Հավաքից հավաք. 2007թ. մայիս-2008թ. մայիս  

Հեղինակային մանկավարժության արդյունքներ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք իրականացնում ենք  հեղինակային մանկավարժություն՝ որպես սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքի արդյունք, որպես այլընտրանք բոլոր ժամանակների սպառողների՝ անգիրի, ոչ արտադրական դպրոցին: Գլխավորը, որ ես հաճույքով և հատու արձանագրում եմ Հեղինակային մանկավարժության հանրապետական 3-րդ բաց հավաքի արդյունքներով, մենք շարունակում ենք հաջողությամբ կառուցել մեր նոր դպրոցը, որտեղ 1-ին տեղում ստեղծագործելն է, որտեղ ուսումնական աշխատանքը յուրաքանչյուր սովորողի և ուսուցչի ստեղծական գործունեություն է. ոչ այն նպատակով, որ գիտնական կամ արվեստագետ ենք պատրաստում, այլ օգնում ենք յուրաքանչյուրին ազատագրվելու, սպանելու իր ստրուկին, ակտիվ մասնակցելու իր անհատական ու հասարակական կյանքի բարելավմանը:

Գլխավորը` ավելի ու ավելի շատ սովորողներ և ուսուցիչներ են հաճույք ստանում համատեղ հետազոտական-ստեղծագործ աշխատանքից, ավելի ու ավելի տեսանելի են (չափելի) այդ աշխատանքի արդյունքները: Եվ հավաքից հավաք  (2007թ. մայիս — 2008թ. մայիս) մեր «Հեղինակային մանկավարժության արդյունքներ» զեկույցը ես ահա հանդիսավոր հրապարակում եմ՝ ի գիտություն մեր մանկավարժության պատվիրատուին` բաց, ազատ քաղաքացիական հասարակությանը: Ահա ինչու՝ նորից ունեցանք հրատարակչատան պահանջը՝ որպես անհրաժեշտ գործիք հետազոտող սովորողի և ուսուցչի աշխատանքի արդյունքի նյութականացման, որպես մեր իրականության պատվերի կազմակերպչի:

Այո, ստեղծական աշխատանքը՝ սովորողի և ուսուցչի, որպես հետազոտողներ՝ այս նոր գործընկերությունն անընդհատ է, 24 ժամ, անսահման, յուրաքանչյուր վայրում և պահի, տանը, փողոցում, թե դպրոցում: Հեշտ է կրթակարգով որպես նորմատիվ կոչ սովորողին և ուսուցչին առաջադրել հետազոտելու և ստեղծագործելու ընդհանրական պահանջերը: Մեր չարչարանքի հասարակական նշանակությունն այն է, որ հենց օրինակի միջոցով շոշափելի ցույց ենք տալիս, որ այս կոչին լուրջ վերաբերմունքը, այս պահանջի իրագործումը ենթադրում են ուսումնական գործի նոր կազմակերպում: Ահա թե  ինչու՝ մեր հեղինակած մանկավարժությունը կրթություն է կյանքով ու կյանքի համար, ահա, ինչու ենք մենք վերացնում սովորող դպրոցի գործունեության բոլոր արգելքները, պատերը, կյանքի գերեզմանոցները, մենք մեր տաղանդով վերակառուցում ենք կրթահամալիրը՝ որպես կրթական միջավայր, դպրոց առանց պատերի, ճնշումների, արգելքների, առանց խտրականության, առանց վախի, տեխնիկապես արդյունավետ կազմակերպված կրթական միջավայր: Գլխավորը, որ այս մի տարում, թվում է, յուրաքանչյուր սովորողի և ուսուցչի ձեռքբերումն է` մեզնից ամեն մեկը հմտացել է հետազոտողի նոր տեխնոլոգիաների (ինֆորմացիոն) և թվային միջոցների գործածման մեջ: Ահա ինչու՝ մենք առիթը և հնարավորությունը չենք կորցնում աջակցելու, որ յուրաքանչյուր սովորող և ուսուցիչ ունենա անհատական միջոցներ` համակարգիչ, ֆլեշ, ֆոտոխցիկ, որ ամեն մեկին մատչելի լինի ինտերնետը: «Կրթասեր» և «Ուսուցչի տուն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը տեղին է` ունենալ ֆոնդ հետազոտող-ստեղծագործող ուսուցչին և սովորողին նյութապես-տեխնիկապես աջակցելու: Իհարկե, այսօրը իր մրցանակներով ու խրախուսանքներով մեծ ուրախություն է սովորղների և ուսուցիչների մեծ խմբի` «Իմացումի հրճվանք» և  «Ծուղրուղու» մրցանակներին արժանացածների համար: Մենք չենք առանձնացնում, ուղղակի ինչ-որ հերթականություն մեզ պարտադրում են սահմանափակումները՝ սովորողի և ուսուցչի ստեղծագործ աշխատանքին հասարակական ու պետական անբավարար աջակցությունը: Գլխավորը` չկա ավելի մեծ պարգև ստեղծագործող անհատի համար, քան բուն ստեղծական աշխատանքի պարգևած հաճույքը` իմացումի, հայտնաբերելու հրճվանքը: Ահա ինչու՝ որպես բոլորիս ուղղված նվեր է ներկայանում մեր հաջորդ ստեղծագործական հավաքը` հունիսի 1-16-ը կրթահամալիրում անցկացվելիք սովորողների ուումնական հետաքրքրությունների բաց ստուգատեսները:

Աշոտ Բլեյան

Աղբյուրը՝ «Դպիր» թիվ 14

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղամասը կդառնա Բանգլադեշի եդեմը…

Աղբյուրը՝ a1plus.am Մայրաքաղաքի երկու դպրոցների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը որոշել է Կրթական պարտեզ ստեղծել առանց պատերի, մինչդեռ հարեւան 181 դպրոցի տնօրինությունը պարտեզի հենց դիմաց պարիսպ է ուզում կառուցել։

Ես «զուբրիտի» դպրոցի թշնամին եմ…

«Թարմ ուղեղով»՝ Աշոտ Բլեյանի հետ Հունիսի 4

Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ…

2015թ. շարժման Բաղրամյան 2016թ. պայքարի Խորենացի Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը… 16.04 Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի,