Ես սկսում եմ ամառային ուսումնական թարմ, ամենա-ամենա նախագծերի հրապարակում. կվերաբերի դա սեբաստացիական ճամբարների կյանքին, թե քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի։ Առաջինը աչքիս զարնեց Շողիկ Պողոսյանի երկու նախագծերը, որ բերում եմ ամբողջությամբ.

 «Օրինակելի բակ»։ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին մասնակցելու եմ «այլ» անվանակարգով՝ այն է «Օրինակելի բակ»: Կներկայացնեմ Հարավարևմտյան Բ-1 թաղամասի Անդրանակի 72 շենքի բակը, որի բարեկարգման աշխատանքներին մասնակցել ու մասնակցում են շենքի բնակիչնեչը՝ երեք սերունդ: Երկու տարի է, ինչ սկսվել են աշխատանքները: Շենքի հետնամասի հողային տարածքը վեր է ածվել բերքատու ծառների այգու՝ մանկական փոքրիկ խաղահրապարակով, տաղավարով, թոնիրով: Շենքի առաջնային մասում բակի ձևավորման համար տրվել են փայտային լուծումներ՝ աղբամաններ, ցանկապատեր, տաղավար: Մշտապես և փառատոնյան օրերին կկատարվեն շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ և պարտեզապուրակային աշխատանքներ, կմիանան նաև Քոլեջի 5-6 տարեկանները:

Փոքրիկ պարտեզ շենքի բակում։ Միշտ ակնածանքով հետևել եմ Քոլեջից մեդիակենտրոն ճանապարհին մի շենքի դիմացի փոքրիկ պարտեզի աղքատիկ ծաղկանոցին ու ցանկացել եմ օգնել: Ու Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը պատճառ դարձավ փնտրելու ու գտնելու ձևեր օգնելու այդ բուսասեր բնակչին՝ Քոլեջի սովորողների հետ ջերմոց-լաբորատորիայում աճեցված բուսատեսակներ տնկել պարտեզում, իսկ մետաղյա ճաղավանդակները փոխարինել բարբարիս բույսի տնկիներով՝ Քոլեջի այգու տնկարանից:

Շողիկն այսպիսով ընդարձակում է փառատոնի Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի բովանդակությունը։ Սա երևի մեր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա՝ հունիսի 5-ի իմ կենտրանացումից է, որ դրսևորվում է երկրագործ-պարտիզպանի մեր սեբաստացիական  ուղերձով, մեր ստուգատեսային հրավերով։

Արմաղանը հաղթահարված է սեբաստացի խմբի կողմից։ Նկարաշարը՝ Միքայել Ղազարյանի։

Մադինայից ուղիղ եթերները Վարդուհի Հայրյանի  չեք կարող աչքաթող անել։ Հետախուզական արշավը ավելի քան ստացված համարենք. նախանձով մի՛ նայեք, սեբաստացի կազմակերպիչներ, կարգով հերթ պահեք, Արմաղանը բոլորիդ էլ սպասում է…

Որպես կիրակնօրյա ընտանեկան ընթերցանության նյութ առաջարկում եմ Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույցի» ստուգատեսային ընթերցարանը։ Կարդացեք։ Եվ սպասենք, որ այսպիսի ընթեցարան կդառնա նաև Մարինե Մխիթարյանի «Հեքիաթագիրքը», որի շնորհանդեսը իսկական տոն եղավ մասնակիցների համար։

Խորհրդանշական է մեր գործընկեր ստամբուլցիներն են սկսում սևանյան անդրադարձը։ Ստամբուլի Կենտրոնական վարժարանի այս խումբը դեռ կպատմի Սևանի մասին։ Իսկ մեր mskh-ի մեր եթերից Սևանն ամբողջ ամառ էլ չի իջնի։

Սա էլ իմացեք։ Երեկ մեզ այցելել էր «Ժայռի» ղեկավար Ալեքսան Մինասյանը, և կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ արտագնա մեր դաշտային բոլոր ճամբարներում՝ «Ժայռում»,  Արատեսում, Մադինայում,  երիտասարդ կամավորական սերժանտներ կընդգրկվեն՝ ղեկավարելու ռազմամարզական գործունեությունը ճամբարականների։ Այդպիսի կամավորների՝ երիտասարդ-ուսանող նկարիչ-քանդակագործների ընդգրկումը նաև քանդակագործության-ճարտարապետության փառատոնային ճամբարի մեր օրակարգում է։ Կամավորներ պետք կլինեն նաև ճամբարականների բնապահպանկան գուրծունեությունը ղեկավարելու համար։ Դարձրե՛ք իմ առաջարկը  հայտարարություններ ու տարածեք՝ արձագանքելով իմ գրին։

Աստղիկաշարը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1676

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր հինգ տարեկանների հասունությունը` որպես մեծերի խաղաղ-ստեղծական կյանքի ստուգատես…

Ովքե՞ր են մեր հինգ տարեկանները` 2011թ. ծնվածները… Ինքնուրո՞ւյն են շորեր հանում-հագնում, պարտեզ ուղարկելիս մենք այսպիսի՞ շորեր ենք ընտրում, որ կարողանա ինքնուրույն հանի-հագնի-քնի-արթնանա-լվացվի, զուգարանից օգտվի, լողա, խաղերը, գործիքները ընտրի, նստի հացի-սեղանը

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ

Երկիր ցպահանջ

Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։