Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝ 114 մեքենա: Մեր տան ցուցադրությունը բաց է յուրաքանչյուրի համար, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին, համեցե՛ք, մուտքն ազատ է. կարող եք գալ առանց նոր մեքենա բերելու: Այս հայտարարությունը ես ու Դավիթը միասին գրեցինք իմ 302-րդ գրում տեղադրելու համար:

Հետգրության փոխարեն
Գրեցինք-կարդացինք, Դավիթ Բլեյանը մի քանի ճշտումներ արեց.
– Հայրիկ, բաց ես թողել, ես ասեմ՝ ինչ եմ ասել. սա չեմ ասել,– ճիշտ ու ճիշտ Լիլիթ Բլեյանի նման՝ 2-4  տարեկանում ստեղծագործելիս, բայց Դավիթն արձակ է գրում: Հետո էլ թե.
– Որ նոր ավտո ոչ ոք չբերի, իմ ավտոները չեն շատանա… թվերը կմնան նույնը… Ես ուզում եմ առաջ հաշվեմ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը

Եվ թուլացան կուռն ու ճուռը

Երբ տուն հասա, ժամը ութն էր. Դավիթն իդիլիայի մեջ էր. Մերի Առաքելյանը, մեր տան սիրելին, ով երկար էր բացակայել, հասցրել էր մինչ իմ գալը գերել-տանել Դավիթ Բլեյանին իր հմայքով, սիրով,

Մենք հիանում-զարմանում ենք մեր զեբրիկով

Դավիթ Բլեյանը նման է զեբրի՝ վագրաձիու… Կհարցնե՞ք՝ ինչո՞վ… Զեբրի գծերով այս շորն է հագել, մայրիկն էլ շեշտել է. – Ոնց որ զեբրիկ լինի իմ տղուկը… Դավիթը թողել է ամեն ինչ