Մեկ շաբաթով՝ 14-19 մայիսի։ Օր առաջին. երկուշաբթի։
Եվ ես ողջունում եմ յուրաքանչյուրիդ ձևով սեբաստացիական՝ ձեռք ձեռքի, աջ ափով, հետո՝ ձախով, հետո՝ զույգ ափով, հետո՝ գրկախառնություն յուրաքանչյուրիդ հետ, ձեր համաձայնությամբ… Սա ոչ միայն մանկավարժորեն, ոչ միայն որպես ծես, այլ նաև առողջապահորեն հիմնավորված է…
Լսեցեք իմ գիրը՝ որպես նոր մի հայտարարություն, պատասխան, եթե հարցում արել եք որևէ ձևով, որևէ տեղում. ինչո՞ւ մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլանդեշից չի մոտենում ձեր բնակավայրին… 2018-ի մեր անելիքում կա, ու մենք պատրաստված ենք հեղինակային մանկավարժության բաց ցանց ստեղծելուն հանրապետությունով մեկ, կրթության բովանդակության ու ձևի՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ կազմակերպումը մոտեցնելով մարդու բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, որպես ՀՀ օրենքով սահմանված պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված, ՀՀ ԿԳՆ պայմանագրով պատվիրված աշխատանք: Ծափահարեք մեզ մեր ստեղծած մանկավարժության ու նրա ցանցային կազմակերպման համար, որպես տարածում, և ինքնակազմակերպվեք՝ որպես համայնք, խումբ-նախաձեռնություն-պատվիրատու-կազմակերպիչ, ու մենք գալիս ենք: Սկսել ենք նախադպրոցական կրթությունից, սկզբնական կրթությունից, որտեղ էլ այն լինի՝ որպես ինքնուրույն գործող նախադպրոցական հաստատությունում, հիմնական դպրոց-պարտեզում, կրտսեր դպրոցում՝ իր նախակրթարանով, ինչպես կրթահամալիրում է մեր… Երբ ասում եմ բաց ցանց, նկատի չունեմ հաստատության (շենքի, գույքի) մեզ՝ կրթահամալիրին պատկանելը, այլ ուսուցման միասնական կազմակերպումը, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ցանցի և նրանով տարածվող մանկավարժության համակարգող և կազմակերպիչ։ Սրանից էլ պարզ ձև՞… Ձեզ ի՞նչ է մնում՝ ողջունելը մեզ, ինչպես ողջունում էին մեր Նիկոլին պարմանիները, ա՛յ մեծահասակներ, որ բախտավոր մարդիկ եք, որ երեխաներ ունեք՝ երկու տարեկանից սկսած, ու մեր կրթական աշխարհում այսպիսի մի հեշտ ներկայություն ունեք… ողջունեք մեզ, ինչպես հրապարակում, երկու ձեռքը վեր… Դուք ընտրության առաջ եք՝ հակաբռնի, սիրո և համերաշխության հայաստանյան միջավայրում…
Քնարիկ Ներսիսյանի Հյուսիս-գեղարվեստի այս երկու թատրոնը, որ մայիսյան ստեղծագործական մանկավարժական հավաքով ներկայացվում են՝ Երևան քաղաքի Կոնդում թատրոն լաբորատորիայի «Թակոց»-ը, կրթահամալիրի Բանգլադեշում՝ մասնակիցների աշխարհ-քաղաքում, Դիանա Գևորգյանի-Տաթև Աթոյանի դիմախաղի հորինուկ թատրոնը, մեր մանկավարժության մոբիլ ու ստեղծագործ, օրինական ծնունդ նախագծեր են… Ես սիրում եմ իմ գիրը կազմել այսպիսի բառ-լաբիրինթոսների խճանկար որպես… Գեղարվեստն էլ մեր Հյուսիսում այդպիսի զարգացում է ստանում… Իմ խուլ-համր-կույր վիճակը պատկերացրի՞ք. ես լինեմ, որպես սոսկ ներկայություն, բայց ինձ չտեսնեն, մեր մանկավարժության հեղինակների շաբաթվա՝ մայիսի 14-19-ի բոլոր այսպիսի հավաքներում… Մի ձև էլ կա. այնպես կերպափոխվեմ հայտնի հեքիաթի հայտնի թագավորի նման, որ ինձ չճանաչի ոչ մի սեբաստացի, ու ներկա լինեմ… Այնպես ուզում եմ՝ այդպիսի շաբաթ ունենամ, սոսկ ներկայության, զրկված որևէ միջամտություն անելու հնարավորությունից, անգամ դիմախաղով, իմ նշանավոր ժպիտով… Կհարցնեք՝ հայտնի-անփոխարինելի ողջույնն էլ չմնա՞… Չէ, ողջույնը յուրաքանչյուրիդ հետ՝ ձեռք ձեռքի, աջ ափով, հետո՝ ձախով, հետո՝ զույգ ափով, հետո՝ գրկախառնություն յուրաքանչյուրիդ հետ, ձեր համաձայնությամբ…
Հետգրություն որպես…
Մինչ մենք կենտրոնացել ենք «երկուսից սկսած» տարիքի վրա, վեց ամսական Ա-Առնոլդի, Ա-Աստղիկի Ա-Անդրեան հավաքեց մեզ իսկական Հայաստանում… Այնքան համով էր ամենը Ադրիանայի շուրջ, այնքան ուրախ-ջինջ-գունեղ-մայիսյան, ճիշտ ու ճիշտ Անդրեա-Աստղիկի նման, որ Դավիթը Բլեյան չուզեց մեզ հետ գալ ու մնաց… Հացավանում… Հենց այդպես, հաջող ասեց ինձ, Ստեփանին՝ մեր զույգերով, ու բռնեց Հացավանը մեր պարգևած Աննա Բլեյան քույրիկի ձեռքը… Այս շաբաթ կարող է սա ծիսական-շարունակելի դառնալ, ամեն օր՝ մի քույրիկի տանը, հավաք հավաքի ներսում, հեղինակային ներկայացում Բլեյան Դավթի…