Դավիթ Բլեյանից չես հոգնի․ միշտ հետաքրքիր է, ինքնաբուխ․․․
— Спать не хочется… не охота… ,- և անցնում է,- нужно начать легкую разминку…
Այսպես սկսեց օրը Աստղիկի եղբայր Դավիթը, որն ուզում է նաև կրտսեր եղբայր, էլի քույրիկ…
— Մեր տանը շատ երեխաներ լինեն, որ ամեն մեկը մի գործ անի, մայրիկին բան չմնա անելու, որ մայրիկը չհոգնի…

— Քնից ազատվելու ամենահեշտ ձևը ցնցուղի տակ մտնելն է, պա՜պ, — գիտի ձևը:
Հանվում, մտնում, երգում է…
— Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել…
Ցնցուղի տակից երգում է, ծիծաղից պայթում եմ… Լավ է երգում: Մեկ էլ.
— Հայաստանը քանի՞ տարեկան է…
— Դժվար հարց ես տալիս, Դավիթ…
— Տիար, затрудняешся? Երևի 2800-ին մի 2800 էլ գումարենք, հայրիկ… չի լինի՞:
— Կլինի. մինիմումը… Դե, գումարի, Դավի՛թ:
— Երկու հատ երկու հազար…
Դանդա՜ղ, ես չեմ շտապում, տղաս մտածում է…
— Երկու հատ 500…
Ավելի դանդաղ, խնդիր է լուծում, որի վրա քանի՜ ազգասեր-գիտնական խփնվել է…
— Երկու հատ 300 …
Մե՜ծ դադար…
— Հինգ հազար վեց հարյո՜ւր: Հայաստանը 5600 տարեկան է:

— Դու քանիսի՞ն ես արթնանում, չորսի՞ն… հետո երեք ժամ ի՞նչ ես անում, մենակ, գիշերով… կարդո՞ւմ ես, գրո՞ւմ, արտասանո՞ւմ… հա՞… Ամեն օ՞ր, մինչև լույսը բացվո՞ւմ է, ու գալիս, ինձ ու մայրիկին արթնացնո՞ւմ…
— Полундра!!! катастрофа на борту!

Դավթի աշնանային արձակուրդի տնային նախագիծն է «Իմ կանաչ արտիկը»՝ ծիլեր բաժակի մեջ…  Կարոտել է դասարանին, ընկերներին, դպրոցին, ընկեր Լուսինեին… Անհամբեր է, դասարանային մրցույթին պիտի մասնակցի՝ ամենաերկար ծիլերի… Մեկ շաբաթ շարունակ, քանի՜ անգամ չափել է, գուրգուրել, զրուցել… պատմել եմ:

Արամ, դու Արամ (իրենց դասարանի Արամ Խաչատրյանը), իր կանաչ արտիկը տանն է մոռանում, ու ընդմիջման ընթացքում բոլորից ծածուկ մտնում է դասարան ու Դավթի կանաչ արտիկը մկրատով խուզում, իր մազերի պես…
Ծիծաղո՞ւմ եք… Մենք էլ… Դավիթն էլ թե ծիծաղում է, արցունքների միջից, ատամների տակից… Ես չեմ եղել. պատմում են։
Վերջինն էլ ասեմ։ Տանից դուրս գալիս, դռան շեմին մայրիկն ինչ-որ բանից բողոքում է, Դավիթն ինչ-որ բան վատ է արել, ես էլ փորձում եմ հարթել, շեղել, հաշտեցնել…
— Դավի՜թ, ջղային, գեշ մայրիկ կունենայիր, նոր կիմանայիր իմ ղադրը…
— Դու էլ կիմանայիր, որ … не надо обижать малышей…

Սիրում եմ մեր Մարմարյա սրահը այսպիսին… 1000 սեբաստացիներ՝ Միջին, Ավագ դպրոցների սովորողներ, կրտսեր դպրոցների 4-5-րդ դասարանացիներ, ուսուցիչներ, անորոշ թվով ծնողներ: Ես՝ կենտրոնում, առանց բարձրախոսի… Ինչպես երեկ՝ առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Տիարը օրվա, նախագծային ուսուցման շաբաթվա՝ Սեբաստացու օրերի՝ նոյեմբերի 5-9-ի, կրթահամալիրի տոնի՝ նոյեմբերի 10-ի խորհուրդ-ուղերձն է հաստատում… Մայր դպրոց-խառնարանից դուրս էլ՝ օրվա մեջ, գրավոր, բանավոր, ինչպես երեկ… երբ կեսօրն անց սարալանջով իջնելիս, անձրևի տակ վեր բարձրացող մի խմբի մեր ուսուցիչներից մեկը ցույց է տալիս խաղողի նոր տնկիների շարքերը…
— Ա՜յ, սրանք է տիարն անվանում կրթահամալիրի Տոնի-մեր օրերի խորհրդանիշներ…
Ռուբինյան Կարոյի մուտքը սրանցով ի՜նչ բարի եղավ…

Սարալանջի խաղողի նոր տնկիները:

Գրավոր, ձեր ուսումնական բլոգներում, ձեր-մեր բազմածավալ-բազմաշերտ մեդիայում, օրվա մեջ, ողջ շաբաթ, խոսքով ու գործերով կհաստատեք-կտարածեք շաբաթվա օրերի, Տոնի խորհրդանիշները, որ այդպիսին են դարձել մեր ուսումնական աշխատանքով, մեր հեղինակային մանկավարժությամբ:
Իմ լեցուն-խիտ-բազմազբաղ օրվա մեջ ես կտեսնեմ դրանք, կփարվեմ դրանց, կուտեմ-կխմեմ…  Ինչպես տիար Գևորգից հետո Հյուսիս-գեղարվեստի ուսումնական կնտրոնի «Ուսումնական մառան» նախագծի  առաջին հեղինակային գինու համտեսը… Քնարիկ, սենսեյ-գինեգործ ու ընկերներ, կեցցե՜ք…

Իմը երեխաներից, թթուդրիկից փախցրած աշնան բանջարաբոստանայինն է՝ կաղամբ, բազուկ, նեխուր, գազար… որ խրթխրթոցով ես կուտեմ՝ որքան հանդիպի… Թող առատ-ամենուր` հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, բոլորին մատչելի-դեզիգըն ներկայացված լինեն… Եվ ուրախությունը քեֆի, որպես մի նոր երգարան, որ Տիարի գրի իրավունքով ահա, շրջանառության մեջ եմ դնում, տպագրում… Տարածե՜ք. քեֆ անողին քեֆ չի պակսիլ…

Մեր «Ուսումնական Գյումրի» նախագծով անցած շաբաթվա այցելությունից հետո, պատմել եմ, Անի Նավասարդյանը Գյումրիից գրում է իր կատարած աշխատանքի մասին… Այսպես, «Կոմիտաս 150»-ի ընդառաջ «Բլեյան կրթական ցանց»-ով մեր Գյումրիում ստեղծվում է, վստահ եմ, առաջին-հերթական մանկավարժական երգչախումբը…

Աշուն օր կրթահամալիրի Հյուսիսի պարտեզում:

Սպասում եմ մեր Ավագ դպրոցի 2018-2019-ի շրջանավարտների՝ 12-դրդցիների հետ «Ցտեսություն» ուսումնական նախագծով ծիսական դարձած իմ այս հանդիպումներին, ինչպես երեկ, ընդհանուր պարապմունքից հետո, համերգասրահում… Եվ նախագծային շաբաթվա նոր նախագծերի պայմանավորվածությունը ուսումնական, դրանց մեջ՝ գիտելիքների գնահատման կենտրոնի վերականգնումը, որտեղ կենտրոնում սովորողն է՝ ինքնավստահ-ինքնուրույն որոշումներով, նրան ուղղված՝ պատասխանի, խորհրդատվական ծառայություններով, անհատական, հարմարեցված յուրաքանչյուրի քմահաճույքին: Տեսե՜ք, հեղինակային կրթական ծրագիրն ընտրած ու անհատական ուսումնական պլանով շարժվող 12-րդցին, հարկադրված է ՀՀ օրենքով հանրակրթական չափորոշչի պահանջի անվան տակ պետական առարկայական ծրագրի զուբրիտը, որպես թեստ, հանձնել միջնակարգ կրթության վկայականի համար, ինչո՞ւ պարբերաբար ինքն իրեն մեր ծառայության աջակցությամբ չստուգի, իր առաջխաղացումը հավաստի, չգնահատի… Սա մեր այլընտրանքն է ԳԹԿ-ի անօրինական գործունեությանը, պետության մունդիրով հակապետական-հականերառականության՝ վախի-անորոշության, թե քննական մթնոլորտի  հաստատմանը… Տեսե՜ք, թե ինչ են պատասխանում… ինչպե՜ս են հիմնավորում…

Պատանիներ, որ չեք նահանջում, որ ձեր հեղափոխությունն է, ինքներդ եղեք այս վեճի դատավորը, որ ձեր լուծումը ձեր շահերի պաշտպանություն դառնա։

Սովորողի ընտրությամբ գործունեության գունանկար, գծանկար կրթահամալիրի արվեստանոցներում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1487

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճիչով, տկլոր, գունեղ, պաղակով․․․

Բացօթյա, պաղ-մաքուր ջրում լողացող պարտեզներով, կրտսեր դպրոցներով սկսվեցին մեր ամառային ուսումնական ճամբարները․․․

Ընտրության առաջ…

Լիլիթ Բլեյանի հետ էի խոսում։ Առցանց շփում… Ի՜նչ հումոր-հստակ խոսք ունի իմ մեծ աղջիկը, հասունը միշտ չէ, որ ավագի հոմանիշ է կամ հայտանիշ: Իմ բախտը, իհարկե, բերել է… Մեր զրույցի

Լսելի ու կոնկրետ արտահայտվելու ձեր ժամանակը

Դավիթ Բլեյանի հետ կիրակի կարևոր որոշում ենք կայացրել: Նախ՝ հիմնել ենք ավտոնորոգման արհեստանոց. Ստեփան հորեղբայրը չգիտի, բայց իրեն ենք հանձնելու այդ գործի զարգացումը, ինձանից ի՜նչ վարպետ: Բայց երկուսով՝ ես ու