Արտակարգ, թարս իրավիճակ է իմ օրագրում. Դավիթ Բլեյանն էլի համարյա ինձ հետ է արթնանում՝ գիշերը 3.00-3.30-ի արանքում, երբ ես համակարգչի առաջ նոր-նոր եմ սկսում իմ առօրյա գիշերային աշխատանքը…
– Արի միասին կայքը նայենք, տեսնեմ՝ ինչ են անում Մայր դպրոցի կուկուները…
Մայր դպրոցը հավաքական անունն է կրթահամալիրի…
Սիրով նայում ենք… Կրթահամալիրի ողջ գործունեությունը հետաքրքիր է Դավթին: Օրապատումս այսպես որ շարունակվի, պիտի դառնա իմ ու Դավթի գիշերվա գործունեության մասին:

– Դավիթ,- ասում եմ,- գիշերը քնելու համար է, տե՛ս, մութ է:
Մենք շրջում ենք բնակարանով մեկ, նայում գիշերվա անթափանց մութին…
– Գիշերն աշխատելու համար է, հայրիկ…,- քմծիծաղում է…
Ես օգնության կարիք ունեմ. SOS եմ հնչեցնում…
– Դավիթ, այսպես չի լինի,- բողոքում է սենյակ մտած քնահարամ Արմինե մայրիկը,- ի՞նչ անենք:
– Դու սո՛ւրճ խմի…
Հիմա հյուրասենյակում Դավիթն ու Արմինեն թեյ ու սուրճ են խմում, հետո սկսում միասին գիրք կարդալ. Մարի Գաբանյան ջան, գիշերային ընթերցանություն է… Ես հնարավորություն եմ ստանում, վերջապես (ժամը 5-ն է), սկսելու իմ օրապատումը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկրի ամեն կտորը՝ ուսումնական տարածք…

«Կանթեղն» սկսում-շարունակում է Երգ երգոց կարդալ… Ես լսեցի մեր աղջիկներին՝ Մանե Գևորգյանին և Ռեբեկա Խաչիկյանին… Ի՜նչ լավ կլիներ, որ Քնարիկը՝ իր խմբով, Հասմիկ Ղազարյանը՝ իր, Ելենան, Թամարը Ղահրամանյան…. թույլ չտային,

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի

Թող հայրիկն էլ մնա տանը, երեքով մեր համար ապրենք…

Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝