Վերնագիրը՝ Մարդամեջ 2021. սոցիալ-նորարական առցանց հավաքից, փոքր ճշտումով։ Մենք օգտագործում ենք «ստեղծականությունը»։ 

Թող այսպիսի երրորդություն-ուղեցույց կազմի հատուկ Բլեյան ցանցի համար արվող իմ գրաշար-բլոգապատումի երկրորդ հրապարակումը՝ պայմանով, որ բլոգապատում-2000-ի վերելքի այս շրջանում ընթերցումը սկսում ենք «Ինչ կլիներ, եթե․․․ Ոչ, ինչ եղավ հետո, երբ․․․»-ից։ Երբ ոչ թե դժբախտություն համարեցինք 1988-1992թթ պատմական իրադարձություններով պայմանավորված՝ դպրոց-գիգանտի կառուցման՝ որպես թիվ 183 դպրոցի տիպային շենքի լրացումներ նոր մասնաշենքերով, այսօրվա փառատոնային պուրակի, կրթական պարտեզի մեծ պուրակի ու սարալանջ-Սասնալանջի ոչնչացումով, որտեղ նախատեսված էր ծածկած մեծ լողավազան, աշխատանքների ընդհատումը, այլ հարգանքով նոր իրողությունների նկատմամբ՝ սկսեցինք կրթահամալիրի Բանգլադեշի ձևավորումը՝ որպես մեր հեղինակային մանկավարժության միջավայր, դրսով-ներսով բաց-թափանցիկ, շարունակական, փոխազդեցություններով․․․ Ուսումնական ամբողջական ներառական, հետաքրքիր-զարգացող-հիգիենիկ նյութական միջավայր, որտեղով  քայլքով է անցումը, ու շփումը մարդկային առօրյա է․․․ Ձեզ համար, սեբաստացի կրթական համայնքի անդամի համար՝ ինչպես, չգիտեմ, (արձագանքեք առիթ է, կիմանանք), ինձ համար այս ճանապարհը սովետի ամբողջական հաղթահարման արդյունավետ միջոց եղավ․․․ 

Ինչ ունենք այսօր կրթահամալիրում, կարելի է ապրել որպես մի զբոսանք՝ ձեր ընտրությամբ, կրթահամալիրի Բանգլադեշում՝ բնակելի արվարձանում կրթական պարտեզի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճառագայթային կամ շրջանային անցումներով․․․ Այսպիսի խմբային, թե անհատական ճանաչողական ուսումնական քայլքերի գիդ եմ աշխատում՝ կահավորված, չորս պատերի ներսում, տեխնիկայով արվող ներկայացումները հեղինակային մանկավարժության ավելի ու ավելի հաճախ փոխարինելով քայլքով, կենդանի շփմամբ․․․ 

Մեր այս գործունեությունը, որի նշանաբանը տարիներ առաջ հրապարակել եմ՝ ստեղծել-կառուցել՝ նշանակում է քանդել-մաքրել-հավաքել, որ չգիտեմ փոխառված է, թե հեղինակային, ունի շոշափելի չափումներ։ Օգտագործվող դարձած տարածքները՝ ուսումնական տանիքներ, նախկին նկուղներ, ասֆալտի տակ կքած հողի ազատագրումը, ներթաղամասային մարդկային հաղորդակցությունը, շրջակա միջավայր բնակավայրի կանաչացումը, բնական լույսի, թարմ օդի շուրջօրյա-շուրջտարյա օգտագործումը, հարմարավետությունը, շեմերի բացառումը, ներս ու դրսի արհեստական արգելքների վերացումը ենթադրում-պահանջում էին (չափենք միասին) ասֆալտի, պատերի, ճաղերի, բորդյուրների, հենապատերի, անապատի, կիսետ-պռատության, քարուքռի հետևողական-ծրագրված վերացում՝ շարունակական նախագծերով, սովորողների-ուսուցիչների-ծնողների-բարեկամների մասնակցությամբ ու միջոցներով՝ դրամական, տեխնիկական․․․ Քանդում-ստեղծումի այսպիսի հետևողականությունը փոխեց հարաբերությունները բնակավայրում, քանի որ միասնական են խնդիրները, ընկալվում են դրանք բնակիչների կողմից, թե ոչ՝ ժամանակի հարց է ու մեր մանկավարժության խնդիրը։ Համերաշխությունը-ստեղծականությունը-մոբիլությունը, մշտապես բաց-շիտակ լինելը մեր մանկավարժության շարունակական հանրայնացման, հեղինակության աճի-ազդեցության աղբյուրներն են անսպառ․․․ Սեբաստացիական ինքնավարություն-ինքնուրույնությունը, տեխնոլոգիական հանրակրթությունը, լաբորատոր-արհեստանոց-արվեստանոցների ցանցի ստեղծումը, սովորող-սովորեցնող փոխանցումը կենսական սնուցում ունեցավ․․․ 

2020-ի արտակարգ համավարակը, պատերազմը, դրանց հետևանքների հաղթահարումը Բլեյանի դպրոցի միջավայրի՝ նորարարության, ստեղծականության ստուգատես եղավ, տպավորիչ-գոհունակություն պարգևող արդյունքներով։ 

Իմ ասածը վերաբերում է, իհարկե, և կրթահամալիրի Արատեսին, որը (մեր լավ բարեկամ, իմ ընկեր, վաղամեռիկ Համլետ Խաչատրյանը լսում է) փրկվեց Արատեսի կառուցապատման՝ վտանգներով լի, շենքառատ նախագծից 1990-1993-ի ու շնորհիվ մեր քանդումով-մաքրումով ստեղծումի՝ արդեն չորրորդ տարին գործում է շուրջ տարի-անընդհատ, բազմաճյուղ ստեղծագործական հավաքներով, որպես զարգացող դպրոց բնության գրկում, շարունակական ուսումնական-նախագծային բարելավումներով՝ նորից շնորհիվ սեբաստացի կրթական համայնքի. այստեղ և մեր բարեկամներն են, մեր կապերը, դրամական ու տեխնիկական միջոցներով․․․ 

Իմ «Երևակայությունը, ստեղծականությունը, դպրոցը» վերնագրով հրապարակումը վաղը կկարդաք, մինչ այդ ծանոթացեք նաև «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական հանդեսում լույս տեսած եռաշարի հետ. 

Ձեզնից յուրաքանչյուրը «ինչ ստացավ, ինչ է ստանում կառուցում-քանդումի-մաքրումի» այս շարունակական ընթացքում, «Բայց հենց այն պատճառով, որ երևակայությունը միայն կյանքից վերցրած նյութերով է գործում, հարկ է ձգտել այն բանին, որ երեխան կարողանա իր երևակայությունը սնունդ տալու համապատասխան խնդիրների լուծման համար դա գոծի դնել, իրեն կոփել ու մտահորիզոնը լայնացնել։ Իսկ դրա համար պետք է ներքին ազդակներով ու խթանիչներով հարուստ միջավայրում մեծանա, բազմակողմանիորեն զարգանա»։ Կարդացեք Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականությունը»՝ մեր թարգմանությամբ․․․ 

Կարդացեք նաև՝ 

#1996

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչու և ինչպես գնանք Էջմիածին…

Քեզի մեռնեմ, Էջմիածին… Երևանը ծանրանում է այնքան, որ նրանից թեկուզ մեկ օրով, առանց գիշերումի, թեկուզ առանց տանից-գործից կտրվելու, մի քանի ժամով փախուստը թերապևտիկ-անփոխարինելի է դառնում… Մեծ չէ ընտրությունը՝ Էջմիածին, Աշտարակ,

Ո՛չ երազել, ո՛չ փնթփնթալ….

Չեմ թողնի՝ անտարբեր մնաք – 3 Հիմա՝ հանրային-պետական կյանքի այս փուլում, երբ կարևոր է հանրային կյանքին մասնակցելը՝ քո փոփոխությունները բերելը, սրանով հանրային կառավարման մաս դառնալը, ամենավտանգավորը դիրքավորվելն է, իբր՝ հա,

Բարով-սիրով-խերով ծնունդի ու հարսանիքի հոգսեր…

Երեկվա իրադարձություններից իմ կենդանի տեքստերին հասցրե՞ց ընթերցողը ծանոթանալ, ինչպե՞ս դրանք եթերում հայտնվեցին․․․ Իրադարձություն էր սեբաստացի մանկավարժական աշխատողների առավոտյան ժամերգությունը ուրբաթյա, Սուրբ Երրորդություն եկեղեցում, 15 րոպեանոց ժամերգությունից հետո մեր 15 րոպեանոց զրույցը