Այսպես հաճախ չի լինում, որ արթնանում ես ու ոչ միայն գիտես՝ ինչ ես գրելու, այլև գիտես վերնագիրը, գիտես՝ ինչպես ես սկսելու, շարունակությունը գիտես. արթնանում ես՝ գրելու, որոշակի տեքստ փոխանցելու համար, ինչպես հիմա: Առիթը՝ անմեղ, տիկին Աիդա ու Տաթև Մելքոնյան ջաներ, որ ինչպես միշտ, ներել եք մեղավորիս ուրբաթ-շաբաթվա անհանգստության համար, ոչ միայն ոչ մի բացասական կապ չունի ձեր գործունեության հետ, այլև ավելին՝ մեր կրտսեր 1-ին դասարանցիների՝ հինգշաբթի օրվա ամենամսյա հավաքի դրական արձագանքներն են, որ լսելի ու լսելի են, անմիջական ձայներ են… Իսկ Տաթևի սաների ուրախությունը մեր հանդիպումից ոչ միայն չի մարում, ես պատմում եմ յուրաքանչյուրին, ֆիլմն էլ՝ այսքա՜ն կենդանի, ես էլ՝ դրական մի հերոս: Շնորհակալ եմ:

1994-1996 թթ, չե՜ք մոռացել, ստեղծվեցին-հրապարակվեցին, իմ նախարարությամբ հանրայնացվեցին երկու տասնյակի չափ, ուրիշ անուն ման չգամ, դասագրքեր կամ «Բլեյանական» անունը ստացած մանկավարժական գրքեր, որ մտան ամեն մի գյուղ-քաղաք-դպրոց-դասարան: Քսան տարի է անցել, անցնում է, ահա, կանցնի… Առիթներ եղել են, մեղադրել ենք՝ ինչո՞ւ նոր գրքեր չեն գրում մեր դասական դարձած ծույլերը՝ Գևորգը Հակոբյան, Սուսանն ու Մարիետը, Աիդան… որ նայում ես, այդքան էլ ծույլ չեն իրականում՝ առավոտից իրիկուն ժրաջան բանում են, խմբագրում, թարգմանում, կարդում, դասավանդում, մանկավարժության մեջ են ու բեղուն են հաստատ, բայց դասագիրք, ուղեցույց չի գրվում… Այն էլ, ինչ Աիդայի ձեռքից թռչում է, իմ հանդիմանությանն է հանդիպում… Համ, համ, համ, համ… քանի՜, ախպեր, գնամ ու գամ… Փորձեր եղան այս ընթացքում՝ Դալուզի (Նաիրա Դալուզյան), կարծեմ, … էլ չեմ ասում՝ մեր Անահիտ Արնաուդյանի ու Գայանե Բեդիրյանի կողմից… Մենք կիրթ օտարվեցինք, հանդուրժող լռեցինք… Չխրախուսվեցին, սպառվեցին 20 տարեկան դարձած, ֆիզիկապես մաշված, թարմությունը կորցրած, լեզուս չի բռնում, թե մի վատ բան ասեմ, գրքերը… Թվայնացվեցին-պատճենվեցին, հեղինակային իրավունքները պահվեցին. մանկավարժության մեջ հեղինակություն են եղել ու մնում են սան-գործընկերների, դասվարների, մայրենիի ու թվաբանության վառ-գրավիչ երիտասարդ ուսուցիչների խմբի համար: Այսպես ընդհանրապես քիչ է լինում, եզակի է. իմ քսան տարեկան ուրախությունը փոխանցեմ…

Հաշվետու միջոցառում Հիմնական դպրոցում. Փետրվարիկներ:
Լուսանկարները՝ Գայանե Գասպարյանի։

Ինձ համար այն ժամանակ էլ, հիմա էլ, հեշտ է. հեղինակ չեմ, հեղինակային խմբի ծառայությունների կազմակերպման տնօրեն եմ: Հիմա էլ այդ դիրքից եմ հանդես գալիս: Ասի՝ մի գնահատեմ վիճակը քսան տարի անց: Նախ մեր՝ 1994-1996-ի մի կարճ շրջան պետականի այլընտրանք դարձած դասագրքերը, որ վաղուց պետական են, և իբր իրար հետ մրցում են տարբեր անուն-ազգանուններով, ի՞նչ վիճակում են: Վերցրի 2014-15 ուստարում 1-ին դասարան գնացած 6 տարեկան սովորողներին անվճար տրված գրքերը՝ «Այբբենարան», մաթեմատիկայի 1-ին, 2-րդ մասերը, մայրենիի 2-րդ մասը… Հեղինակներին ճանաչում եմ, հետները կռիվ չունեմ, հատկապես հայտնի են այսքան տարի նույնանուն գրքերի այլ հեղինակների դեմ հաջողությամբ պսակված պայքարով… Ի՞նչ է փոխվել. կներեք, բան չի փոխվել, հինգ րոպեից ավելի անելիք չեմ տեսնում… Նույն մանկավարժությունն է՝ ինձ համար այդպես էլ անկազմակերպ մի շարադրանք… ոնց էլ որոշում են հերթականությունը… Նկարչական առումով էլ վանող են. քսան տարում սա է մեր հրատարակչական-մանկավարժական ձեռքբերումը՝ մեդիայի այս պայմաններում… Այսպիսով, մենք դասագիրք չստեղծեցինք-չհրապարակեցինք-չտպագրեցինք, այլոց (պետական) արածն էլ իսկի չենք հավանում, որ մեր հեղինակային մանկավարժությունն ընտրած սովորողի ձեռքը, ձեռքներս չի գնում, լեզուներս չի բռնում՝ ուղղորդենք… Խանդ չէ, հաստատ, անկարողություն էլ չէ… Այ, սրա մասին է, որ ուզում եմ պատմել. մի կողմից՝ չեմ էլ սկսել պատմությունը, մյուս կողմից՝ կարծես, սովորեցի…

Կինո-Ֆոտո ակումբի կրտսեր սաների կադրերից:
Լուսանկարները՝  Նարեկ Արշակյանի։

Այ, այսպիսի տպագրական անշարժություն հաստատեց մեզանում մեր հավատարմությունը մանկավարժությանը, հատկապես, վերջին տասը տարում բուռն զարգացավ-նորացավ-ամբողջացավ մեր հեղինակած մանկավարժությունը, նախագծային ուսուցման ստուգատեսային-ճամբարային-օրացուցային մեդիակերպը ստացավ՝ միշտ վանելով մեկ դասագրքի, մեկ հեղինակության պարտադրանքի ստեղծումը՝ տպագիր թե էլեկտրոնային ձևով՝ մեկ է, շարունակ մնալով որպես ուղեցույց-աջակցություն, յուրաքանչյուր սկսնակ թե փորձառու ուսուցչի վերապահելով և՛ դասընթացի ծրագրի, և՛ ուսումնական նյութերի ստեղծման (ընտրության) իրավունքը… Այն, ինչ արել ենք, արվել է, հասկացանք, քսան տարի առաջ էր, դուք հիմա ձերը ստեղծեք, ձեր որոշումները կայացրեք…

Նոր դպրոցի 2-3-րդ դասարանցիները «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի։

Թվում է՝ ուսումնական ամենօրյա պարապմունքների ժողովածու ստեղծում է մեր դասվարներից, մայրենիի-մաթեմատիկայի-հասարակագիտության-օտար լեզվի ուսուցիչներից յուրաքանչյուրը… Մայիսյան հավաքին կարելի է ներկայացնել յուրաքանչյուր դասավանդողի ուսումնական պարապմունքների, ուղեցույցների անհատական ժողովածուն: Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականությունը», Ջ. Փոյայի «Ինչպես լուծել խնդիր»-ը, Օշականի ընթերցարանը մեր հեղինակած (հավատարմության երդումի պես ստացած) մանկավարժական սկզբունքների ազդեցությունը մնում են հիմքում. ո՛չ ուզում ենք, ո՛չ էլ մանկավարժությանը հավատարմորեն ծառայելու պարագայում հնարավոր է հաղթահարել: Տեսաք, չեղավ: Ինչ ասեմ, ուրախ եմ. առանց այսպիսի հավատարմության այսօրվա կրթահամալիրը՝ իր այսօրվա խնդիրներով, կյանքով, չէր լինի, ոչինչ էլ չէր լինի, ավերակ կլիներ՝ հոյակապ, բայց ավերակ: Մեր ունեցածը կենդանի, ապրող, առաջացած ավերակները մաքրած, նորի-նորոգվածի-նորացվողի ամբողջական պատկերով կառույց է՝ տեսանելի, գրավիչ համայնապատկերով՝ հասարակական անգամ այսպիսի կյանքի պայմաններում… Մայիսյան հավաքը, սիրելիներս, որ 10-րդն է, պարտադրում է այսպիսի մի պատրաստություն՝ քսան տարվա մեր չարածի (կեցցե՛ք), ու յուրաքանչյուրիս անհատական արածի ժողովումով:

Մարտի 23, ժամը 18.40, Գեղարվեստի դիտակետերից
Լուսանկարները՝ բջջային հեռախոսով, Արմինե Թոփչյանի

Ժամը 19.20, Բ-4 թաղամասի դիտակետից
Լուսանկարները՝ ֆոտոխցիկով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

ՎԳԻԿ-ի քննասենյակից. ընտրություն կյանքի աղբյուրի ու ռոբոտացված մեխանիզմի միջև

Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ,

Տիա՛ր, երևի լավ չես լսում․․․

Արմինեն է ասում․․․ – Արդեն երևի տարիքն է իմ՝ ավելի զիլ ձայնո՞վ կնոջ․․․ Шутка! 

Բանգլադեշյան պլեների, Գագարին պրոյեկտի ու Բլեյան կրթական ցանցի հանդիպման հունիս

Օրը՝ հունիսի 2-ը, որ եղել է, կա ու միշտ կլինի Լիլիթ Բլեյանինը, իրենով կսկսվի․․․ Գիշերվա-առտու չորսի-հինգի արանքում (Լիլիթն է հաճախ հարցնում. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես քնում») արթնացա  Լիլիթի ֆեյսբուքյան տեքստով, անցնցում օրվա