Երբ այսքան ցավոտ պարտությունը բոլորինս է, չի կարող ներհայաստանյան հաշտությունը բուժիչ չլինել՝ որպես հաղթանակ… 

Սիրելի Զառա Հովհաննիսյանն արձանագրում է. «Հեղափոխությունն ավարտվում է,
երբ ներկա ղեկավարը տեղափոխվում է նախկինի դղյակ ու չի էլ ընկրկում, մտածում ու մտահոգվում, որ հենց էդ դղյակի պարունակությունն ենք մերժել»։  

Իմ դուստրերից ավագը՝ Լիլիթ Բլեյանն առաջարկում է. «Հայաստանի պես փոքր և սահմանափակ ռեսուրսներով երկիրը պետք է ի վերջո հրաժարվի այդ ավանդույթից։ «Պետական դաչաների» մշակույթը մի օր պետք է դուրս գա մեր երկրից, և այսօր, երբ երկիրը վիրավորներով ու տեղահանվածներով լի է, հենց այդ օրն է»։ 

Իմ հայացքով Կոնդի փեշերից, Կոնդի բարձունքի Սուրբ Հովհաննեսից դեպի Հրազդան-Զանգվի կիրճ, ինձ Աբովյան լուսավորչի ժառանգորդ եմ զգում և իմ 2016-ի օգոստոսի 8-ի օրագիրը հորդորում եմ ձեզ կարդալ, աղջիկներին ասում եմ՝ այո։ Վահե Հովհաննիսյանի ամբողջական խոսքից առանձնացնում եմ. «Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի»։ 

Իսկ սխալը յուրաքանչյուրինս է, մենք ենք, որ թույլ ենք տվել… Մենք մեր գործողություններով 2020-ի մեր հաղթանակի սկիզբը կարող ենք դնել… 

Եվ Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլի» հրաժարականը, արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը պիտի կայանան որպես հասարակական հաշտություն՝ հանրային ու բաց, բացառելով հայերին ոչ խորթ «քցոցին», որ հաղթանակը հավաստի, ներհայաստանյան համաձայնության ձևով լինի, յուրաքանչյուրինը, 2018-ի իշխանափոխության ոգևորության ու 2020-ի պարտության ցավի փորձի հասունությամբ, որ ունակ լինենք իշխանություն-հասարակություն, դիմություն-ընդդիմություն անցնելու մեր հարևանների հետ նոր, հեռանկարային համակեցության հաստատմանը, ներքին ու արտաքին  համերաշխությանը՝ որպես համազգային ձեռքբերում ու հայոց հաղթանակ, յուրաքանչյուրինս ու փոխանցելի՝ որպես ժառանգություն…. 

Ի՞նչն է խանգարում, որ «Իմ քայլը»՝ իր առաջնորդ, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում, ուղիղ հեռարձակմամբ, հրապարակված-քննարկված նախագծով, որոշում կայացնի արտահերթ ընտրությունների մասին, հավաստի, արդար ընտրությունների օրվա ու սպասարկման օրացույցով… Ի՞նչն է խանգարում, որ անձնային կյանքի անձեռնմխելիության երաշխիքով, ԱԺ պատգամավորների բնականոն գործունեության երաշխավորությամբ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ու Ազգային ժողովն ուղիղ հեռարձակմամբ վարչապետի երեք միլիոն թեկնածուից ընտրի նրան, ով ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կկառավարի Հանրապետությունը արտահերթ ընտրություններով որոշված ժամկետում․․․ Ի՞նչ է խանգարում, որ ժամանակավոր կառավարությունը ուղիղ հեռարձակմամբ Ազգային ժողովին ներկայացնի իր կառավարության անդամներին ու կառավարության ծրագրերը, գործողությունների պլանը։ 

Հասարակությունը, սիրելիներ, Զառա, Լիլիթ, Վահե․․․ կուղեկցի ժամանակավոր կառավարությանը՝ վարչապետին անդամներին դեպի իրենց բնակարանները մշտական, իսկ Պռոշյան փողոցի պարիսպները կքանդվեն, որպես բեռլինյան պատեր․․․ Եվ այս ամենը՝ ուղիղ հեռարձակմամբ․․․ 

Մեզ օդ ու ջրի պես ներհայաստանյան հասարակական համաձայնություն է  անհրաժեշտ։ Հիմա, առանց փողոցի պարտադրած վախի, ուղիղ հեռարձակմամբ, որպես յուրաքանչյուրիս ընտրություն․․․ 

Որպես Նոր ուղու հայտարարություն՝ կարդացեք նաև «Իմ քայլը» պետք է գնա լուծումների»։ 

#1928

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ժամանակն է, ընկերնեˊր, մեր կյանքի ժամանակը…

Երբ էլի ժամանակ չկա, ուշանում ենք. — Ժամանակ չկա,- ասում է Նազենի կրտսեր քույրիկը, ով օգնում է Դավթին՝ հագնվի, որ բոլորս չուշանանք։ Իսկ Դավիթը Արմինե մայրիկի զայրացած հարցին՝ «Ի՞նչ ես ուզում մեզնից», պատասխանում

Օգտավետ անձրև, առատ, ամենուր, մեծ կաթիլներով, հուժկու և արագ…

Որպեսզի բոլոր մեռածները նրանով վերակենդանանան… Կինոռեժիսոր Մարիա Սահակյանի, զարմանալի արվեստագետ կնոջ, նույնքան զարմանալի սովորող-արվեստագետ Սեդայի, հինգ երեխայի մայրիկի մահը կիրակիով իր սև գործն արեց… Որքան էլ դաժան-երկարատև հիվանդությամբ տեղն արած՝

Իսկ նուտելան հալած քինդեր ձվիկն է․․․ չգիտեի․․․

Շաբաթն անցավ վռազ, ինչպես ամիսը, ուսումնական տարին է խելահեղ ընթացքով իր, ու կիրակի է, ճամփով դեպի Թիֆլիս։ Վաղուց չեմ եղել։ Դու չես ընտրում ձևը, ժամկետը․ աշխատանք է ու գործուղում, որքան