ապացուցելու համար, որ ինքը… հնդկահավ է ու ֆլամինգո, մե՜ծ, շատ մեծ…

Ես դժվարությամբ եմ բաժանվում Դավթից երեկոյան։ Երեկոյան Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում Միջազգային թատերական Highfest փառատոնի բացումն էր՝ թվով 13-րդը: Ինձ, որպես կանոն, չեն մոռանում հրավիրել, ու ես նույն կանոնով մասնակցում եմ… Ու միշտ չեմ փոշմանում… Ոչ սովորական աշխույժ-արտիստիկ-երիտասարդական միջավայր՝ զգացողությունների թանգարան իսկական… Ափսոսում եմ, արդեն տեղում, որ Դավիթը հետս չէ… Լիլիթ Բլեյանը, որ հիմա Բրյուսելում համերգի վերջին պատրաստությունների մեջ է (պատկերացնե՜լ կարելի է), միշտ ինձ հետ էր, ամենուր, սկսած երկու տարեկանից… Ի՜նչ վստահելի էր բոլոր տեսակի միջոցառում-հավաք-ներկայացումներում… Իսկ մեր տղուկը, ինքը հո հենց էնպես չի ասում, իսկական հնդկահավի պես է իրեն պահում. բերանն էլ բաց՝ իր հայտնի բառերի ընդարձակվող շարքով… Մասնակցենք «Հայֆեստ»-ի մեկ շաբաթ և ավելի ձգվող ներկայացումներին. զգացողությունների իրական թանգարան են խոստանում կազմակերպիչները…

Կրթահամալիրը մասնակցում է ամենամյա Դիջիթեք էքսպոյին:

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Սեբաստացիական աշխարհում էլ օրն այդպիսի մի թանգարան է՝ խճանկար, ու ճիշտ կլինի՝ կայքի նոր խմբագիրներից Աղասի Մարգարյանը կարողանա տեղեկատվությունը կազմակերպել այնպես, որ բոլորս ժամանակին տեղեկացված-հրավիրված լինենք… Կարևորված լինելը շատերիս պակասող ինքնավստահություն կհաղորդի… Թե չէ այսպես, ամեն մեկս, ինչպես ես, մտածում-գործում ենք բլոգային եզակիության սկզբունքով՝ ես տեղադրել եմ այսինչը բլոգում, նա՝ յուրաքանչյուրը, պարտավոր է բացել-կարդալ-իմանալ-գալ… Չի բացում, չի իմանում, չի գալիս՝ թող չգա, հեչելիս գա՞… Եղա՞վ: Եղավ-մեղավ չգիտեմ: Ես իմ զգացողությունը փոխանցեցի:

Կարդա՞նք միասին Հրանտ Դինք

Լոզանի արձանագրությունների դրույթներն ի զորու չեղան կասեցնելու Թուրքիայի Հանրապետության շրջանում հայերի իրավունքների ոտնահարումը… Արդյունքում, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ երեք հարյուր հազար հայերից այսօր, արդեն, մնացել է հիսուն-վաթսուն հազարը… Չորս հազար տարվա հինավուրց ազգն այսօր Թուրքիայում իր գոյությունը պահպանում է կրոնական մի փոքրիկ համայնքի տեսքով՝ քառասուն եկեղեցիներով, տասնյոթ դպրոցներով, մոտ հիսուն վաքըֆներով (անօտարելի ունեցվածք), ավելի քան քսան միություններով: Եվ հիմա Թուրքիայում գտնվող հայ ազգային փոքրամասնությունը ոˊչ Լոզանի որոշած փոքրամասնությունն է, ոˊչ էլ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության բնորոշած քաղաքացին…

Միջին դպրոցի միջավայրը`սովորողների պահարանները:
Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի:

Հարգելի Դինքն այս կրճատման շրջանը համեմատում է «անսարք ծորակի հետ» և բացատրում նրանով, որ Թուրիքայի Հանրապետության շրջանում, անկախ իշխանության գլուխ անցած քաղաքական ուժից. «հայերն էլ, մյուս ոչ մահմեդական փոքրամասնությունների պես ընկալվեցին որպես մշտական սպառնալիք ազգային անվտանգությանը»… Բացատրել կարելի է, կարելի է և ընդունել բացատրությունը, համաձայնել… բայց ի՞նչ կփոխվի սրանից, կնորոգվի՞ սրանով անսարք ծորակը, որ էլ չկաթա-քամվի-պակասի եղածը… Բա որ ժայթքեց-պրծավ, ինչպես այլ հանգամանքներում կատարվում է Սիրիայում ապրող հայության հետ, ինպես կարող է կրկին կատարվել բեյրութահայության հետ… Ինչպե՞ս նորոգել «անսարք ծորակը», և կարո՞ղ ենք դա անել, մասնակցել դրան Հայաստանում ապրողներս՝ մեր այսօրվա կյանքով… Ինչպե՞ս… Ցեղասպանության ճանաչման միջազգայնացմա՞մբ, թե՞ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորմամբ, բարիդրացիության հաստատմամբ… Ճանաչում ենք մեր Հրանտ Դինքին, զրուցում նրա հետ… Օրագիր է…

Առավոտը կրթահամալիրի երթուղայինում:
Լուսանկարները` Էրիկ Բաբաջանյանի

Հիմա հայաստանյան, կներեք, պահեր են լինում՝ կրթահամալիիրի խնդիրներից ավելի ինձ զբաղեցնում է վիճակը Սիրիայում, այս հեղհեղուկ-պայթյունաբեր շրջանում հայ-ադրբեջանական, իբր, սառեցված հակամարտության թեժացումը… Իրիկունը և առտու ես չեմ կտրվում ոչ մի րոպե ինտերնետային լուրերից, «Եվրոնյուզ»-ից… Իմ ինքնազգացողությունը, իմ գործողությունները շատ բանով թելադրվում են այս հանգամանքներով… Ես հաճախ եմ ժայթքում՝ Վիլյամ Սարոյանի հայտնի պատմվածքի սափրիչի նման, երբ իմ շրջապատում-լուրերով այնքա՜ն հեշտ են արտաբերում, դատողություններ կառուցում պատերազմի վերսկսման հիմքով… Ցավոք, մենք, որպես հասարակություն, չկարողացանք ներգրավվել, մասնակցել այս, թվում է, մեզ ենթակա անսարք ծորակի նորոգման՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործին… Ու ես ինձ զգում եմ, ինչպես մի ֆլամինգո-հնդկահավ…

Խուստուփ մեկնած արշավախմբին հետևողներին տեղեկացնում ենք, որ մենք արդեն Կապանում ենք:
Լուսանկարները Հռիփսիմե Առաքելյանի:

 

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան

#465

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գյոզալ մեր հունիս ուսումնական, բարով…

Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝

Կյանքով ուղղելու հանրակրթություն…

— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին… — Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ