Ա1+
Ապրիլ 10,2015

12-ամյա պարտադիր կրթությունը ավելորդ բեռ է աշակերտների համար։ Սովորելու ցանկություն չունեցողը 3 տարի դպրոցում անցկացնելու փոխարեն, կարող է ավելի օգտակար գործով զբաղվել. այս կարծիքն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը. «Աղքատության այս ծայրահեղ պայմաններում ո՞նց ենք պատկերացնում գյուղական դպրոցում մարդը սովորել է, օտարված, հիմա ասում ենք, որ եւս 3 տարի պիտի սովորես, հող չվարես, կով չպահես, չհնձես, փող չաշխատես, այսինքն՝ տնտեսություն չստեղծի։ Իսկ ով է իրեն պահելու, ով է իր հորն ու մորը պահելու, որ կարիքի մեջ են, իսկ երբ է պատանին կարողանալու իր ջանքերով աշխատել»։

Աշխատանքը չպետք է դառնա խոչընդոտ լիարժեք ուսում ստանալու համար՝ կրթության եւ գիտության նախարարության համոզմունքն է։ Օրենքի պարտադիր դրույթը կստիպի աշակերտներին մրցունակ դառնալ։

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի կարծիքով՝ «երեխային պետք է սթափեցնել, նա գուցե այդ պահին մտածի, որ չի ուզում սովորի, կամ չի կարող, պետք է նրան հասկացնել, որ չկարողանալու ճանապարհ չկա, բոլորը կարող են սովորել»։

Թեմայի մանրամասները՝ տեսանյութով։
[youtube https://www.youtube.com/watch?v=dlj1lDv_IP8]

Լուսանկարը՝ «Սեբաստացի» TV-ի էջից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընտրությունն իմաստ ունի, եթե հասարակությունը քաղաքացիական կրթության դպրոցով է անցնում….

Հրաժարականի ինստիտուտը ամրապնդում է անձնական պատասխանատվության ինստիտուտը։ 

Միջավայրն անընդհատ հարկավոր է ավելի ապահով, զարգացող, կանաչ, ներառող դարձնել…

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. «Ավետիս» ռադիոբլոգ։ Հարցազրույցից մի հատված՝ նախագծի ղեկավար Երանուհի Խլղաթյանի սղագրմամբ։ — Տիա՛ր, Դուք ունեք ամենօրյա գիր։ Ո՞մ է այն հիմնականում ուղղված։ — Եթե դու կարդում ես՝

«Երկրի հարցը»

«Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը», 10.07.2015 «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ. գնահատականներ 3-րդ եթերաշրջանի ավարտից առաջ։