Ես չեմ հորինում, պատմում եմ ամեն դեպքում, երբ անդրադառնում եմ իմ հիշողության-ապրածիս մեջ տեղավորված 60 տարիներին և իմ նույնքան տարողունակ առօրյային, որում և վաղն ու մյուս օրն են… հաստատ: Իմ օրվա հոգսը, որը բավ է լիուլի ինձ համար, հենց երեկվա անավարտի, կիսատ-պռատի, վատ արածի ավարտումն է, ամբողջացումը, բարելավում-նորացումը, արդիականացումը… Չկա բան, որ ես այսօր նախաձեռնում եմ, հայտարարում եմ իմ օրագրում, ու չի լինելու-արվելու, իբր ինձնից անկախ հանգամանքներով: Իմ տարիքում, իմ կենսափորձով, հիմա ես գործ ունեմ միայն ինձնից կախված հանգամանքների հետ: Այնպես որ, բոլոր տարիքների սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, եթե շարունակում ենք սեբաստացիական աշխարհի բնակիչ-գործընկերները լինել, հետևե՛ք իմ օրագրին. Առանց ուղեցույցի հեշտ չէ այսպիսի ծավալուն-բազմամարդ գործունեությունը…

Շաբաթ օրը՝ ինչպես միշտ: Առաջին կեսում ես աշխատեցի-հաստատուն դարձրի իմ խոստումը՝ Հիմնական դպրոցի խմբասենյակի, Գեղարվեստի մեծ լողավազանի, Արհեստագործական-քոլեջ նախակրթարանի նոր լողավազանի արդիականացման ավարտի մասին: իսկ Սուսան Մարկոսյանի հետ իմ առերեսումը մայիսյան հավաքի օրացույցն է ու կրթահամալիրի կադրային կազմի թարմացումը…

Հրավիրված ենք «Ծաղկունքի բաց դպրոց». հրավերը նաև անձնական է, ու շնորհակալ եմ իմ եղբայր Ստեփանին ու հարսիկ Անահիտին՝ միասին ծաղկուն կեսօր անցկացնելու համար: Ծաղկունքում իսկական մանկավարժական ծաղկունքի բողբոջներ-տունկեր տեսանք՝ դպրոցի նոր հմայիչ-խանդավառ տնօրինուհին, մեր լավ բարեկամը, վստահ եմ, իր տեղում է, ճիշտ է ընտրությունը: Արտակ Զարգարյանը մեր՝ Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամի զարգացման գծով փոխտնօրենը, Գեղարվեստի ծրագրի ղեկավար, միշտ սեբաստացի Նորայր Այվազյանը, տպավորիչ համերգ-ներկայացումով հանդես եկան… Ստեփան Բլեյանը, ում հեշտ չի գոհացնել, վայելքի մեջ էր: Թատերախմբին ու գեղարվեստի լաբորատորիային ես սիրով հրավիրեցի հունիսյան մեր գեղարվեստական պլեներ-հավաքին, ուսումնական ստուգատես-փառատոնի օրերին ելույթ ունենալու…

Ինձ հիացրեց, զարմացրեց «Մարդը, ով կանգնեցրեց անապատը» հրապարակումը… Ա՜յ երկրագործ եմ ասել: Անհամբեր սպասում եմ սրա հայերեն թարգմանությանը: Եփրիկյան Շուշանի և իր ընկերների ուշադրությունը հրավիրում եմ նման ֆիլմերի թարգմանության վրա. լավ համատեղ նախագիծ կլինի «Թարգմանիր»-ի հետ… Ժամանակին դա անում էին Նարեկ Սահակյանը և իր ընկերները: Նարեկը` որպես Հանրակրթական Դիջիթեք 2016-ի պատասխանատու, պատրաստվում է, չէ՞, մայիսի 6-ի կլոր սեղանին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակի՝ ճամբարական երկուշաբթիից առաջ

Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —