Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա, թե ուղեցույցից ինչ կմնա…

Կարևորը սկսելն է… Մարմարյա սրահից. Սյուզի-Հայարփիի ֆլեշմոբն ինձ գրավեց… Պարում ենք քոչարի… Ուսումնական ճամբարների օրացույցով հունիսի 7-ի իսկական հարսանիքը իրական-համերաշխ ջանքեր է պահանջում բոլոր հարսնաքավորներիցս, ինձանից՝ արարողապետ տիար-տնօրենից սկսած… Մայիսի 29-ից սկսած՝ ուղիղ 9։15, ճամբարային ամեն մի առավոտյան ընդհանուր պարապմունք  կարող է այսպիսի մի պար-երգի, պարերգի ֆլեշմոբով դառնալ բոլոր հարսանքավորներիս միավորող՝ ուղիղ եթերով հատուկ կազմակերպված… Արագ արձագանքեք. եթե այո, մայիսի 29-ին՝ ժամը 9։15 եթերում ենք… Եթե ոչ՝ … ոչ։ Ինչո՞ւ պիտի նեղանամ…

Կրթահամալիրի Հյուսիսի ճամբարում:

Հանրապետության օրվան նվիրված, Տոնի առիթով բարձունքի նվաճումը՝ որպես իսկական տոն, խմբային-ճամբարային ուսումնական նախագիծ, կարող է ու պիտի ձգվի մինչև հունիսի 10-ը… թեկուզ եղանակով-անձրև-կարկուտ-կայծակով պայմանավորված… Զայրացնելու չափ շատ են կրկնվում երթուղիները. բարձունքի նվաճման տարիներով մշակված-կայացած ուսումնական նախագծից դուրս են մնում մեր նոր գործընկերները… որ պիտի ձեռք բերվեին հենց նախագծին պատրաստության շրջանում… Տեղացիների հետ անհայտ գագաթի հայտնաբերումը, ծանոթ-անծանոթով միասին բարձունքի նվաճումը մեր հեղինակային հանրակրթությամբ ձեռք բերվող արդյունք են անշրջանցելի… Բլուրներն էլ, ամոթ է, գագաթ մի՛ դարձրեք, ինչ է թե՝ եկեղեցի կա բլուրին… Սա բարձունքի նվաճում է՝ մեծով պստիկով, ուսուցչով-ծնողով, ծանոթ-անծանոթով… և նվաճված գագաթից հայրենի աշխարհի շրջակա միջավայրով հիացում, այսպիսի ապրումակցության մեդիափոխանցում…

Կրթահամալիրի Քոլեջում:

Շրջակա միջավայրի նկատմամբ մեր ներառական վերաբերմունքը  կարևորեցինք նաև փառատոնով մեր՝ ուսումնական-ստեղծագործական, նախագծային, բազմահարթակ ու բաց՝ մասնակցային կազմակերպմամբ… Շրջակա միջավայրի  միջազգային օրը հունիսյան օրացույցում մեր իր նվաճած տեղով դառնում է նաև սեբաստացիական բազմաբնույթ ուսումնական ճամբարների ստուգատես՝ կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, Սևանի «Ժայռում», Մադինայում…

Քոլեջը իր նախագծային խմբով՝ Արատեսում, միջին դպրոցը իր վրանային հետախուզական խմբով՝ Մադինայում, իններորդցի շրջանավարտները մեր՝ ռազմամարզական ստուգարքներով Սևանի «Ժայռում» թող դիմավորեն ամառվա օրացույցային փառատոնային սկիզբը՝ հունիսի 1-ը… Այդ ճամբարների հերթափոխներն սկսենք հունիսի 5-ի մեկնումով. մինչ այդ ժամանակն օգտագործեք՝ վրանային կազմակերպման տարրերը, դաշտային գործունեության անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը համարձակ բերելու բանգլադեշյան ուսումնական ճամբարներ, ունենալով արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի նման հզոր-հուսալի ուսուցանող աջակից… Այսպես որ գնա, բնապահպանության համակարգն էլ կմիանա. սովորեցրե՛ք մեզ շրջակա միջավայրն ամեն օր դարձնել դպրոց բնության գրկում, իսկական ուսումնական ամառ։

Կրթահամալիրի Արևելքի ճամբարում:

Ես ողջունում եմ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, փառատոնի գրասենյակի համաձայնեցված առաջարկը՝ հունիս-հուլիսի բոլոր ճամբարների օրակարգում-գործունեություն-կազմակերպման մեջ փառատոնային նախագծերում ճամբարականներին իրենց ընտրությամբ ներգրավելը, մասնակցություն ապահովելը… Սրանով մեր հունիսյան լողափային ճամբարները կգործեն նաև որպես տարատարիք ուսումնական ստեղծագործական հավաքներ… Արատեսի, Սևանի «Ժայռի», Մադինայի վրանայինով, Ստամբուլի կետրոնական վարժարանի ընդունելությամբ, Փարիզում մեր արտագնա ջոկատով, Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի, Իզմիրի տիեզերագիտական ճամբարի սեբաստացի ջոկատներով մեր ճամբարները դառնում են լիարժեք բաց, միջազգային… Սա դեռ՝ հունիս չմտած…

Կրթահամալիրի Մայր դպրոցում:

Իսկ այն, որ անմիջական արձագանքով-նախաձեռնությամբ, բարեխիղճ աշխատանքով բերեց «Սեբաստացիներ» երգչախումբը՝ իր անզուգական մաեստրոյով՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը, ուղիղ ժամը 17։10, միասին, հիմնով ուրախությամբ-ուղիղ եթերում միասին նշելով Վրաստանի անկախության պետական օրը… քաղաքական մոմենտն է մեր սրանից հետո եկող բոլոր մայիսների… Մենք սրանով մեր հեղինակած մանկավարժությամբ հաստատում ենք մեր հարևան ժողովուրդների հետ միասին ապրելու կարողությունը, որպես ուսումնական ձեռքբերում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1671

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու մինչև տեքստ չի դառնում, փաստ չէ…

Տանջանքը վեհ, կյանքը զվարթ՝ կասեր Թումանյանը… Գի՜ր է… Գիշերվա ժամը 3-ին շոգի՜ց (այնքան, որ մարդ ջուր կտրի) եմ արթնացել. էլի խառնված են գնում իմ մութն ու լույսը, քունն ու արթունը, որ

Գիր մանիֆեստի՝ այսպիսի՜ առիթով մարտի 13-ի…

Իսկ առիթը հանրակրթության մանիֆեստի Չարենցի ծննդյան օրն է. Երևա՛ն, դու Չարենցի քաղաքն ես, եղի՛ր ու մնա՛, հայոց մայրաքաղաքը՝ քո դիրքով-հանճարով… որպես առաջամարտիկ… Մենք պիտի ապրենք այնպես, որ մեր գործերով իրավիճակի

Հովվերգական գրով իմ հերթական կիրակին․․․

Հուլիսի 1-ով սկսվող  ամառայինը կարող է ամենօրյա-անընդհատ ընթերցողական լինել ինձ համար․ քիչ-քիչ, թե շատ-շատ, բայց ամեն օր ընթերցողական մի նախագծով առաջ․․․ Իմ ընթերցողական նախագծերից այս մեկի մասնագետ-խարհրդատուն, իհարկե, Աշոտ Տիգրանյանն է․