Զուլում շաբաթ էր. հաղթահարեցինք ես՝ վաթսուն տարեկան հետևողական-սրընթաց գլորվողի, Դավիթ Բլեյանը 3 տարեկան 3 ամսական դարձածի հերթական շաբաթը… Արմինեն է ծանր տանում. ինչո՞ւ. երբ տարին իսկի գարունն էլ չի ճանապարհել:

Առիթը լավ օգտագործեցի՝ «Samsung» նշանավոր գործիքով ոսկորներիս, կմախքային կառուցվածքիս ու թոքերիս երիտասարդությունը ցուցադրելու համար. իսկական բլոգում հրապարակելու պատկերներ-տեսարաններ… «Գժությո˜ւն»,- կասի Նազենի աստղ Հովհաննիսյանը, երբ տեսնի քեռու 25 տարեկան թոքերի ու 40-ը չգերազանցող ոսկրերի պատկերները… Առողջ ենք 2015-ի բեկումը խոստացած երաշխավորելու համար՝ անկախ Հունաստան-Գերմանիա, Ռուսաստան-Արևմուտք, Իսլամական պետություն-ալամ աշխարհ հակամարտությունների ընթացքից…
Լրագրողի զարմանքից առաջացած հարցին, երբ իմացավ իմ 60 տարեկան դառնալը… «Ո՞ր շրջանն եք ձեր կյանքի ամենաբեղունը համարում…»,- լսեցե՛ք ճշմարիտ պատասխանը.
– Վաթսունից սկսվողն իմ ամենաշրջանն է… Հաստա՛տ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի

Անմահանա ուսուցման ու «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու համեցեք…

Ուժեղ քամին օրեր առաջ տարավ մեր «Մեդիակենտրոն» մեծ ցուցանակը և լավ առիթ տվեց այս պահից կրթահամալիրի՝ Րաֆֆի 57 հասցեում մասնաշենքը կոչել ճիշտ իր նշանակությամբ՝ կրթահամալիրի «Կենտրոն»։ Կենտրոնում է մեր հեղինակային

Շուշան Բլեյանը Բլեյան է իսկական…

Շուշան Բլեյանը պայծառացավ՝ տեսնելով Դավթի նվեր ակորդեոնը… Խոսեցին-պատմեցին քույր-եղբայր, տվին ու առան… Շուշանը շաբաթ երեկոյան երգել է Վիեննայի հայկական եկեղեցում՝ մեներգել… «Նոր ծաղիկ» (Ներսես Շնորհալի), «Ով զարմանալի» (Գրիգոր Պահլավունի)… Ինքը