Այսպես վստահեցնում է աուտիզմ ունեցող 22-ամյա երիտասարդի մայր Ջանեթ Գրիլոնը

Կրթահամալիրի Կենտրոնում շաբաթ օրն այնքա՜ն աշխույժ էր-մրցակցային. Աշոտ Տիգրանյանի այլընտրանքը, գումարած ինտելեկտուալ խաղի սիրահարները, գումարած Արամ Պետրոսյանի նախաձեռնած՝ կրթահամալիրի պաշտպանության կուսակցության միջուկը… Եվ անակնկալ Կենտրոնում. ոչ միայն Արամ Պետրոսյանի ժպտերես եռանդուն սեբաստացի Կարինե լրագրող մայրիկի, այլև տրամաբանական-սեղանի խաղերի գործիչ հայրիկի՝ Արտյոմ Պետրոսյանի հետ առաջին հրապարակային հանդիպումն էր… Հանդիպումը չէր կարող գործընկերային չլինել ու աշխատանքային ստացվեց նաև…

Գիտե՞ք, կրթահամալիրն իր սկզբնավորման շրջանում՝ 1989-1998թթ,  սեղանի-տրամաբանական խաղերով հիմնավոր է զբաղվել, հէ՜յ գիտի, օրեր… չենք թողնի, որ կորչեք… Թևան Դավթյանի շախմատը, շախմատի դպրոցը իր չորս՝ Հայաստան բռնած-կրթահամալիրում ծնված «Սովորում ենք շախմատ խաղալ» գրքերով, Ռոբերտ Հովսեփյանի «Տրամաբանական խաղեր» դասընթացը քոլեջում-մանկավարժական դասարանում, Արտեմ Ալեքյանի նախանձ շարժող խաղադարանը, խաղերի առաջնությունները… նաև ընտանեկան… Այնքա՜ն տաք ածուխ կա, որ սրանից չի կարող նոր կրակ չբոցկլտալ, որ նոր լիցք-ջերմություն-մտածում փոխանցի հեղինակային մեր մանկավարժությանը ու մեզանով-տարածումով ալամ աշխարհին հայոց… Ի՞նչ ավելացնեմ, ես՝ ձեզ ծառա, օգտագործեք լիուլի, Արամ Պետրոսյան ու ընտանիք սեբաստացի, կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարի իմ շրջանը։ Ռոդարիական ստուգատեսի շրջանում սեղանի-տրամաբանական խաղերի ստուգատեսի բաց առաջնության համար կրթահամալիրի օրացույցում տեղը ես պահել եմ… Այսպիսին է և մեր ուսումնական պլանը՝ մոբիլ-ներառող-բնական զարգացումների արձագանքող… այսպիսիք ենք մենք բնույթով…

Առավոտյան ընդհանուր պարապմունք.
ֆոտոշարքը՝ Մարինա Մկրտչյանի։

Իսկ Կենտրոնը՝ իր շախմատային ակումբով, ուսումնական վերնիսաժով, կդառնա ուսումնական խաղերի ոչ միայն կազմակերպման, այլ նաև ներկայացման-վաճառքի, ուսուցման-տարածման կենտրոն. այս խաղերը պիտի ավելի ու ավելի արագ, առավել մեծ ծավալ ունենան ընտանեկան սեբաստացիական ներխուժումներով…

Նույն թափով-գործնականությամբ կարգի ենք բերում մեր բոլոր դպրոցների պարտիզապուրակային գործիքների, այլ միջոցների տնտեսությունը, մարտի աշխատանքների ծավալը որոշակիացնում… Այո, կոնկրետացրեք սեբաստացի բակերում, շրջակա աշխարհում իրականացվելիք պարտիզապուրակային նախագծերը. 2016-ի շոշափելի-մարդկային ձեռքբերում մեր պարտիզպանները՝ Էդմոնդ Փաշինյանը, Հակոբ Ադամյանը, Վարդան Ղազարյանը, Կարապետ, Գևորգ Ստեփանյանները, մեր տեխնոլոգ ուսուցիչները, նրանց շուրջ խմբված սեբաստացի տարատարիք պարտիզպանները մեր Ագարակի բարձունքից թող ինձ ու իմ աշխատակազմին օր ու արև չտան…

Կադրեր «Վերան և Անֆիսան» ներկայացումից.
Արևելյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներ։

Երեկ Դավթի համար քանի անգամ այս Թումանյանն էի կարդում ու ոգևորվում… անունն էլ՝ «Փոքրիկ երկրագործ»…

Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գլգլան ջրեր,
Եկան վարի-ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,
Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։

Թումանյանի կյանքը, գործը, սրանց մեջ՝ իր գրականությունը մանկական, կյանք-ծրագիր եղավ, առանց որի մենք հիմա ո՞վ էինք, ո՞ւր էինք… Իր խոսքով ասած՝ օխտը կորածի մինը…

Ստեփան Բլեյանի մեկ սենյականոց բնակարանը լեն ու բոլ աշխարհ եղավ… Անհավատալի է, որ ոչ միայն տեղավորվեցինք, Տաթևն էլ՝ իր նվեր ընտանիքով-գովազդ Վահանով ու իր ուղեկցող խմբով, ողջ կազմով… Ո՛չ մի նեղություն, ուրախություն… Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ… Հենց Ստեփանի՝ եղբոր, հոր, քեռու-հորեղբոր համար է ասված գրված… Տաթև Բլեյանի՝ հորեղբոր, Էդիտի՝ քեռու խանդավառ գովքը-ուրախությունը, Անուլիկ պայծառ աղջկա՝ հայրական ճաղատի փաղաքշանքը, Առնոլդի-Աստղիկի Ստեփանի բանաստեղծական … լայքերը… Ինձ ի՞նչ էր մնում, ներողամիտ քննարկել իմ եղբոր ամենաթարմ՝ փետրվարյան այս օրերի գործերը, մեկը՝ բնական է, այսպիսին՝

Փետրվար 9 և 19
Տերյան, Թումանյան, Բլեյան,
Ճոխ է ծնունդդ փետրվար,
Պոետներ հայտնի ու անհայտ,
Ես էլ եմ ներկայացնում հայտ։
Մեկ է՝ ես կդառնամ հայտնի,
Բայց մինչ Հիսուսն դուռս կթակի,
Հենց Դուք կդարձնեք ինձ հայտնի,
Երբ գրածս լուրջ կարդացվի։

Մյուսը՝ նվիրված Նիկոլի-Արամի-Էդմոնդի «Ելք»-ին… Լավ ծիծաղեցինք-ուրախացանք, սիրեցինք, քաղաքական լսումների ընտրական մեկնարկը տվեցինք… Հետևեք Ստեփանի էջին։ Ասում են՝ իբր, ընտրություններն այս կբաժանեն մարդկանց, իրար դեմ կհանեն հարազատներին անգամ… Ինչո՞ւ, եթե առողջ ենք ներսից, եթե… փչացած չենք ներսից, հենց այսպես, ներսից էլ կլինի մեր փրկությունը… Ա՛յ քեզ ելք… Իսկ ձայները չկիսելու ելքն էլ կա՝ շատ ձայներ տալը, որ ՀԱԿՆ էլ, Ելքն էլ… հանդիպեն խորհրդարանում… Հո դեմ չե՞ք…

Ես չեմ թաքցնում իմ երեխային, նա տանը փակված չէ, ես տանը փակված չեմ, մենք պատկանում ենք Այս Աշխարհին»,- Ջանեթի այս խոսքով իմ գիրն ավարտեմ…

Կարդացեք իհարկե Սուսան Դավթյանի այս հրապարակումը ուշադիր, ինչպես ես… Իմ եղբոր տանից հետո ժամանակ գտա Վիգեն Սարգսյանի այս ելույթը կարդալու համար՝ Մյունխենի անվտանգության խորհրդի երիտասարդ առաջնորդների ֆորումում օրերս ունեցած…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#942

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամիսների մեջ ամենասեբաստացի հունիսի ծնունդը

Օր-գիշերս խառնվել է, ու ես քիչ ժամանակ ունեմ օրվա իմ գրի՝ 355-րդի համար: Իմ տարիքում, իմ ապրածով գրելս ո՜րն է. մեկ է՝ պատմում եմ, գրանցվե՜ր խոսքս, ծրագրով դառնար գիր, տեքստ…

Լիսագորով Շուշի․․․ Ի՛նչ կա որ․․․

Ես, գիտեք, անուղղելի հաշտարար եմ․․․ 

Ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել…

Շուշան քույրիկը Վիեննայից Դավիթ եղբորը մի պայուսակ-ուսապարկ է ուղարկել, այնպիսի, որ Դավիթը հագել ու պատրաստ է… —  Պա՜պ, ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել… ոնց որ հրթիռ լինի, ես էլ՝