«Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը: Իմը՝ արթնանալն ու քեզ սպասելը»,- ազատության իր «Շողակն» – ում գրում է սեբաստացի Թամին՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Թամար Աճեմյանը: Իմը՝ արթնանալն ու քեզ, սեբաստացի՝ որ տարիքում էլ լինես, նամակ գրելն է, իմ օրվա, իմ անցածի ու գնացածի, մեր համատեղ ուսումնական աշխատանքի, մեր կրթական նախագծի մասին պատմելը: Բաց եմ գրում, ոչ սեբաստացին էլ կարող է կարդալ: «Գիրը ազատություններից ամենակարևորն է»,- մեջ եմ բերում Աշոտ Փաշինյանից. տեքստը հաճույքով կարդացի՝ mskh.am-ի «Լուսաստղ» պատանեկան ամսագրում, շնորհակալ եմ, Աշոտ, հատկապես, վերնագրի համար՝ «Ազատն Աբովյանն ու ազատության գրականությունը»… Տեսնում ե՞ք՝ Գեղարվեստի ավագ դպրոցում սկիզբ առած «Խաչատուր Աբովյան» ուսումնական նախագիծն ինչ զարգացում է ապրում, դրսևորումներ ունենում Վարժարանում… Նախագիծ է, դաս չէ՝ իր 45 րոպեանոց տևողությամբ, «բարև ձեզ-նստեցեք» սկզբով ու «սրանից էլ պրծանք» ավարտով…

Ես Մայր դպրոցը դժվարությամբ թողեցի 6-ին մոտ. նորացվող-ամբողջացվող ընթերցարանում էի՝ վարպետ Պետոյի խմբի, Մարի Գաբանյանի, Նոնայի ու մի խումբ սովորողների հետ: Ոչ մի խոստում դրժած չի մնալու, 2015-ին, ասել եմ՝ ոչ մի կիսատ-պռատ գործ: Սա է 2015-ի բեկում կոչվածը. ասված է՝ արվում է… Չարենցի ծննդյան օրվան խոստացվել էր կենտրոնական ընթերցարանի և մեդիադահլիճի կամ փոքր դահլիճի նորացում-ամբողջացում, պարատուն՝ Գագիկ Գինոսյանի «Կարինի» հետ…

Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության՝

Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել։
Ե. Չարենց

Եվ այժմ, մենավոր այդ ճանապարհը կրկին, «դեպի լյառն անհաս ու վեհանիստ, դեպի գագաթը բարձր», որով անցան Տերյանն ու Չարենցը ու ճաշակում են այնտեղ հավերժական հանգիստ… այդ նույն ճանապարհը, ահա, շնորհիվ նախագծային ուսուցման, իրենց անհատական հանճարով սկսում են բռնել մեր պատանիները… «Շողակնը», «Լուսաստղը», մեր 4-12-րդ դասարանցիների անհատական ուսումնական բլոգները մի-մի ուսումնական նախագծեր են…

Արժե հիշել. 3-4 տարի առաջ, երբ մեկնարկեցին դրանք, որպես նախագծեր, որքան կասկած կար, որքա՜ն արժե-չարժե-գուցե… Հիմա ձեզ, չգիտեմ, բայց իմ աշխատանքի բնույթն այդ նախագծերը՝ անվերջ-զարմանալի, փոխել են. ես սկսել եմ հանդես գալ որպես տարատարիք սովորողների և մանկավարժական աշխատողների անհատական-խմբային բազմաբովանդակ ուսումնական նախագծերի աջակցության գրասենյակի ղեկավար… Այս մասին, մեր ուսումնական աշխատանքի որակապես նոր կազմակերպման մասին ես խոսում էի կրթահամալիրի տեխնոլոգիայի, կերպարվեստի, կինոֆոտոյի, դիզայնի, արհեստի ուսուցիչների ամեն չորեքշաբթյա սեմինար-պարապմունքին… Սիրով ու կոնկրետ, օրինակներով: Իմ էլեկտրոնային փոստի վերջին օրերի քրոնիկոնը խոսուն է ավելի: Ծաղկաբույծ Շողիկ Պողոսյանը հիշեցնում, կոնկրետացնում է «Ձոն» ստուգատեսի իր նախագիծը՝  իր հանճարով-ջանքով ստեղծած ծաղիկ-նվերի հնարավորություն յուրաքանչյուր սեբաստացու համար՝ սկսած, ուշադիր,  2 տարեկանից…

Սուսան Ամուջանյանը, լսեք, ինչ է պատմում, առաջարկում, արդարացի պահանջում. «Կինո-ֆոտո ակումբը ավելի քան մի ամիս աշխատում է  մի լուսանկարչական-հետազոտական նախագծի վրա, որի ընթացքում ուսումնասիրում ենք պետական  կամ մասնավոր տարածքներ, որոնք ապաֆունկցիոնալ են մեր քաղաքային լանդշաֆտում  և կարիք ունեն դառնալու հանրային ֆունկցիոնալ վայրեր: Նախագիծը ծավալուն է, արդեն ուսումնասիրել ենք  Երևանի ճոպանուղին, նախկին թելի գործարանը, Նորքի զանգվածի՝ մեքենաների վերանորոգման նախկին կենտրոնը և այլն: Փորձը ցույց տվեց, որ քաղաքային տրանսպորտով երթևեկելը բազմաթիվ անհարմարություններ ունի (ժամանակի կորուստ,  գերբեռնված տրանսպորտի դեպքում բաժանվում ենք երկու և ավելի խմբերի և այլն), խնդրում ենք շաբաթը մեկ անգամ հատկացնել մեզ փոխադրամիջոց՝ նկարահանման վայրերը հասնելու համար:  Նախագծի շնորհանդեսը կկայանա ապրիլին, քանի որ այն ուզում ենք ներկայացնել  նաև միջազգային այլընտրանքային փառատոնին»։

3Արա Թարզյանը սկսել է, արդեն, հանդերձարանային պատերի ձևավորման նախագիծը…

Հիմա լսեք Անի Հովհաննիսյանի նոր նախագծի ներկայացումը կրթահամալիրի տնօրենի փոստում. «Պատրաստվելով զատկական ցուցահանդես-վաճառքին՝ միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ նախատեսել ենք զատկական թեմային բնորոշ ոճավորմամբ վիտրաժային նկարչություն գինու համար նախատեսված շշի և ապակյա բաժակների վրա: Վիտրաժի համար նախատեսված հատուկ ներկերի ու թրծման եղանակի շնորհիվ աշխատանքը դառնում է մնայուն և լվանալիս չի ջնջվում: Աշխատանքի հետաքրքրությունը և՛ նոր հմտության տիրապետելն է, և՛ այն, որ արդյունքը հարմար է վաճառքին»:

Սա էլ՝ Մերի Առաքելյանի «Համերգ» նախագծի դրվագներից մեկն է. «Խմբավար Րաֆֆի Միքայելյանի առաջարկով մարտի 17-ին՝ ժամը՝ 15:00, Մեդիակենտրոնում հանդես կգա «Փարոս» կամերային երգչախումբը»:

d5b0d5b8d5bed5abd5af-01Իսկ Արման Գրիգորյանը ներկայացնում է Վարժարանից Գեղարվեստի ավագ դպրոց նոր-նոր տեղափոխված Հովհաննես Հարությունյանի էսքիզը՝ Մայր դպրոցի սրճարանի պատի ձևավորման նախագիծը…

Երեկ ես Նոր դպրոցում Կարինե Մացակյանի, Կարինե Պետրոսյանի հետ «Նոր դպրոցի նորացված խմբասենյակ նոր նախակրթարանում» մեկժամյա ռեժիմում անցկացրի… Որքան նոր, ոգևորիչ՝ բոլորն էլ իրագործվող նախագծեր. ով կասկածեց, սեբաստացի չէ, կամ դեռ չի բեկվել 2015-ում, շտապե՛ք…

Փոխվել է մեր սեբաստացիական աշխարհը, սիրելիներս, բոլորիս հեղինակային համատեղ նախագծի իրագործման որակապես նոր փուլ ենք թևակոխել: Հաշիվ պիտի տանք, որ փոխենք մեր վարքը, մեր աշխատանքը՝ այս նոր վիճակին համապատասխան: Ալեքյան Հովհաննեսի մայրիկի՝ Նաիրա Դալուզյանի խոսքերը ճշգրիտ են վիճակը նշում. «Համոզված ենք, որ մեր կրթահամալիրը մանկավարժական մոտեցումներով, իր կրթական ծրագրերով և դպրոցական իր առօրյայով չի զիջում որևէ միջազգային կրթական հաստատության»։

Գիտեք, ես միջազգային  կրթական ծրագրերով ոգևորված չեմ, երբ դրանք դառնում են պետականի պես՝ թելադրող, քեզ վերապահելով լոկ կազմակերպողի-կատարողի դերը… Ես, մենք այդ ճանապարհով չգնացինք ի սկզբանե. մենք ստեղծվել ենք 1989-ին՝ իբրև հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող, տարածող մի ուսումնական հավաքանի և շարժվել ենք այդ նեղ-դժվար ճանապարհով միշտ դեպի լույս՝ մեր ուխտով: Հիմա եկել է մեր հեղինակային ծրագրերի միազգայնացման շրջանը. կկարողանա՞նք այստեղ էլ բեկում արձանագրել 2015-ին։  Սկսել ենք հաջողությամբ, Վրաստանով…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում

Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։ Ասուլիսի բանախոսներն էին`

Մեր գոյատևման թիրախում հայտնված բանակն ու մեր զոհվող Կարենները…

Խաչատուր Դադայանի «Զմյուռնիայի վախճան»-ը հրապարակումն «Իրատես դե ֆակտո» տպագիր թերթի 2015թ. թիվ 51-րդ համարում կարդացի ամբողջությամբ. շնորհակալ եմ և´ հեղինակին, և´ թերթին, և´ միջնորդ ամենագետ-ամենաանխոնջ ընթերցող Աշոտ Տիգրանյան կրթահամալիրի հասարակագետ-պատմաբանին,

Մարադոնան էլ մեզ չի օգնի…

Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ… Համաձայնեք, որ