Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․

Ալբերտ Տոնեյան կնքահոր՝ Արագածի մկրտության արարողությունը եկավ առաջիս․․․ Բյուրական-Ամբերդով Հարավային գագաթ բարձունքի վերջին հատվածում կապում է մկրտվող սանի աչքերը, ձեռքը բռնած, քավոր-սանիկ կապի անխախտության խորհուրդ որպես, ուղեկցում է մինչև․․․ Ու բացում ես աչքերդ Արագածի խորխորատի առջև. տեսարան, որ չի մոռացվում երբեք։

Հիմա ես կուզեմ լինել յուրաքանչյուրիդ համար այսպիսի մի կնքահայր՝ որպես այլընտրանք Ալբերտին ու Արագածին։ 1991թ․ Անկախության հանրաքվեով հռչակված (Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի ժողովրդով, սահմաններով, որ 1992թ․ մարտին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչում է ստացել՝ Խորհրդային Միության Հանրապետությունների ներքին սահմանով) Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև մեր սահմանները բացվել են մեր առաջ, ու ես կարո՞ղ եմ, որպես Անկախ պետության հռչակման գործիչ, Նոր ուղի քաղաքացիական մկրտության քավորը լինել այս ակտով․․․

Անցնում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի 1000 կիլոմետրով, քայլ առ քայլ․․․ հիացումով։ Ես միշտ ունեցել եմ, ունեմ այս զգացումը, և իմ հեղինակած մանկավարժությամբ անկախ պետության յուրաքանչյուր քառակուսի մետրով իմ հիացումն եմ փոխանցել իմ սաներին՝ սովորող-աշխատող-ծնող։ Այս սահմանով պարփակված 30 հազար քառակուսի կիլոմետրի պահապանն եմ եղել, հավաքարարն ու պարտիզպանը։ Կամ։ Մի խոսքով՝ Նոր ուղի մանկավարժությունն այս տարածքով երկրի ճանաչումն է ու խնամքը, դրա փոխանցումը իմ ժառանգներին, սաներին, հետևորդներին։ 1988-ի փետրվարին սկսված Արցախյան հակամարտությունը, որ արագ վերածվեց ռազմական առճակատման, լղոզեց Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդային սահմանները, իսկ 1992-1994թթ․ հայ-ադրբեջանական պատերազմով դրանք դարձան մեր կողմից օգտագործվող ու բանակի կողմից վերահսկվող տարածքներ․․․ Այլ սահմաններով երկրի զգացողություն ունեցանք։

Չեմ ուզում մեր 33 տարվա կյանքը վերապատմեմ․․․ Իմ բլոգումՆոր ուղու հարթակում, ներկայացված է նաև իմ վերաբերմունքը։ Կարճ՝ 2020-ի պատերազմի պարտությամբ, որպես հետևանք, մենք կանգնեցինք Ադրբեջանի հետ խորհրդային շրջանի բաց սահմանների առաջ․․․ Հիմա, հայտնի ֆիլմի շարքային Սամոխինի նման դիմեմ մեզանից յուրաքանչյուրին՝ մեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Եթե անգամ չեք հիանում սահմանի եզերքով ձգվող-պարփակված հայրենիքով, ժամանակն է սրան որպես փաստ մոտենալ։ Իսկ փաստերը համառ բան են, դրանք իրենց զգալ են տալիս, տալու։ Ես ձեզ հետ եմ, ձեր կողքին, Նոր ուղու հարթակները հենց սրա համար են ստեղծված՝ իրար հանդիպելու, իրար չկորցնելու, միասին այս շփոթ շրջանը հաղթահարելու։

Կհանդիպենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

A Simple Formula to Acquire the Spiritual Integrity of a Christian

Jerusalem is a white city built of almost the same white stone…the famous wall, residential or administrative buildings, monuments of worship and culture. The flower gardens with flowerbeds and bold

Ցավակցություն

Մահացել է կրթահամալիրի նախկին աշխատակից, ավագ դպրոցի շրջանավարտ Տաթև Վանյանի հայրիկ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը։

This is a Pilgrimage, not an Experience or just Another Pedagogical Experience with Davit

Diary notes from pilgrimage tour in Jerusalem: September 30: arrival at Tel Aviv Ben Gurion Airport, and then leaving for Jerusalem. We were accommodated at Jerusalem Tower Hotel, and from