Հաղորդագրություններ օրվա, որ բերում եմ իմ գիր 

Սոնա Փափազյանն ինձ ոգևորում-ուրախացնում է.  Սիրելի ու մեզ հավեսի գցող Տիար ջան, շնորհակալ ենք օրվան ու նախաձեռնությանը գույն, զվարթություն հաղորդելու համար:
Շնորհակալ ենք մեր մարզադպրոցին, մեր սիրելի ընկեր մարզիկներին:
Էստաֆետը փոխանցում ենք…. Հե՜յ… 

Արմինե Թոփչյանի հաղորդումների շարանը։ 

Ագարակից, Արևմուտքի դպրոց-պարտեզից կրթական պարտեզի ընդարձակումը  Բախշյանի անվան մանկական այգով, որի այս կենտրոնը ինձ ու Արմինեին ներկայանում է որպես ազգային խաղերի հարթակ… Շարունակենք։  

Երեկ եղավ կրթահամալիրի հիմնադիր-մենթորների հավաքը քոլեջի վերնատանը։ Քննարկվեցին կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի փոխանցման, ծրագրի զարգացման շարունակականության ապահովման հարցեր։ «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ-ը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը, նոր նախաձեռնություն «Բլեյան դպրոց» հասարակական կազմակերպությունը միասին կյանքի կկոչեն հեղինակային մանկավարժության զարգացման ամենահամարձակ մեր ծրագրերը։ 

Ահա կրթահամալիրի քոլեջի ձմեռային բակ-պարտեզը։ 

Լուսինե Բուշը գրում է. Կարինե Մացակյանն այսպիսի առաջարկ է ներկայացրել Բրուտանոց տանող ճանապարհի համար։ Սկսում ենք շարել քարերը։ 

Քարերը հավաքելու ժամանա՞կն է։ 

Քրիստինե Շահբազյանը գրում է. 

Հարգելի՛ տիար Բլեյան։ «Հյուսիսափայլ»-ը սիրով հրավիրում է Ձեզ Հյուսիսի Արտասահման՝ քննարկելու «Նոր ուղի» քաղաքական նախաձեռնությունը: Հանդիպման խորագիրն է՝ «Ո՞րն է մեր ուղին»: Հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. կարդում, քննարկում ենք… 

Քրիստինե ջան, ծանոթանում եմ հանդիպման նախագծին: Կգամ, իհարկե։ Միասին լինելու այսպիսի առիթը մենթոր տիարը բաց չի թողնի։ 

Օրվա վերջում մեր խաղաղ զրույցն էր Սեբաստացիներ կրթական բաց համայնքում։ Դուք էլ լսեք, մասնակցեք։

 

#1930

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շրջանն ավարտող ու նոր շրջան սկսող, ամեն առավոտ «ձվի միջից» դուրս եկող սեբաստացու մասին է իմ 314-րդ գիրը

Ամեն օրն է այսպես՝ լեցուն գործերի վերջում գրիչն «ընկնում» է իմ ձեռքից, ձեռքս փակվում, գրելս չի գալիս, ու ամեն առավոտ, հիմա՝ 4-5-ի արանքում «բարձրանում» է գրիչը, ափս խցկվում. գրելս գալիս

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… ». այսպես ու այդ պահին արտաբերեցի Դավթի

Անցումների Տիար. այս անգամ՝ Գլդան-Բանգլադեշ… Բարի օր։

Թող Սուսանը թարգմանի շարունակաբար Դավթի ռուսերեն ֆրազախոսությունը, ինչպես это было круто՝ զիլ էր… Շաբաթվա սկզբին Դավիթը մայրիկին հարցնում է. — Քանի՞ օր մնաց հայրիկի գալուն… Երբ լսում է պատասխանը՝ երեք