Գրառում 1
Իմ խոսքի-գործի նկատմամբ Լիլիթ Բլեյանի՝ ավագ դստերս ուշադրությունը հատուկ է։ Բեռլինյան ֆիլհարմոնիկի այս կատարման կրկնակի ունկնդրմամբ սկսեցի Աստծու առավոտը՝ իմ հեղինակային մութ ու լույսը։ Ժամը չորսն է։ Ու երբ սկսեցի իմ ծիսականացված առօրյան՝ մի գդալ մեղր, իմ բաժակով տաք ջուր, թղթախառն գրասեղանի առաջ իմ հերթական գիր-պատումը (հաշվիչին հուսալի հսկողը կա՝ Զառան սիրելի), սիմֆոնիկ համույթի մշակումը, մշակումով՝ ստեղծական, խնամքով ձևավորված համույթը ինձ տարան դեպի սեբաստացիական հոմանիշներ, որոնց (թվարկեմ մեր յոթ հոմանիշները՝ միաբանություն, կրթական պարտեզ, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա, մրջնանոց, արշավախումբ, ընտանիք, համույթ) պատկերն էլ, ձայնն էլ, լռությամբ իմ դեմ փռված իմաստն էլ ինձ հիացնում են․․․ Ստեղծականության- համերաշխության՝ խնամքի մանկավարժության կարևորումով սրանցից առանձնացնեմ Բլեյան դպրոցը՝ կրթահամալիրը, հեղինակային հանրային դպրոցը՝ որպես համույթ․․․ Մեկ է, իմ գրառումներում մարտի յուրաքանչյուրին էլ անդրադառնալու եմ՝ որպես մենթորական աշխատանք․․․
«Ձոն» ստուգատեսով մարտի կրկին ցույց տանք մեր համույթի ուժը․․․ 2020-ի համավարակից, որ այս գարնան մուտքին սպառնում է կրկին իր ուժգնացող ներկայով, սեբաստացի կրթահամալիրն իր ընտանեկան դպրոցներով, կրթական համայնքով ծնունդ տվեց-առաջ բերեց ընտանեկան համույթներ, ընտանիքով-ընտանիքում կատարումներ։ Սիրելի է, միշտ հետաքրքիր-լսվող-կարևոր։ Կարևոր է, որ երաժշտության ուսումնական կենտրոնի, ծեսերի լաբորատորիայի, Սյուզի Մարգարյան համերգաստեղծ համերգավարի, երաժշտության դաստիարակ-ուսուցիչների մասնագիտական աջակցությամբ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին մեր բոլոր համերգային հարթակները, համույթները վկայագրվեն-գրանցում ստանան, Կայ Խաչատրյանի համակարգած ձայնագրման ստուդիայում իրենց կատարումը հեղինակեն։
Գրառում է իմ գիրը ու շատախոսություն չի սիրում․․․
Գրառում 2․
Երեկ սեբաստացի աշխատողների կամավորական խմբով ուսումնական հնձանում, Քոլեջի սեղանատանը, սեբաստացի 2020-ի մի բաժակ գինով սեղանի շուրջ մենք ուշադիր ունկնդրում էինք «Խաղողի և գինու դպրոց» ուսումնական կենտրոնի ղեկավար Արտակ Ռշտունուն․․․ Ձեռքբերում է, տարին այնքան խիտ է եղել Արտակի ու իր տեխնոլոգ ընկերների կյանքում, որ նա կարող է այսքան լսելի-կարևոր երկար խոսել-ներկայացնել, մեկնաբանել, պատասխանել հարցերին։ Եվ բոլորը՝ մեր ուսումնական կյանքի կայացած փաստեր։ Ընդամենը մեկ-երկու նկատառում բերեմ, որ այս գարնան «Ծառզարդար կրթական պարտեզում» տոնին ընդառաջ՝ հուշումներ են մենթորական.
- մեր տեխնոլոգիայի-դիզայնի լաբորատորիայի, Դավիթ Քոչունցի կրթական պարտեզի գրասենյակի մշակմամբ Առնո Բաբաջանյան, Րաֆֆի փողոց, Զորավար Անդրանիկ փողոցներից դեպի հնձան տեսանելի-հեղինակային-կանաչ անցումներ ձևավորվեն. սկսած գործի հետևողական զարգացման մասին է խոսքը.
- սրան զուգահեռ՝ նորոգվեն լարային-թառմային պաշտպանիչ կանաչ միջնորմներով անցումները․․․
Թափթփվածության, բարձիթողի վիճակի ամեն մի դրսևորում մեր կրթական միջավայրում մոլախոտի ազդեցություն-ուժ կարող է ունենա։ Կանխել է պետք։
Գրառում 3
Այստեղ ևս խնամքի մանկավարժությունն է, մեր ստեղծական հավաքանու համերաշխ ու մոբիլ արձագանքը, ու կապվում է Տաթև Բլեյան ղեկավարի ու ընտանիքի հետ։ Քոլեջի խորհրդանիշ դարձած Դանի սև լաբրադորը մեր հայտնաբերվեց-գտնվեց Սիրահարների այգում Բանգլադեշի։ Անգամ ինտերպոլն էր ներգրավված սեբաստացի կրթական համայնքով մեկ իրականացվող որոնողական աշխատանքներում․․․ Մեր կրթահամալիրի բազում նոր բարեկամների գործուն մասնակցությունն ու արձագանքը հուզիչ էին, իհարկե։
Ինչպես քանդակ դարձող քոթուկի այս պատմությունը, որ խնամքի-հոգատարության-ստեղծականության, միջավայրի զարգացման փաստ է մի, իմ գրառմանն արժանի։
Ո՛վ աղջկա՝ Վահան Սերոբյան որդի ունենար ու չաներ․․․
#2004