«Հարթակում ծնողներն են» նախագիծը հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքի մեխը եղավ։

Այս նախաձեռնությունները, թե առաջարկները, որ ծնվել են սեբաստացի կրթական համայնքի ծնողական ընկերակցության ուժից-կարողությունից-համերաշխությունից, նաև համավարակի շրջանի ընտանեկան դպրոցի  դրսևորումն են․․․ Ողջ մայիս, շարունակական, կրթահամալիրով մեկ, բազմազան պարապմունքները, որ վարում էին սեբաստացի մասնագետ ծնողները, արժե մի փաթեթում mskh.am-ի գրադարանին ներկայացնել։ Ցավում եմ, որ մասնակիցը չեղա որպես ունկնդիր շարքային, ծնողական հարթակի պարապմունքներին, որոնք լրացուցիչ կրթության յուրահատուկ դասընթաց ձևավորեցին․․․ Մայիսն էր իմ այսպիսին, մենթոր-տիարի աշխատանքային գործուղումների մեջ․․․ Ափսո՜ս․․․ Օրացույցով բարեխիղճ ներկայացվող, դպրոցների-ուսուցիչների բլոգներում պատմվող ուսումնական պարապմունք-հանդիպումները ծնողների հետ  շարունակվում են․ ես կուզեի իմ այս գրով-անդրադարձով ցանկի բերել ծնողական բոլոր պարապմունքները․․․ Կօգնե՞ք ինձ հունիսյան ճամբարի օրերին ծնող-մասնագետների հետ մի հանդիպում-ընդունելություն կազմակերպել, ի մի բերել հեղինակային մանկավարժության մեր գործընկեր-պատվիրատու-կազմակերպիչների այսպիսի օրացուցային «ներխուժումը»․․․ Ինչպիսի՞ն կարող է լինել այդ հանդիպումը․․․ Նախանձելի նախաձեռնություն եմ հրահրում այսպիսով․․․ 

Գոգինյան Արմինեի այս հիացումը Հայաստանում մեղվաբուծության մենթոր հաստատված Գագիկ Հարությունյանի ստեղծած հեղինակային՝ Գեղաշենի տնտեսությամբ, ուսումնական-հայրենագիտական մեկօրյա ճամփորդությունների այնպիսի տեսակի կազմակերպում է, որ հունիսյան ուսումնական ճամբարների համար ուղեցույցի նշանակություն պիտի ունենա․․․ Հատկապես, որ այցը խոսում-հաստատում է մեր հեղինակային մանկավարժությամբ ձեռքբերումը, եզակի Հայաստանում, հանրակրթական մեղվաբուծության, անշուշտ տարածելի այս տարում Բլեյան բաց ցանցով, Գագարին պրոյեկտով․․․ Տեսեք որքա՜ն ոգևորված-անդուլ-հետևողական է Արմինե Գոգինյանն իր ակումբով, ու ինչպիսի, նաև ընտանեկան աջակցություն ունի։ Կեցցե՛ս, Դավիթ Բլեյանի հայրենագետ-ամենագետ․․․ 

Տիար Բլեյան, ես շատ տպավորված եմ այսօրվա մեր կարևոր հանդիպումից: Հայաստանի մասշտաբով ամենախոշոր մեղվաբուծարանը՝ իր լաբորատորիայով, թանգարանով բաց, կենդանի միջավայրով ինձ և բոլոր մասնակիցներին հիացրեց: Ես տեսա և հասկացա՝ ինչ ասել է օրգանիկ մեղր: Պարոն Հարությունյանը մեզ շատ լավ ընդունեց, շատ կարևոր մինի պարապմունք արեց: Իսկ թանգարանը… Խոսքեր չունեմ՝ բացառիկ թանկարժեք հավաքածու՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից: Կարծում եմ՝ կայցելենք միասին, երբ բացվի. դեռևս հավաքագրման փուլում է: Ձեզ շնորհակալ եմ անչափ: 

Արմինե Գոգինյան 

Մենք չենք կարող կրթահամալիրով-կրթական համայնքով չաջակցել մեր մեղվաբուծական բտնտեսության զարգացմանը Երևանում, Արատեսում․․․ Իսկ հին ու նոր փեթակները, ընտանիքները, ինչպես սովորող մեղվաբույծները, ճանապարհվում են Արատեսի դպրոց բնության գրկում․․․ 

Սմբատ Պետրոսյանը, երեկ Արատեսի բարեկարգման-բարելավման աշխատանքներին նվիրված աշխատանքայինբ հավաքին հաստատեց, որ տարատարիք սովորողների հայտերով զբաղեցված են Արատեսի հունիսի բոլոր օրերը․․․բ Արատեսը պիտի ընդարձակվի, վրանային գոտիներ ունենա․․․ Մերժել չի կարելի։ 

#2069

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոփոխությունները հնարավորությունների հոմանիշ են…

«Ազգ» օրաթերթի  «Վերջին հաշվով պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա նախագահն է» վերնագրով այս հրապարակումը մինչև վերջ կարդացեք, ծանոթացեք նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մի քանի՝ իրեն բնորոշ հումորով ասված

Անհատի տաղանդի դրսևորման մանկավարժություն դրական սպասումների բացակայության պայմաններում

Դավիթ Բլեյանը կրկնել չի սիրում. կրկնել, ասել է, թե ձեր ուզածը հնչեցնողը չի. կձևափոխի, մի զավեշտ-փիս-արգելված բան կասի, որ կփոշմանեք: Բերանացի գիտի ողջը, ինչ համարվում է հայ մանկագրության, հայ մանուկի

Օրագիր — տաղ անձնային

Շուշան Բլեյան – Շուշոն ինձ, Արմինեին, Դավթին նվերներ է բերել Վիեննայից։ Բոլորս ենք գոհ ու կսպասենք Շուշոյի հաջորդ արձակուրդին։ Իմ նվեր վերնաշապիկը որոշել եմ ցուցադրել Մեդիակենտրոնում հուլիսի 17-ին, ժամը 19.00։