Մարինե Մխիթարյան ջան, իսկական ոսկեհատիկ ես, Հարավի աղջիկներ, ես շատ էի ուզում, որ դուք այսպես՝ Ամբերդ գետի հունով անցնեք Ագարակի քարափից մինչև Ոսկեհատի Ճգնավորի այր, որտեղ ձեզ դիմավորեն Ոսկեհատի ձեր ընկերները, անբաժան մանկավարժությամբ, կյանքով… Շա՛տ քայլեք, մի՛ կանգնեք, այնքա՜ն քարափներ, քարայրներ, ժամեր  կան ու այնքա՜ն գետեր, առուներ… Մի՛ կանգնեք. մերը հայրենիով-մայրենիով ճամփորդությամբ ուսուցումն է․․․ Անահի՛տ Մելքոնյան դասվար, բարի գալուստ քո դասարանով իմ օրագիր․․․ Այդպես էլ մտածված է ամենասեբաստացիական հունիսը, «Ուսումնական ամառ» նախագիծը, անընդհատ, որ «Անբան Հուռիները» հավաքվեն Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ ձգվող մեր լողափերում բանգլադեշի, կրթահամալիրի «Ժայռ»-ում ու Արատեսում․․․

Արատես շաբաթ օրվա աշխատանքային այցն արդյունավետ եղավ. որքան էլ Սևանն իր կապուտակով ու ստեղծագործականով փառատոնի կանչում էր, հնարավոր չեղավ կիսվել. Սենսեյի քույրիկ Քրիստինեի մեքենան էլ, որքան էլ Նիսան, ուղղաթիռ չէր, իսկ Արատեսի ճամբարի ղեկավար Մենուային իր նախագծային խմբով մենակ թողնել չէր կարելի։ Իմ օրացույցում, պլանում կրթահամալիրի Արատեսի վրանային և տնակային միջավայրի ամբողջական մաքրում-կահավորումն էր՝ ներսով-դրսով, Արատեսի դպրական կենտրոնի, ուսումնական ճամբարի օրացույցով որոշված գործունեության համար․․․ Մենուան, Արշակը, Զարուհին, որ առաջին անգամ է Արատեսում, Սենսեյ Հայկուհի ու Քրիստինե քույրիկները, Քնարիկը Ներսիսյան, Հերմոնի գյուղապետ Գայը Օհանյան, որ մեզ հետ եղավ, աշխատողներ Տարոնը, Խաչիկը․․ես, կեցցե՜նք բոլորս միասին ու առանձին-առանձին․․․ Հետևե՛ք մասնակիցների նյութերին․․․ Արատեսն իր և ադրբեջանական Կզլգյուլ անվանը հավատարիմ եղավ (ալ կարմիր ծաղիկ՝ դաշտերի տիրուհին մեր), իմ հայտնի ստուգաբանմանը, արի՛, տե՛ս․․․ Միշտ սիրելի, շարունակ անցումներով-փոփոխական, Եղեգիսի հովտի տարերք․․․

Արատես՝ Կարմիր ծաղիկ։ Ծաղկող Արատես։
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի, Քնարիկ Ներսիսյանի, Մենուա Հարությունյանի։

Ու ես հիմա, կիրակիով իմ անշտապ, որպես վայելք, ինչպես Արատեսի ծաղկունքը, կարկուտը, անձրևը, յուրացնում եմ Սամվել Թամազյանի նախագծային հայտը… Նաև սրա համար ենք չարչարվել, տքնում… «Արատես կարմիր ծաղիկ։ Ծաղկող Արատես» նախագծի, Արատեսի փառատոնային հարթակում։ Սրան ենք պատրաստվել հունվար-փետրվարից «Բանավոր պատմություն» դասընթացով. սա այն դեպքն է, որ ճտերը հենց ամռանն ենք հաշվելու. առաջ եկեք, Գայանե Շագոյանի սաներ։ «Նախադրյալներ կստեղծվեն ուսանող-սովորող (ԵՊՀ-կրթահամալիր) կապերի հետագա զարգացման, և նախադեպ կդառնա ուսումնասիրողների և ուսումնասիրությունների սահմանների ընդլայման համար»։ Իհարկե, Սամվել, հայագիտական դաշտային ճամբարը հենց այսպիսին կլինի։ Հուլիսի 3-5-ը կհանդիպենք Արատեսում։

Փառատոնային ճամբար «Ժայռում»։
Լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի, Կարինե Մացակյանի։

Մի ականջով՝ Տիգրան Հակոբյանի Սևանի «Ժայռ»-ին, մյուսով՝ Մենուա Հարությունյանի նախագծային խմբերի ծրագրերի բարեհաջող ավարտին․․․ երրորդով՝ Սուսան Մարկոսյանի հետ կարողանում ենք համաձայնություն հաստատել,  Գևորգ Հակոբյանի ու ձեր՝ շարունակվող հեղինակային մանկավարժական ճամբարի հունիսի 17-ով սկսվող երկրորդ շաբաթի աշխատակարգի բովանդակության շուրջ, նույնքան անշտապ, որքան հասնում է ցորենի արտը․․․ Աստղիկ Բլեյանը․․․

Կիրակնօրյա Աստղիկաշարը՝ Արմինե Աբրահամյանի։

Ստամբուլի Կենտրոնական վարժարանի ճամբարականների՝ օրեր առաջ նվիրած Դանիել Վարուժանի «Հացին երգ» ժողովածուն առավոտյան, իմ օրից-գիշերից աննկատ, հայտնվեց իմ սեղանին․․․ բարի կիրակի, կրթահամալիր։

Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։
Կակաչներ

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1690

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,

Մի-մի լապտեր դառնանք՝ այս մութ-շփոթը ցրելու համար

Ես, որպես շաբաթ օրվա իմ կարևոր գործ, մասնակցեցի կրթահամալիրի Art TV-ի ամանորի տոնական նախաձեռնությանը. Նառա Նիկողոսյանի հետ կողքից հիանում ենք և´ Մարմարյա դահլիճ-տաղավարով, նրա տոնական հեռուստատեսային վիճակով, և՛ սեբաստացի մասնակիցների տոնական-ոգևորված մասնակցությամբ,

Հիմա սկսում եմ տեսնել ու պատմել, որ օրս գիր է դառնում…

Ասուլիսը իմ ընտրությունը չէ-հաղորդակցվելու կերպը չէ, բայց Հայելու Անժելային հերթական անգամ մերժել չէր լինի… Լավ է, դինամիկ եղավ, խիտ… չհասցրեցի ո՛չ ձանձրանալ, ո՛չ… զայրանալ, ո՛չ էլ ասուլիսից հետո ներկա լրագրողներից