Ով ուշադիր է իմ գրին-բլոգապատումին (ո՞վ ուշադիր չէ՝ հարցնում եմ), կարող էր արձանագրել իմ պատումի անընդհատությունը․․․ Ո՞ւր է շտապում տիար-ասացողը, կարկաչուն գետակի պես․․․

Մարտի հասարակագիտական ստուգատեսին պիտի ներկայանամ, ուրախացնեմ իմ երկուհազարերորդ պատումով․․․ Բա՜․․․ Լուսինե Փաշայան մանկավարժական կենտրոնի ղեկավար-օրացույցի կազմողը թող ընդունի սա՝ որպես հայտի հիմնավորում։ Իսկ օրացույցի կազմման-ձևավորման պրակտիկան՝ մեր օրացույցով մշակվող-կազմակերպվող-տարածվող հեղինակային մանկավարժությամբ, վերանայումների անհրաժեշտության առաջ է, հատկապես որ փետրվար-մարտը Վահան Տերյանով սկսվող, Թումանյան-Չարենցով շարունակվող՝ մի-մի գագաթներ հայ գրականության, որքան էլ Թումանյան է անհաս, «Կարդում ենք» ընթերցողական ստուգատեսի շրջան է, որին փորձության-ստուգման է հանձնված կրթահամալիրի մայր դպրոցի փոքր դահլիճը։ Իսկ մարտի հասարակագիտական ստուգատեսը ենթադրում է, որ մեր բոլոր ակումբների համար փետրվարը պատրաստության շրջան է․․․ 

Ուսումնական երրորդ շրջանն իր իրավունքների մեջ է։ Երեկ թուրքագիտական, Ազատ խոսքի ակումբների, ակումբային միջավայր ձևավորած եվրոպական լեզուների՝ ֆրանսերենի, իսպաներենի, իտալերենի ուսուցիչների և սովորողների հետ հենց այս մասին կարճ-կարևոր՝ մենթորական զրույցներ ունեցա․․․ Հանդիպում-զրույց-քննարկում ունեցա Վիգեն Ավետիսի ու Քնարիկ Ներսիսյանի մասնակցությամբ ուսուցիչների տեխնոլոգիական ակումբում․․․ Վիգենը ամենշաբաթյա օրացույցային հանդիպում կունենա սեբաստացի տեխնոլոգ ուսուցիչների հետ. հիշեցնեմ, որ սրանք բաց պարապմունքներ են, համեցեք Բլեյան ցանցով ոչ սեբաստացի կերպարվեստի ուսուցիչներ՝ քանդակագործներ, բոլոր կարգի նկարիչներ, շրջակա միջավայրի հետ գործ ունեցող տեխնոլոգներ․․․ Վիգեն Ավետիսը ոգևորված է նաև ավագ դպրոցի՝ քոլեջի և վարժարանի պատանիների-ուսուցիչների հետ օրացուցային հանդիպումներով․ սրանք էլ իհարկե, Բլեյան ցանցով բաց Երևանի ու երևանամերձ պատանիների համար․․․ 

Վիգեն Ավետիսը, Քնարիկ Ներսիսյանը և ես, չեք մոռացել՝ քանդակագործության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնի հիմնադիրներ ենք, և հիմնադրի իրավունքով երեկ ուսուցիչ-տեխնոլոգների բաց ակումբի պարապմունքին հայտարարեցինք 3-րդ ամենամյա փառատոնի 2021թ․ գործունեության սկիզբը՝ իր մշակումներով-փուլերով, շարունակական ու անընդհատ ողջ տարվա համար․․․ Մնացածը՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի, Ալիս Գևորգյանի պատասխանատվությանը հանձնված բլոգում, Արևիկ Բալջյանի Ցուցասրահում, Քնարիկ Ներսիսյանի Հյուլեում․․․ 

Սիրում եմ կրթահամալիրի մայր դպրոցի մեր մարզահամերգայինը՝ իր առաջին ու երկրորդ հարկերով, փառատոնային պուրակով, մարզադաշտերով․․․ Երեկ մե՛կ մարմարյա սրահի առաջին հարկում, մե՛կ երկրորդ հարկում նայում էի այստեղից դեպի հեղինակային մանկավարժություն բացվող տեսարան-իրադարձություններին․․․ Ուշքս գնում է, ողջ կրթահամալիրի անցուդարձն այստեղից երևում է, բոլորդ իմ ափի մեջ եք… ու ես՝ բոլորինդ, հասանելի․․․ Տիար-մենթորի դիրք է, գործ․․․ 

Նելի Փիլոյանի հետ ավարտեցինք 2020-2021-ի երրորդ ուսումնական շրջանի պատրաստության, փոխօգնության մասին մեր զրույցը։ Մեզ միացավ կազմակերպիչ Լուսինե Սարգսյանը, ու ինձ շատ հետաքրքիր էր լսել 2021թ․ ավագ դպրոցի 132 շրջանավարտի «Ցտեսություն» ուսումնական նախագծի զարգացումները՝ ոգևորիչ, կլանող, բաց յուրաքանչյուրիս համար․․․ Կրթահամալիրի մարմարյա սրահի կենտրոնում կրկին, լսե՛ք, սեբաստացի շրջանավարտն է․․․ 

#1975

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարուն ջան, եկար իմ հինգ հարյուր իննսունիններորդ գրով…

Գարնան մասին կարծես դադարել էինք խոսելուց. փետրվարն այնքա՜ն տաք եղավ՝ ոնց որ գարուն, ձմեռն էլ՝ սիրուն ձյուներով, որ մնաց, տպավորեց, բայց և տա՜ք այնքան, որ ես հայտնի անհամբերի տիտղոսը չկորցնելու համար

Սիրում եմ պարզկա քո լեզուն․․․

Տերյանով, այո․ Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին․․․ Երեկվա հագեցած-խիտ ամեն օրից ինձ Մարմարյա սրահը մեր մնաց՝ իր Տերյանով, որ այնքա՜ն սիմֆոնիկ հնչեց-մնաց իմ ականջներում․․․ Քանի՜

Օրը ՝ հուլիսի տասներեք, ու նրա գիրը` աղոթքի պես

Ինչին դժվար է հավատալ, կասկածեք ու անցեք առաջ  04-ին մոտ է, օրը՝ կիրակի. օրվա գիրն իմ առջևում է: Այսպես օր օրի մոտենում ենք հուլիսի տասնյոթին՝ իմ բլոգ-կայք օրագրի ընթերցող-բարեկամ-աջակիցների հավաքին: Օրը