Ծրագրի նպատակը՝ ստեղծել բազմաֆունկցիոնալ բացօթյա և մասամբ ծածկ տարածք, որտեղ երեխաները (2–5 տարեկան), նրանց ընտանիքները և համայնքի բնակիչները կարող են սովորել, խաղալ, ծանոթանալ բնությանը և զարգացնել սոցիալական ու ստեղծագործական հմտություններ։

Տարածքի չափերը

  • Ընդհանուր մակերես՝ 850մ² (100×85 մ)
  • Գտնվելու վայրը՝ բնակելի արվարձան
  • Բաժանում ֆունկցիոնալ գոտիների՝ կրթական, խաղային, գյուղատնտեսական և հանգստի

Գլխավոր նպատակները

  1. Կրթություն և զարգացում — երեխաները սովորում են բույսեր աճեցնել, խնամել կենդանիներ, իրականացնել բնապահպանական փորձեր։
  2. Ֆիզիկական ակտիվություն — բացօթյա խաղեր, սպորտային գոտիներ։
  3. Սոցիալական ինտեգրում — ընտանիքների և երեխաների շփում տարբեր տարիքային խմբերում։
  4. Էկոլոգիական մտածողություն — վերամշակման, կենսաբազմազանության և ջրի խնայման հմտություններ։

Նախագծի նորարարական կողմերը

  • Բնության մեջ ինտեգրված ուսուցում — դասերը դուրս են գալիս դասասենյակներից։
  • Մասնակցային պարտեզ — երեխաներն ու ծնողները միասին են աշխատում։
  • Կենսագործունեության շրջափուլ — «սերմից մինչև բերք» ուսուցման մոդել։
  • Կայուն զարգացման մոտեցումներ — արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում, օրգանական այգեգործություն։

Նախագիծը ներառում է

1. Խաղահրապարակ

  • Հատակի մակերես՝ ավազ, խոտ կամ ռեզինե ծածկույթ
  • Ճոճանակներ, սղարաններ, լողավազան
  • Տաղավար արևից պաշտպանվելու համար և նաև որպես բեմահարթակ

2. Բանջարանոց

  • Բազմաբույս տնկարկ (պարունակի մանկապարտեզի երեխաների աճեցրած բանջարեղեն՝ գազար, սոխ, մաղադանոս)
  • Ջրման պարզ համակարգ՝ ցնցուղներ կամ այլ տարաներ

3. Կենդանիների գոտի

  • Հատուկ վանդակներ կամ բաց տարածք թռչունների (թութակներ, հավեր), ճագարների, կրիաների համար
  • Ոչ մեծ, բայց խնամված տարածք, որպեսզի երեխաները կարողանան շփվել կենդանիների հետ

4. Հանգստի գոտի

  • Ծառերով ստվերոտ հատված, հարմար նստատեղեր
  • Գրքերով փոքրիկ դարակներով
  • Խաղեր՝ լեգո, փազլներ

Շենք

  • Սենյակներ ուսուցման, քնի, սննդի համար
  • Կից փոքրիկ մուտք կամ ծառայողական մուտք
  • Բաց ցանցապատ շքամուտք

Տան ներկայիս տարածքին ավելացված է հավելյալ բաց շքամուտք (2.50×8.50)մ

Տեսքը (Google Earth)-ից

Մայր հատակագիծը

Տան ընդհանուր տեսքը դրսի կողմից՝

 

Տան ինտերիերի որոշ հատվածներ

Տան հողամասի որոշ հատվածներ

Ընդհանուր տարածք-հղում

Շենք-հղում

Ներկայիս հատակագիծը առանց ավելացրած շքամոտքի

Առաջարկվող հատակագիծ ավելացված բաց տանիքով՝ շքամուտքով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացասականը մաքրելու հզոր միջոցը

Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում

Ի՞նչ մնաց ութ հազարի եզրագիծը հատելուն…

Վերջապես, կատարվեց այն, ինչի մասին այդքա՜ն խոսվում էր մեր ցեղում, մեր տանը, մեր Դպրոց-պարտեզում, խմբում, ամեն Աստծու առավոտ-իրիկուն՝ Արմինե մայրիկ Աբրահամյանի մեքենայում, ամեն հանդիպողի-ծանոթ-անծանոթի հետ… Դավիթ Բլեյանն իսկական Աշոտիկ է դարձել.

Թե չէ՝ ընկած ենք ինչի ետևից

Իջևանի հետ կապված եմ, իմ հարազատ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, դրանից հետո ես տասնյակ ու տասնյակ անգամ եղել եմ Իջևանում, գիշերել, բայց Իջևանը մնում է իմ մեջ այդ 1992-ի նոյեմբերի 9-ի գիշերվա