Կիրակիին նախորդող շաբաթը աշխատանքային եղավ: Կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի պարտիզպանները, սովորողների և ուսուցիչների տարատարիք խմբերը, ծնողական կոնկրետ ու սրտաբուխ աջակցությամբ, համերաշխ-կապակցված-խելամիտ աշխատանքով, բոլոր դպրոցներում առանց բացառությամբ ներկայանալի դարձրին` պտղատու ծառերի շարքեր (քանի պտղատու ծառ տնկվեց և այսպիսով՝ քանի՞սն ենք խնամում), եղրևանու և վարդերի թփեր, բալենիների գոտիներ առանձնացվեցին: Իսկ Նոր դպրոցի «Մի ծառ` ես, մի ծառ` դու» տպավորիչ նախագծի գտնված անունը օրվա խորագիրը դարձավ: Մեր դպրոցական բակային պարտեզները երևի ամենագրավիչն են Բանգլադեշում… Ապրիլյան վայելքը այսպիսին է լինում. շնորհակալ եմ: Հետո, երբ փաստ դարձավ վրացի տղամարդկանց էթնո-վոկալ-գործիքային, սովորող-ուսանողների էստրադային և երաժշտության ուսուցիչների` միանգամից երեք խմբի այցելությունը, պետք էր օրվա վերջում պատասխանատուների հավաք անցկացնել… Կարեն Խաչատրյան-Կայը եկավ տանից,Սվետա Ճաղարյանը՝ Մայր դպրոցից, Նառա Նիկողոսյանը հետաձգեց իր պայմանավորվածությունը… Սրա փոխարեն մենք բոլորիդ բուռն-հետաքրքիր, ստեղծագործական շաբաթ ենք խոստանում, անպայման հայ-վրացական. հետևե՛ք mskh-ին, իմ օրագրին, մասնակցեք: Յուրաքանչյուր դպրոցի, խմբի, սովորողի թե ուսուցչի համար տեղ թողել ենք…
Կիրակիին նախորդող շաբաթը
Explore More
Մեր անդուռ աշխարհի բանալիները, մուտքեր-ելքերը…
Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը,
Կիրակնօրյա ընթերցարան
Երեխայի մոտ սոցիալական հմտություններ (մարդկանց հասկանալու երեխայի ընդունակությունը) զարգացնելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ: Օրինակ՝ մայրը խաղի ժամանակ պիտի խոսի երեխայի հետ, հարցեր
Շշախաղերի առաջնություն-խաղադարան. է՞լ ինչ…
Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ.