Դավթի եղբայր Արմենն ու նրա հայր Վահրամը երեկ օրվա վերջում Յուրա պապիկի բոստանն են խնամել, առանձնացրել 7 բալի ու 5 կեռասի տնկի… Այսօր բերել են Հիմնական դպրոց: Լավ հարսանեկան նվեր է Գոհար Բալջյանին՝ մեր խորոտ հարսիկին… Գոհարն այդպես էլ ընդունեց: Օգնենք Արմենին, որ արժանի պապի պայծառ հիշատակին մի կենդանի անկյուն հիմնի ու մշտապես խնամված-բերքառատ-հյուրասեր պահի, ինչպես իր պապն է եղել՝ ողջ կյանքի շրջանում:
Դավթի եղբայր Արմենն ու նրա հայր Վահրամը
16.01.2015
0 Comments
Explore More
Սևանի ավազանում, Նոր Բայազետ-Գավառում
Հաստատ է իմ, մերոնց, Բլեենց ճակատագրում մի բան՝ 1829-ին սուլթանական Թուրքիայի Բայազետ գավառից Բլե իշխանը՝ մեր նահապետը, իր քոչով, այդ թվում՝ իր որդի Պետրոս հզոր իշխանով, բռնեց մեկ տարի արդեն
Գերբնական ուժով ազդել՝ փշաքաղվելու աստիճան
Միˊ կասկածեք Վահան Տերյանի ազդեցության այսպիսի ուժին, դա ես չեմ ասում՝ ըստ Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյանի` «ամենատերյանասեր տիարը». կարդացե՛ք «Կարդում ենք Տերյան» ստուգատեսի մասնակիցներից Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումը կամ լսե՛ք
Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով
Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)