Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք…
Մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք, որ Մարմարյա սրահը, «Սեբաստիա» համերգային դահլիճը՝ իր ակումբով, պարատունը, գրադարանի կենտրոնական ընթերցարանը, մարմնամարզական մեծ ու փոքր դահլիճները ծեսին ներկայանան նորացված-հարմար միջավայրերով… Հաճելի էր լսել-տեսնել, որ Ավագ դպրոցի կազմակերպած մեդիաուրբաթ համերգի մասնակիցները գոհ էին Մարմարյա սրահի փոփոխություններից… Իսկ Ավագ դպրոցի ուսուցիչների և սովորողների պարի խմբերի ելույթները պարուսույց Ստեփան Թորոյանի և դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի առաջնորդությամբ նոր ուսումնական տարվա ամենատպավորություններն են… Ասենք՝ քը՜շ, քը՜շ, չարքերին բոլոր ու երգենք-պարենք… Հե՜յ ջան, ղափամա… Մնացածն իմ պատմելու բանը չէ, մեր կյանքն է, որ միասին կապրենք՝ ծեսի-տոնախմբության մասնակիցներով…
2015-2016թ. շրջանավարտների «Ես եմ» նախագիծ:
Շուտով «Սեբաստացի TV»-ի եթերում:
Կրթությունը կյանքի նախապատրաստում չէ, կրթությունը հենց կյանքն է… Ես գիտեի՝ իմ միտքն է, ու առաջինը ես եմ ասել. Հասմիկ Ղազարյանը սա վերագրում է Ջոն Դյուիին… Խորին հարգանքս իմ մանկավարժական մտքի ձևավորման վրա կոնկրետ ազդեցություն ունեցած փիլիսոփա-մանկավարժին… Ինչպե՞ս ենք մենք ազդում (շարունակո՞ւմ ենք ազդել) մեր շրջանավարտների կյանքի վրա… Կրթահամալիր բաց համակարգը մեզ իրավունք տալիս է խոսելու այս մասին և ոչ միայն մեր ուսուցմամբ անհատ-շրջանավարտ մարդու մեջ թողածով, այլև հենց հիմա… Երեկ ես քանի՜ շրջանավարտների հետ հանդիպեցի Մայր դպրոցում… Շուշան Սողոմոնյանին, ով իր մասնագիտական կրթության հետ միասին աշխատում է հյուրանոցային բիզնեսում, Գոհար-Լիա Մովսիսյան քույրիկներին, Սյուզի Սիմոնյանին… Մեղք եմ գործում՝ թվարկելով, բա որ վրիպեմ… Նրանք ներառվա՞ծ են մեր կյանքում հիմա… անելիք ունե՞նք միասին, թե՞ կարոտ կոչվող զանգվածն է՝ մաշող, որ տեսնում ենք…
Հե՛նց մեր կյանքի, մեր կրթության փոփոխությունները չեն կարող չլինել ու կա՛ն անընդհատ… Հետո չէ, հենց հիմա… Եվ այն կլոր սեղան-բաց առերեսումները, որ մանկավարժության լաբորատորիայում՝ իմ նախաձեռնությամբ, լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի, կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի նախապատրաստությամբ իրականացվում են այս օրերին, մեր ուսումնական կյանքի փոփոխությունները խթանելուն են ուղղված… Օրեր առաջ այդպիսի հանդիպում էր իրավագետ-հասարակագետ Վանիկ Գաբրիելյանի հետ, եղավ՝ Աշոտ Տիգրանյանի հետ, երեկ մեր հանդիպումը շախմատի մարզիչ-մասնագետ Առնոլդ Միքայելյանի հետ էր: Արդյունքում, մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով 1-ից 3-րդ դասարանցիների համար տանը թե դպրոցում շախմատը կդառնա՞ առօրյա, դպրոց-պարտեզներում ամենագրավիչ անկյուններ կդառնա՞ն շախմատային ակումբները, փետրվարի 26-ին կմեկնարկի՞ շախմատի առաջին ֆլեշմոբը, իմ օրագրում ես կներկայացնե՞մ շախմատային կարգային մեր դասվարներին…ե՞րբ… որպես պարգևատրում ֆլեշմոբի հաղթողներին, կկայանա՞ գրոսմայստերական միաժամանակյա խաղը… Ինչպե՞ս սովորողի, ուսուցչի, ընտանիքի, անհատական մակարդակում խթանել այս կրթություն-կյանքի փոփոխությունների իրագործումը հենց հիմա, ինչպե՞ս առանց խանգարելու օգնել…
Միջին դպրոցի կինոֆոտոգործի սովորող Ալեն Ավետիսյանի լուսանկարները:
Թեմա՝ փողոցային լուսանկարչություն: Ղեկավար՝ Անի Սարգսյան:
Դավիթն ու ես գաղտնիքներ ունենք՝ որպես տղաներ…
— Հայրիկ, արի, ականջդ բե՛ր՝ բան ասեմ, որ մայրիկը չլսի…
Ու ասում է: Մայրիկն օրագրի ընթերցող է, ավելին պատմել չեմ կարող…
Ինտերնետը մեր տանն ընդհատվել է, ու հիմա ես աշխատում եմ իմ սովորական՝ գիշեր-առտու ժամերին անսովոր՝ ինտերնետազուրկ միջավայրում… Հեշտ չէ: Իմ չկարգավորված ռեժիմը խանգարում է իմ ու Դավթի շփման՝ Դավթի հասունության ու պահանջներին համապատասխան կազմակերպմանը: Ես այդ մասին խոսում էի նաև Դավթի մարմնամարզության մարզիչ, իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի հետ… Սա խնդիր է կրթահամալիրով մեկ՝ ոչ միայն Դավթի համար… Ասել եմ՝ կրթահամալիրի յուրաքանչյուր սան Դավիթ է մի. ես գործել-գործում եմ այս հավատամքով…
Ղափամայի տոնախմբություն Մայր դպրոցում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
«Վիզուալ պոեզիա» նախագծի ներկայացումը կշարունակվի այնքան, մինչև նախագծի հեղինակ արվեստագետ-լուսանկարիչ Գերման Ավագյանը «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի օրերին կներկայացնի այն մեզ ու ինքն իրեն…
Այս անգամ վիզուալ ունկնդրեք.
Երևան հյուրանոց
(հատված պոեմից)
Կմնամ այստեղ, զի չունեմ վիզա:
Ինձ ճանաչում են Գերմանն ու Լիզան,
Ֆրեդն ու Մարգոն, Ռուզանն ու Ռաֆոն,
Անուշն ու Սարոն, Ժաննան ու Աֆոն,
Ռոմիկն ու Ջուլոն, Ռուսլանն ու Լյուդան,
Գեղեցիկը և Ղռերի Հուդան,
որ զիլ մականուն ուներ, Էˊր փողոտ,
բայց չթափանցեց ազգային ժողով,
զի չհասցրեց. Թաղային Աթոն
մատնեց չգիտեմ քանի արծաթով:
Արմեն Շեկոյան 2001
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
# 575