Ես ու դու, որ յուրահատուկ այս աշխարհը՝ Բլեյանի դպրոցն ենք հեղինակում ամեն օր․․․

«Ես եմ․․․» այս նախագծով ուսումնական մեր Ավագ դպրոցի, Քոլեջի շրջանավարտների տեքստերն անհատական ամենակարդացվողն են. կնեղանամ, թե բաց եք թողնում, առանց խտրության․․․ Մաթեմատիկային անդավաճան սիրով Արմինե Գևորգյանի տեքստում՝ «6 տարի հետո որոշեցի միջավայրս փոխել։ Գնացի Քվանտ։ Տարբերությունն ահռելի էր։ 4 տարի ջղայնանալուց, լարվելուց հետո (բայց էս ամեն ինչը ժպիտով էի անում) նորից վերադարձա իմ հարազատ կրթահամալիր»,  թե խոսքում մանրաքանդակ, ոսկերչի մասնագիտությունն ընտրած Արթուր Հովակիմյանի՝ «Առանձնահատուկ հետաքրքիր է կազմակերպված կրթական ծրագիրը, որը նպաստում է, որ դասապրոցեսը անցնի յուրահատուկ կերպով: Այդ նույն կրթական ծրագիրը օգնել է ինձ մտածել ավելի լայնամասշտաբ ու ընդարձակ»:

Մարգարիտ Սարգսյան, Մարթա Ասատրյան, Տաթև Բլեյան և ընկերներ, կարևոր է, որ մեր շրջանավարտներից յուրաքանչյուրը անկաշկանդ-առանց կոտրտվելու ձևավորի 2018-2019 -ի շրջանավարտի իր «վինետկան»…

Կարևոր է, որ մեր շրջանավարտը իր անհատական ուսումնական պլանով, նրա իրացման դյուրություններով և դժվարություններով՝ իր ուսումնական կյանքով հանդես գա որպես փորձագետ-խոհրդատու՝ 2019-2020 ուստարում հեղինակային մանկավարժության կազմակերպման, փոփոխությունների համար անհրաժեշտ փորձառական բազան ձևավորի-դառնա… Կարևոր են, անհրաժեշտ լինելու աստիճանի, որ հատուկ, որպես հեղինակային ծրագրով պարտադիր աշխատանք, մանկավարժական կենտրոն ներկայացնողների հետ ինտերվյուները կայանան․․․

Ծառատունկ՝ Քոլեջում։
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Ինձնից, ա՜խ, ինչո՞ւ ուսուցիչ չստացվեց, չէ՞ր կարող ստացվել… Դավիթ Բլեյանն ու իր ընկերները վերջին մի հարցազրույցում Սեբաստացու օրերին հարցրել էին՝ ինչո՞ւ կրթահամալիր, ինչո՞ւ Բլեյանի դպրոցը՝ այս տեսքով… Ծավալուն պատասխան ունի, իմ վաղվա իրիկնային գրին թողնենք, թե չէ կմոռանամ ամենակարևորի մասին իմ գրի երրորդ եթերում, իմ ուրախությունը ձեզ փոխանցելու հնարավորությունը էլի հետաձգե՞մ․․․ Երբե՛ք․․․

Մարիամ Մնացականյանի մանկավարժական-երաժշտական լաբորատորիային ակնդետ-ակնապիշ-նրբաթաղանթ հետևում եմ… զարմանում իր երաժշտական մանկական խաղերի վրա․․․ իրական աշխարհում մանուկների, օրական 24 ժամ… Ա՜յ թե Մարիամի շնորհն ունենայի, հաստատ երաժշտության ուսուցիչ կլինեի՞։ Չէ մի… այսպիսի ծերը չունեցող, ամեն րոպե փոխվող-իր նոր բնակիչներով ծավալվող մի կառույցի՝ իսկական «Теремок»…

Հեծանվային պարապմունք Հարավային դպրոցում։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Այս շաբաթվա հինգշաբթիի, ուրբաթի համերգներին ես հետևեցի ուղիղ եթերում, անգամ հեռավար մասնակցեցի․․․ իմ Չարենցով նոյեմբերյան։ Սրանք Ամանորի ուրախության-Սուրբ Ծնունդի խորհրդի ձայներ, գույներ, ազդեցություններ էին պարունակում, գումարած՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի ստուգատեսային հարթակը Ազգային պատկերասրահում․․․ Ահա այսպես, որպես և՛ անհատական մասնակցություն, և՛ դրա հիմքի վրա հանրային իրական ուրախություն-տոնի մեկնարկը տրվա՞ծ է, թե՞ թողել եք ինձ․․․ Շնորհակալ եմ, աննման Նոր տարի, որ մորս ասած, մատով ցույց տան, որ լինի ասելիք-տարածելիք․․․ Բռնվեցի իմ անշնորհքության մեջ․․․ Երեկ, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի անոնսը իմ գրում ներկայացնելիս, ես բաց էի թողել նախագծի մտահղացման հեղինակի՝ մայրենիի ուսուցիչ անզուգական Սոֆյա Այվազյանի անունը… Ի՜նչ լավ է մտածված գրի անընդհատությունը, 24 ժամից ավելի մեղքդ-սխալդ-վրիպումդ որպես փշեպսակ չես կրի, կազատվես, իսկ երբ գիրդ դառնում է առավոտյան, ցերեկային ու իրիկնային խոսակցություն, կարող ես ավելի անփույթ-ազատ լինել վրիպելուց-մոռանալուց։

3-րդ դասարանի մարզասերները։
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի։

Այսօր ցերեկով, Սոնա Փափազյանի ուղիղ եթերում (ուշքի ես եկել հա՞, Սոնա, մեդիացնծումից ծննդյան օրվա) Արփի երաժիշտը Արևմուտքում երգում էր մեծ տարատարիք խմբով․․․ Դավթին էի փնտրում․․․ Չգտա։
— Մի՛ մտածի,- խաղաղություն փոխանցեց Արմինեն։- Տղադ կգա այսօր այդ երգով…
Իր ժամին՝ 17։30, տուն մտնող Դավթի շուրթերից հնչող «Հա լալէ, ջա՜ն լալէ»-ի հետ մի գոհունակությամբ լցվեց մեր տունը․․․ Փառքդ շա՜տ․․․

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ,
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1496

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

13 թիվը չարագույժ չէ, այլ իմ կյանքի հասցեներ

Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում,

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝

Ունեցանք մասնագիտությունների օրացուցային մեր օրերը… շնորհավոր…

Կրթահամալիրի քոլեջի զարգացումը-ընդարձակումը մեր օրակարգում է, ոչ միայն որպես խոսակցություն… Մասնագիտական ուսուցման մեջ կատարվող փոփոխությունները որտե՞ղ կարելի է տեսնել, եթե ոչ ուսանող-շրջանավարտների ավարտական թեզերում, նախագծային աշխատանքներում: Կրթության նախարարության պահանջով քոլեջներում ավարտական