Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ, որ դուրս եմ եկել ՎԳԻԿ-ի քննասենյակից և քարտուղարուհուց լսում եմ, որ հենց ես եմ ստանում գրանտային տեղը ռեժիսուրայի բաժնում: Մի՞թե ոչ մի: Նստելով հայտնի կինոռեժիսորի դիմաց, ես պատմում եմ «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրի, կրթահամալիրի ուսումնական հեռուստատեսության, Դիջիթեքում արժանացած մրցանակի, «Տիգրան Հայրապետյան» մրցանակի մասին: Հա, չմոռանամ կինոպոեզիաները: Որտեղի՞ց սրանք»… Հո չե՞մ վերապատմելու Մերիի հերթական բարդ-խելացի, անհատականության իր դրոշմով տեքստը: Կարդացե՛ք, վարձատրվեք լիուլի… Մերի ջան, լավ դպրոցը, ինչպես ապահով-պաշտպանված-լուսառատ մանկությունը, ողջ կյանքի համար աղբյուր է: Ես, օրինակ, այդպիսի մանկություն ունեցել եմ ու ամեն օր վերցնում եմ այդ իմ աղբյուրից, սակայն այդպիսի դպրոց չեմ ունեցել, չնայած սովորել եմ, վստահ եմ, միջին երևանյան ցուցանիշներով լավ դպրոցում։ Իսկ քո դպրոցը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ իր Ավագ դպրոց-վարժարանով, կենդանի օրգանիզմ է, Մերի Շարոյան, «արհեստական ռոբոտացված մեխանիզմ չէ»: Մարդիկ հաճախ (տարածված ախտ է) շփոթում են իրենց դպրոցական տարիքի շրջանը (6-7-ից 16-18 տարեկան) դպրոցի հետ՝ այդ շրջանի իրենց կյանքը, իրենց ստացածը վերագրելով դպրոցին: «Ակտիվ ու ինքնակազմակերպվող դպրոցը չի կարող չազդել սովորողի վրա»… Մերի ջան, այսպիսի «բարդ» վերլուծություններ են պետք «քննասենյակում» և քննասենյակից հետո, ողջ կյանքում հետադարձ հայացք՝ այս կապը տեսնելու, վերագրումներ, հավելագրումներ չանելու և, իհարկե, երախտամոռ չլինելու համար: Եթե կրթություն է ողջ կյանքի համար, գնահատողը պիտի շրջանավարտը լինի՝ ցկյանս իր գործունեությամբ. միայն նա կարող է իր հաջողությունների, անհաջողությունների և դպրոցի միջև կապը տեսնել՝ կյանքի որևէ «քննասենյակում» վերլուծելով… Կրթահամալիրում հաճախ ենք խոսում մեր կոնկրետ շրջանավարտի մասին. դժվար է մեր այս մտածումը բերել mskh.am, իհարկե, բայց ես, տեսնում եք, չեմ խուսափում իմ օրագրում դա անելուց և շարունակելու եմ՝ նամակների տեսքով… Եվ ահա, սկսում է կոնկրետ խոսել նորին մեծությունը՝ սեբաստացի շրջան ավարտածը… Սրանով այս տարվա շրջանն ավարտողների (12-րդ դասարանցիների)՝ մի տեսակ ավանդական-պարտադրված խոսակցությունից ուզում եմ անջատել երևանյան, մոսկովյան հայտնի բուհերի ուսանողների՝ մեկ, երկու տարվա հեռվից կատարած կարևոր անցումների նոր փորձը

Գարունը Դպրոց-պարտեզում
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի

«Շողակն»-ը Անի Ջանոյանի «Լույս ու մութ մարդիկ» հրապարակումով լուսավորեց իմ օրագրով շարունակելիքը. Անիի թույլտվությամբ փոխանցում եմ ընթերցող, քեզ, որպես մեջբերում, ամբողջական. «Կյանքում կան և՛ լուսավոր, և՛ մութ մարդիկ: Լուսավոր մարդիկ ժպիտով են բարևում, ու նրանց ժպիտը մեզ ուժ է տալիս: Իսկ մութ մարդիկ, կարծես, խլում են մեր ուժերը, մեր ժպիտը, մեր լույսը: Նրանք կյանքի թախծոտ պատմություններով են լցնում մեր գլուխը:
Իմ աշխարհում այդպիսի մարդիկ շատ կան՝ և՛ լուսավոր, և՛ մթամած: Լույս մարդիկ կարևոր դեր են խաղում իմ կյանքում, իսկ մութ մարդիկ ուղղակի ոչինչ չեն փոխում իմ կյանքում:
Մեր ներքին աշխարհը մեր հոգին է, մեր պատկերացումները, մեր երազանքները: Մենք ենք այդ աշխարհի հեղինակը, և մենք ենք որոշում, թե ում ներս թողնենք` լո՞ւյս մարդկանց, թե՞ մութ: Ըստ այդմ էլ կառուցվում է մեր աշխարհը` լույս, թե մութ: Եթե լույս մարդ մտնի քո աշխարհը, ապա ավելի կլուսավորի քեզ, իսկ եթե մութ, ապա քո աշխարհը կսևացնի»:

Գրականության դասաժամ ընթերցարանում
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Ջանոյանները, իմացեք, եղել և մնում են ինձ հարազատ մարդիկ. Կարինե Ջանոյանի՝ Շուշան, Լիլիթ, Տաթև Բլեյանների մայրիկի եղբոր՝ Մակեդոնի տղա Գարիկ Ջանոյանի ակտիվ-ինքնադրսևորվող աղջնակներն են մեր Միջին դպրոցի 8.3-ի Անին ու Էլենը (7.3)… Ես ինձ այնքան լավ եմ զգում Մայր դպրոցում, Մեդիայում հանդիպելով նրանց, հատկապես, երբ հաստատված եմ տեսնում մտերմությունը իմ թոռնիկներ Արաքսիկի և Արևիկի, Դանիել Բլեյանի, Ռոբերտ Սիմոնյանի, Սերժ Ղազարյանի  հետ… Կուզեմ, որ Սեբաստացիական արդար-լուսավոր աշխարհը իմ հարազատ-բարեկամների ընտրությունը լինի: Այո, ես ինձ լավ եմ զգում մտքից, որ իմ աղջիկների, իմ եղբոր-քրոջ, ավելի ու ավելի շատ բարեկամ-հարազատների երեխաներ են ընտրում սեբաստացիական աշխարհը. սա հաստատում է մի արժեքային ընդհանրություն, մի հարազատություն մարդկային, մի կապ, մի նոր աղբյուր սնուցման: Պարզ է, որ այս ուրախությունից, սնուցումից կարող է օգտվել (օգտվում է) յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ…

 Նիկոլոզ Մոմցելիձեն՝ Դավիթ Բլեյանի խմբում
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի

Երեկ «Վրացերենի տոն կրթահամալիրում» պարատոնի 2-րդ օրվա վերջում ընտանեկան հարկի ներքո հյուրընկալվել էր իմ վրաց ընկեր Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն՝ իր 8-ամյա Նիկոլոզի հետ: Առնոլդ, Աննա, Դանիել Բլեյանների հետ փառավոր երեկո անցկացրինք: Գիտեք, Դավիթ Բլեյանն ու Նիկոլոզ Մոմցելիձեն արդեն վաղեմի ընկերներ են և գոնե տարին մեկ անգամ հանդիպում են. լավ է, որ Դանիելն ավագություն կանի, իսկ Առնոլդի ու Գեորգիի՝ հասակակիցների ընկերությունն էլ կամրապնդի «հայ-վրացական» կամուրջները. մարդկային հարազատությամբ կամրապնդվեն-ավելի բանուկ-կենսական կդառնան: Լավ է, որ «Սեբաստացի TV»-ն, ռադիոն, դպրոցական ու անհատական TV-ներն ավելի ու ավելի մոբիլ, բազմազան-անհատական-հետաքրքիր են լուսաբանում մեր տոն-ստուգատեսները… Նիկոլոզ Մոմցելիձեն, Բլեյան Դանիելն ու Դավիթը՝ տարատարիք, առանց որևէ լեզվական խոչընդոտի, կենդանի-անմիջական շփմամբ այնքան հեշտացրին, մարդկային շփման տոնի-վայելքի վերածեցին մեր երեկոն, որին մասնակցեց և Վրաստանի լավ բարեկամ Շուշան Բլեյանը` Վիեննայի նշանավոր օպերայից… Իսկ Արմինե Սեբաստացի տիրուհին ցույց տվեց, որ մենք խոհանոցում էլ կարող ենք (պարտավոր ենք) առաջինը լինել… Բա հո երկրորդը չե՞նք լինի…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Օրվա ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրհնությունների օրհնություն՝ Երգ երգոց…

Նարեկացու Երգ երգոցի մեկնությունն եմ կարդում, Վարդան Ֆերեշեթյանի աշխարհաբարացմամբ, Սուսան Մարկոսյանի ձեռամբ ստացած։ «Երգ երգոց» նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել սրբությունների Սրբություն,

Հայլե՜, էս ծաղկող, մամռոտ քարեր…

Ինձ որ լսեք, Հրազդան քաղաքի կողմից Զովաբեր գյուղ մտնելով՝  Գագարին պրոյեկտով մեր լավ ուղեկից-գործընկերը դարձած Արմեն Սահակյանի գոմի մոտ մեքենայից կիջնեք, աջ կանեք, ծաղկած-մամռոտ քարերով կքայլեք, կանաչ-սիրուն արահետ է, ու կհայտնվեք  նույնպիսի՝ բնության հուշարձան անհամար քարերի խոռոչ-ձոր կազմած խլխլի աշխարհում․․․ 

Բոցավառող կայծեր Մարմարյա սրահում, կրթահամալիրում…

Կարոտը զորեղ բան է. կարոտեցի Շուշանին առտու-գիշերվա ժամը 4-ի 5-ի արանքում։ Բա viber կապը հենց այս կարոտի՞ց չի ստեղծվել. Վիեննան, հրես, կապի մեջ է, ու Շուշանը՝ գծի մյուս ծայրին։ Աղջիկս