Շաբաթ-կիրակիով արջաքուն էի մտել, հաղթահարեցի կարծես, լավ էր՝ հասցրեցի Դավթի ու Արմինեի հետ մեր հայրենագետ-աշխարհագետ Կիմա Ստեփանյանի նախաձեռնած Արագածոտնով կիրակնօրա քայլքին մասնակցելու։ Հինգ րոպե էլ ուշացա. լավ է, որ տիար Գևորգը ներողամիտ գտնվեց, սպասեց։ Հենց հիմա, շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, փոխանցում եմ կիրակնօրյա գրի անոնսը․ բարի կիրակի․․․

Ինձ նկարում են հիմա՝ մեջքով դեպի Քասաղի կիրճ, Արայի լեռ, իմ դիմաց քարափներ են, Սաղմոսավանքը, կարմիր մասրենու մոտ՝ Գոհար ու Արևիկ Բալջյանները, գյուղի շները, Դավիթը Բլեյան, որ այնքան վստահ է զգում, որ մի ձեռքին քոթոթն է, մյուսին՝ մայր շունը․․․ Մնացածը՝ նկարաշարով, մինչև իմ կիրակնօրյա իրիկնային տեսապատումները։ Բարի կիրակի։

Նկարաշարերը՝ հեծանվային արշավներով կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից․․․
Շաբաթ, կրթահամալիրի հարավից արևմուտք․․․

Երևանում դեկտեմբերյան ծառեր․․․

Կրթահամալիրի Բանգլադեշից տունդարձ ճանապարհին․․․

#1227 (1-ին մաս)

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղի, գերդաստանի ճանաչումով համայնքային կրթության մասին է իմ գիրը

Որքա՜ն կարելի է պարտադրել Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածքաշարը սովորողին, պատանուն՝ այդպես էլ անհաղորդ պահելով իր բնակավայրից, շրջակա աշխարհից, իր թաղից։ Գևորգ Հակոբյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սուսան Մարկոսյանի հետ Սահմանադրության օրով սահման

Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա

Կիրակին եղավ ինչպես իմ օրվա  գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ… Հետո, երբ

Քայլդ արել ես, լավ է, անցի՛ր քո ճամփան…

Օրվա՝ երեկվա, մայիսի 11-ի մասին ես պատմում եմ ձեզ աշխարհի իմ անկյունում, առտու ժամը 4-ին, 5-ին, 6-ին, անշտապ ու անընդհատ, ապրելով իմ մայիսի 12-ը, կարդալով, գրելով, դադարներով… Ես իմ օրվա