Կրթական պարտեզի այս փուլում հեղինակային մանկավարժության միջավայրային զարգացման խնդիրը համակարգային, ՀՀ կառավարությունը միջամտությունը պահանջող լուծում է ենթադրում։

Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.04.1994թ.  թիվ 10/290 «Երևանի հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում Մանկական կրթական պարտեզ ստեղծելու մասին» որոշմանը հավատարիմ՝ կրթահամալիրն իր աշխատողների, սովորողների ջանքերով ստեղծել-զարգացնում է հանրային նոր միջավայր՝«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» անունով, որպես  քաղաքային նախագծի մոդել, դրանով ոգևորել քաղաքական, հանրային գործիչների, ճարտարապետների, նախագծի ընթացքը, խնդիրները 2015թ., 2018թ.  ներկայացրել Երևանի քաղաքապետերին։ Նախագծով 2019թ. քաղաքապետարանի պատվերով բարեկարգվել է կրթական պարտեզի մեծ սարալանջը՝ ապահովելով հյուսիսից հարավ անցումը, մեծ ուրախություն բերելով թաղամասի բոլոր տարիքի բնակիչներին։

Տարբեր ժամանակներում տարբեր պաշտոնատար անձինք ոգևորվել են նախագծով առաջացող նոր հանրային միջավայրով՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ՀՀ նախարարներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

Նախագծով թաղամասի ուսումնական հաստատությունները1՝ դպրոցները, մանկապարտեզները, անկախ իրենց ենթակայությունից, հայտնվում են ամբողջական ներառական միասնական մի գոտում՝ մանկապարտեզների և դպրոցների տարածքներն ազատելով ավելորդ ցանկապատերից, բացելով և կառուցելով թաղամասի տարբեր մասերը իրար միացնող ճանապարհներ2։  Կրթահամալիրն իր միջոցներով, աշխատողների, սովորողների  ջանքերով, գործընկերների աջակցությամբ բարեկարգել է իր դպրոցական-մերձդպրոցական տարածքները, ամբողջական ազատել դրանք ցանկապատերից, պատնեշներից, խարխլվող հենապատերից, կրթահամալիրի հողամասերում ստեղծել ոռոգման նոր ցանցեր, ստեղծել-խնամում է կանաչ լանջեր, պուրակներ, ջերմոց-լաբորատորիաներ, տնկարաններ, ուսումնական ագարակ, հեծանվային-հետիոտն անցումներ3, հնարավոր է դարձնում Սուրբ Երրորդություն եկեղեցուց անցումը բանգլադեշի Բ-1 թաղամասով դարձնել ամբողջական ներառական, խնամված, ստեղծել անվտանգ համակեցության միջավայր։ Կրթահամալիրի բացօթյա տարածքները, այդ թվում՝ մարզահրապարակներ-խաղահրապարակներ, ուսումնական ագարակ, շուրջօրյա մատչելի են թաղամասերի բնակչության համար։ Կրթահամալիրն իր միջազգային կապերն օգտագործում է նմանատիպ առաջադեմ փորձ յուրացնելու համար, թաղամասը էսթետիկական տեսքի բերելու՝ ներգրավելով կրթահամալիրի քոլեջի, ավագ դպրոցի, գեղարվեստի ուսումնական կենտրոնի սովորողներին։

Նախագիծը կրթահամալիրի զարգացման ծրագրի առանցքում է։ Կրթահամալիրն իր միջոցներով, աշխատողների, սովորողների  ջանքերով, գործընկերների աջակցությամբ բարեկարգել է իր դպրոցական-մերձդպրոցական տարածքները, ամբողջական ազատել դրանք ցանկապատերից, պատնեշներից, խարխլվող հենապատերից, կրթահամալիրի հողամասերում ստեղծել ոռոգման նոր ցանցեր, ստեղծել-խնամում է կանաչ լանջեր, պուրակներ, ջերմոց-լաբորատորիաներ, տնկարաններ, ուսումնական ագարակ, հեծանվային-հետիոտն անցումներ, ստեղծել ամբողջական ներառական, խնամված, անվտանգ համակեցության միջավայր։ Կրթահամալիրի բացօթյա տարածքները, այդ թվում՝ մարզահրապարակներ-խաղահրապարակներ, ուսումնական ագարակ, շուրջօրյա մատչելի են թաղամասերի բնակչության համար։ Կրթահամալիրն իր միջազգային կապերն օգտագործում է նմանատիպ առաջադեմ փորձ յուրացնելու համար, թաղամասը էսթետիկական տեսքի բերելու՝ ներգրավելով կրթահամալիրի քոլեջի, ավագ դպրոցի, գեղարվեստի ուսումնական կենտրոնի սովորողներին։

Անհրաժեշտ է, որ կրթական պարտեզում գործող թ. 93, թ. 95 մանկապարտեզների բակերի բարեկարգումը, թ. 93 մանկապարտեզի հիմնանորոգումը իրականացվեն «Կրթական պարտեզ» նախագծի սկզբունքներին համապատասխան։ Մանկապարտեզներին կից՝ կրթահամալիրի Արևելյան և Հյուսիսային դպրոց-պարտեզները նորմերով պահանջվող մարզադաշտ-խաղահրապարակ չունեն։ Խնդիրը մի լուծում ունի, այն է՝ մանկապարտեզների բակերի շինարարության շրջանակներում ստեղծել երկու խաղահրապարակ՝ թ. 93 մանկապարտեզի  և Հյուսիսային դպրոց-պարտեզի համատեղ օգտագործման, թ. 95  մանկապարտեզի և Արևելյան դպրոց-պարտեզի համատեղ օգտագործման համար։ Քաղաքապետարանի հետ այս ուղղությամբ աշխատանքը կարող է արդյունավետ լինել ՀՀ կառավարության և ԿԳՄՍՆ աջակցությամբ։

Ծանոթություններ

  1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ-1 թաղամասում գործում են ուսումնական հաստատություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ Րաֆֆու 69) և թիվ 76 (հասցեն՝ Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները և ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցը (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25), Արևելյան դպրոց-պարտեզը (հասցեն՝ Ա. Բաբաջանյանի 47/1), Քոլեջը (հասցեն՝ Զ Անդրանիկի 92/1), Հյուսիսային դպրոց-պարտեզը (հասցեն՝ Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ Րաֆֆու 57)։
  1. Կրթական պարտեզի սկզբունքով 20-րդ դարի 70-80-ականներին Երևանում կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել է և որոշակի հողակտոր՝ հաստատության շրջակայքը կանաչ գոտի դարձնելու, հաստատության գործունեությունից բխող մարզամշակութային, խաղային գործունեության համար: Հետագայում ուսումնական հաստատությունները ցանկապատել են իրենց կցված տարածքները, «կղզիացել» ոչ միայն հարևան ուսումնական հաստատություններից, այլև բնակիչներից, բնակավայրից, թաղամասից՝ դառնալով անհաղորդ: Թաղամասի բնակիչն այդ տարածքներն իրենը չի համարում և որևէ պատասխանատվություն չի զգում դրանց նկատմամբ: Ինչպես նաև ուսումնական հաստատությունները իրենցը չեն համարում իրենց կցված տարածքից դուրս մնացած տարածքները, շրջակա միջավայրը: Արդյունքում հանրային տարածքները՝ բնակելի և ուսումնական, աղճատվում են, ոչ նպատակային օգտագործման են դառնում, անմշակ են մնում համայնքային հողակտորները, միջշենքային, միջթաղամասային անցումները դառնում են ոչ ներառական, ոչ մատչելի բոլորին: Հաստատությունների շենքերի պահպանությունը, հողամասերի խնամքի, ոռոգման, լուսավորության, անցումների խնդիրների մեկուսի լուծումը առաջացնում են նոր խնդիրներ՝ այդպես էլ առայժմ չհաղթահարված։ Ուսումնական հաստատությունների ցանկապատերը շատ տեղերում փակում են մարդկանց ճանապարհը՝ ստիպելով շրջանցել այդ տարածքը:
  1. ՀՀ կառավարության 08.02.2019թ. N 65-Ա որոշմամբ հաստատված՝ կառավարության ծրագրում կարդում ենք. «Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ», մինչդեռ դպրոցները մնում են փակ, «համայնքի սոցիալ-մշակութային կյանքին» անհաղորդ:  Այս խնդիրները, դրանց լուծումները պահանջում են թաղամասում գործող ուսումնական հաստատությունները դիտարկել  միասնական տարածքում՝ կրթական պարտեզում, առանց ցանկապատերի, հարմար անցուղիներով՝ ինչպես հետիոտն, այնպես էլ անվավոր: Ամբողջ տարածքի խնամքը կդառա ինչպես ուսումնական հաստատությունների, այնպես էլ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիրը: Կրթական պարտեզի ուսումնական հաստատությունը կարող է օգտագործել մյուս հաստատության հնարավորությունները: Այսպես ենք պատկեցացնում ՀՀ կառավարության ծրագրի իրագործումը (ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրով. «Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և  ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և  գերակայություններին»):

Ժամանակն է վերանայելու քաղաքաշինության նախարարի 2014թ. 103 հրամանի 41-րդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2022թ. 25-Ն հրամանի 168-րդ կետերը, որոնցով պահանջվում է ուսումնական հաստատությունների տարածքները (հողամասերը) իրենց ողջ պարագծով ցանկապատել։ Առաջադեմ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդպես «քաղաքակիրթ» չէ, մեր փորձով համոզվել ենք, որ դա անվտանգության ապահովում չէ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Առանց տնտեսական ազատության

Երեկ «Բանգլադեշն անիվների վրա» երթի մասնակիցների հետ, տարատեսակ անիվների վրա, ես նրանց հասակակիցն էի. ի՜նչ զգացողություն է՝ ինչպես կրթահամալիրի մարզադահլիճի մեծ բատուտների վրա ճախրելիս… Ի՜նչ տարիք, ի՜նչ պաշտոն… իսկական հասակակիցների

Դավիթ Բլեյանի նման

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի