Սիրելի Արսեն Աղաջանյան 

2021-ի մարտի 7-ին ճանաչողական այցով եղա «Գագարին» պրոյեկտի գյուղերում։ Սկսեցի Վարսերից, որը կրթահամալիրի փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանի ծննդավայրն է, այստեղ են ապրում նրա եղբայրը, ծնողները․․․ Իմ ընկերների հետ անշտապ անցանք Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր գյուղերով, նույն անշտապությամբ, դադարներով վերադարձանք։ Իմ բլոգում օրվա գիրը, այս անդրադարձը օրվան, խնդրում եմ աչքի անցկացրեք։ 

Ներկայացնում եմ նաև սեբաստացի Դավիթ Քոչունցի, Արմինե Թոփչյանի՝ իմ հրապարակած ֆոտոշարերը։ Հնարավոր է, որ պետք գան։ Գագարին պրոյեկտի տարածքի գյուղերը որպես մեկ ամբողջություն, իր Գագարին կենտրոնով հիմնավորված է, կենսունակ՝ զարգացման հեռանկարով, ներքին բնական կապերով։ Կարևոր է, որ դպրոցական, մանկապարտեզի շենքերն իրենց առանձնացված հողատարածքներով ավելի լավ վիճակում են, քան ենթադրում էի․․․ Սկսել ենք կենդանացնել այս նյութական միջավայրերը, դինամիկ—խելամիտ փոփոխությունների շունչ ու լիցք հաղորդելով։

Ինձ ամենուր ճանաչում էին. ներկայանալու հարկ չկար, ոչ էլ բացատրելու անհրաժեշտություն։ Ուրախ էին մարդիկ, որ եկել ենք, հետաքրքրված ենք իրենց կյանքով—գյուղով։ Արսեն Աղաջանյանն իր անձով—գործով մարդկանց մոտ միայն դրական էմոցիա է առաջացնում։ Սա Հայաստանում քիչ հանդիպող բան է, սկզբունքային կարևորություն, հաջողության գործոն այսպիսի մարդկային—հայրենաշեն նախագծի համար, ինչպիսին Գագարին պրոեկտն է ․․․ Սա քո հինգերո՞րդ զավակն է․․․ 

Մենք պատրաստվում ենք ապրիլի առաջին շաբաթվա աշխատանքային օրերից մեկում կրթահամալիրի Բանգլադեշում, սեբաստացի կրթական համայնքում ընդունել Գագարին պրոյեկտի հանրակրթական—նախադպրոցական—մշակութային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, առանձին անձանց ընդունելուն․․․ Այս ստեղծագործական հավաքին ընդառաջ աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

Սիրով՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ

Կիրակի՝ ճամբարական երկուշաբթիից առաջ

Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու

Հոգատարություն առանց սահմանների՞…

Մեր մանկավարժության սահմանում է՝ հոգատարություն առանց սահմանների։ Լավ է, որ հանդիպում ենք իրական կյանքում Լիլիթ Շահբազյանի նման կնոջ, հոգեբան-մանկավարժի, ում երաժիշտ տղան՝ սեբաստացի Դավիթը օրերս վերադարձավ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարից,