Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող«Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս պիտի լիներ հրաժեշտի մեր համերգը, բայց իսկական-տպավորիչ-որևէ մեկին անհաղորդ չթողնող տոնախմբություն եղավ: Ուղիղ 10-ին, առավոտվա եկեղեցական ժամերգությունից, Սրբազան հոր և իմ կարճ ողջույնի խոսքերից հետո Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին արտոնվեց խորանից ելույթ ունենալ. խմբավարի արդուզարդով, իր ստեղծած կարմիր-խորոտիկ երգչախմբով մաեստրո Թոփիկյանը ներկայանալի է, վեհ ու լսելի: Հայ եկեղեցական, հոգևոր երգեր եկեղեցում՝ լեցուն հավատացյալ ժողովրդի քար կտրած ներկայությամբ: Համերգ-հաղորդակցությունից հետո սրբազան հայրը, ով լավ է ճանաչում և՛ պարոն Թոփիկյանին, և՛ ինձ, և՛ կրթահամալիրը, շռայլ է իր գնահատանքի մեջ: Ուզում էի, ու այսպես եղավ. մարտի 25-ին մեկնարկած մեր քառօրյա ուսումնական նախագծի ավարտը նման միջավայրում եղավ, հանդիսավոր նվերներ հանձնվեցին Վիկտորյա Բալավաձեին,Քեթևան Աբեսաձեին, Գեորգի Մոմցելիձեին, Սրբազանին… Իսկ այն, ինչ հետո կատարվեց եկեղեցու հարևանությամբ գործող, միշտ կենդանի «Հայարտուն» մշակութային կենտրոնում, տեսնելու, մասնակից լինելու բան էր… իր ուժը-կենսունակությունը ցուցադրեց «Բրոյի-բրոյի» նորաստեղծ հայ-վրացական համույթը։ Մասնակիցներն էին նախակրթարանի սաները՝ 40-ի չափ 3-6 տարեկան հայ մանչեր, ու նրանց ծնողները, եկեղեցու կիրակնօրյա դպրոցի 30-ի չափ տարատարիք դեռահասներ, առաջնորդարանն ու «Հայարտունը»՝ ողջ կազմով, հյուրեր, ծանոթ-անծանոթ: Կարդացեք իմ կիրակնօրյա ձոնը՝ շարան-շարան ընտրված բառեր են, կապեր: Մեր ուսուցիչները՝ համակված իսկական հայ երգի ուժով, հրաշք գործեցին՝ կենդանացրին, ցնցեցին, աշխույժով լցրին Հավլաբարը…

 

Ի՞նչ պիտի նվիրեի մասնակից մեր հայրենակիցներին՝ օրով, մեզանով խանդավառ, որ և՛ ավարտվեր հանդիպումը (մենք ճամփա ունեինք անցնելու), և՛ հեռանկար ունենար մեր կապը: Լուծում գտնվեց, իհարկե. համեցեք Երևան, մեր կրթահամալիրի Բանգլադեշ, համեցեք կիրակնօրյա դպրոցի սաներով, ուսուցիչներով, նախակրթարանի դաստիարակներով-ծնողներով… Համեցե՛ք, Սրբազան հայր, որպես 2015-ի շրջանավարտների պարգևատրում, թող Վրաստանում բնակվող մեր հայրենակիցներն իսկական հայ երգի, իսկական հայ մշակույթի, մայրենի գրական խոսքի ու մարդկային շփման՝ մանկավարժության հետ հարաբերվեն… Համեցեք՝ Հայաստանին մեր աչքերով նայելու, մեր Հայաստանը մեզնով ճանաչելու. դուք մեր թանկագին հյուրն եք, մեր սպասված գործընկերները: Սրբազանը խոստացավ անձամբ ընտրել մասնակիցներին, միացնել նաև թեմի Ջավախքի, Ախալցխայի կազմին՝ կիրակնօրյա դպրոցի սաներին, մասնակիցներին… Քանի մարդ ու խումբ լինի, սիրով, Սրբազան հայր, մեր հաստատած հայ-վրացական կամուրջներից, հայրենի սեբաստացիական աշխարհից լիուլի պիտի օգտվեն մեր հայրենակիցները՝ Վրաստանում բնակվող: Եվ լավ է, որ Սրբազան հայրը կանգնում է այսպիսի գործի գլուխ՝ իսկական հայապահպան, հայ և վրաց ժողովրդասեր, մարդուց եկող ու մարդուն ուղղված առաքելության…

Հայոց-վրաց մրցակցությունը միշտ կա. ինչո՞վ ենք եկել վրաց մայրաքաղաք, ի՞նչ ենք բերել երկու դար մեր մշակութային մայրաքաղաքը եղած Թբիլիսի։ Սեբաստացի ուսուցչով ու սովորողով, առաքելական ուսուցչական հավաքանիով, այս, որևէ խտրություն-սահմաններ չճանաչող մշակութային-կրթական գործունեության տարածման մեկ չափանիշով ու մեկ մղումով ենք եկել… Երբ ջնջված լեզվական-պետական սահմաններով մարդկային ուշադրության կենտրոնում հայտնվում է ուսուցիչը՝ իր մասնագիտական գործունեությամբ՝ ուղղված մարդուն տարատարիք՝ երեխային ու նրա ծնողին, երեխա ձևավորող հասարակությանը։ Այո, մենք ուսուցչական մեծ խմբով Թիֆլիս նշանավոր քաղաքի կենտրոնում էինք օրեր, ու տեսաք, չէ՞, ինչ լավ էինք նայվում։ Ես որ բոլ-բոլ հիացա սեբաստացիներով։ Շնորհակալ եմ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՜նչ իմ գործն է խուլ պատնեշից ցանց հյուսելը…

Այսօր ես լուսաբացին ավելի շատ դիմադրեցի. պիտի քնեմ… Առավելագույն ջանքեր, ու ապարդյուն… Մի պահ մեղավոր թվաց Նորքի հեռուստաաշտարակը. մոտեցա՝ նրա լույսերն անջատելու որոշումով… Այնպես չէ, որ ինձ մոտ ամեն ինչ

Աշտարակով լուսնի կանչն է…

Աշտարակն ու լուսինը, ավելին՝ հեռուստաաշտարակն ու կիսալուսինը, թե՞ կիսալուսնով աշտարակը, որ ես տեսնում եմ հիմա լուսաբացով Շուշոյի սենյակից-մեր պատշգամբից, ռոդարիական բինո՞մ է հունիսի 1-ով երեխաներին նվիրված ռոդարի-պատմության համար, թե՞ վախտը

Գարունն այս անգամ ձմռանը եկավ

Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է… Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք