Լավ նշան է. մարտի 17-ին mskh.am-ի մուտքերի քանակը գերազանցել է 6000-ը՝ 6160 մուտք: Տպավորիչ է:

Չորրորդ բաժակ ջուրը, որ ահա, հաճույքով խմեցի, «Գաղտնիքներով լի դպրոց»-ը ֆիլմի դիտումը, «Սեբաստացի» ռադիոյի ու «Սեբաստացի» TV-ի մարտի 18-ի դիտումները, և… համացանցի չքվելն ինձ հնարավորություն տվեցին սկսելու իմ 272-րդ գիրը, մարտի 19-ին, գիշերը 4.30: Բա անկողնային ռեժի՜մը… Հո պառկած չե՞մ գրելու. այս գիրն առանձնահատուկ է՝ բժշկի խիստ հսկողության ներքո…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները Կենտրոնական բանկում
անցկացրեցին տնտեսագետների հերթական սեմինար-հանդիպումը:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ալենի և Նազելիի ֆիլմը 25 րոպե զվարճանքի աղբյուր էր ինձ համար, ա՜յ թերապիա: Ես չեմ սիրում սովորողների տարբեր խմբեր հակադրել իրար, բայց փաստ է, որ 6-րդ դասարանցիները գրավում են՝ իրենց թարմությամբ, անմիջականությամբ, ուսումնասիրվող խնդրով կլանվելու կարողությամբ… Ներառված են, համերաշխ, կրտսեր դպրոցի 5 տարում ինքնավստահություն ու ուսումնասիրման հմտություններ ձեռք բերած՝ նրանք ամենուր են. «Տնտեսական միամսյակի» ու Հասարակագիտական ստուգատեսի վարպետության դասերի ամենահետաքրքրված լսարանն էին. Նազենի Ղարիբյանը, Օլյա Ազատյանը, Աղասի Թադևոսյանը, Հակոբ Բադալյանը, տնտեսագետ-հրավիրյալները շատ ոգևորված էին մեր վեցերորդցիներով: Դե, ակադեմիզմով տառապող մեր 8-րդ դասարանցիների և մի տեսակ ստվերի մեջ քաշված 7-րդ դասարանցիների միջավայրը նպաստող ֆոն է ցցուն ներկայանալու համար. սպասենք այսօրվա 5-րդ դասարանցիներին, որ, ինչպես երևում է Մայր դպրոցում անցկացրած մարզական պարապմունքներից, անհամբեր են. ավարտեն կրտսերն ու խառնվե՜ն «գաղտնիքներով լի» Մայր դպրոցը բացահայտողների՝ արկած որոնողների սքանչելի ջոկատին…

Հիմնական դպրոց 2-րդ դասարան։Կադրեր «Գնդլիկ ձվիկը» մեդիաներկայացումից:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Գրում եմ ու ոգևորվում, նորից վերադառնում ֆիլմին, նայում հերոսներին, ինչպես Դավիթ Բլեյանին, զմայլվում եմ. կարևոր չէ՝ ինչ են խոսում, գործում… Լավ երաժշտություն է, ռիթմ, անընդհատ շարժում. տեսա՞ք Մայր դպրոցը վերից վար. ի՜նչ գրավիչ դեմքեր… Գուցե հաջորդ ֆիլմը նկարեն արդեն իրենց ստեղծած ռոբոտնե՞րը… Տխրում եմ առանց ռոբոտների. չեմ ուզում՝ նրանք միայն ուրբաթից ուրբաթ լինեն կամ ստուգատեսից ստուգատես: Միջին դպրոցի ռոբոտիքսի ղեկավար Գնել Հարությունյան, ինչո՞ւ են սեբաստացիական իրականության մեջ դժվար ներառվում թռչող ափսեները, մոդելները, անօդաչու սարքերը, մեր ռոբոտները. ի՞նչ պիտի անեմ ես, որ չեմ անում… Գուցե 5-րդցիների գալը Մայր դպրոց, որպես մշտաբնակներ, բեկո՞ւմ առաջացնի… Իմ բլոգի, օրագրի միջամտելու ժամանա՞կն է գուցե. ի՞նչ վիճակում է Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի 2015-ի թիմի ձևավորումը, չե՞նք ուշանում, Շամիրամ, Մարիետ Սիմոնյան, Գնել Հարությունյան, Սյուզի Մարգարյան… Լուսինե Բուշ… Ո՞ւմ դիմեմ…

Ռոբոտիքս ակումբ. Նոր դպրոցի խումբն այսօր: Լուսանկարները՝ Մ. Մկրտչյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ արևը մայր չմտնի մեր երկրում…

Հայաստան գալն ինձ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք… Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդցի, սիրիահայ  Հուրի Իսկանյանի Ամեն ինչ

Բան ունեմ պատմելու…

Մեր Մարգարիտ Սարգսյանի «Լուսաստղում» այս անգամ Սոնա Գրիգորյանը որոշեց իմ օրապատումի վերնագիրն էլ, սկիզբն էլ… Չնայած, Սոնա ջան ու Մարգարիտ ջանեջան, էս պատմելու բան ունենալը (լոռեցոց ձայնը լսեցի՝ պարտադիրա՞) իմ պատումի մղիչն է…

Այն էլ այսպես, ապրելով…

Այ, այսպես, ապրելով՝ թափառումով-համերգով-հայրենաճանաչումով շաբաթ օրը մեր եղավ բոլորը մեկում՝ աշխատանք, հանգիստ, իմացում, վայելք, ճամփորդություն, ասել է թե կյանք: