Խոշորացույցի բարձրախոսով։ «Խոշորացույցը» Մարինե Ամիրջանյանի հայտնի է, իսկ «Բարձրախոսը» իր ռադիոն է, որի անունը ես տեղում դրեցի։

Արևելյան դպրոց-պարտեզի երեկվա կլոր սեղանին «Նոր ռադիո»-ն էր՝ իր դասարանական ու բլոգային խմբագրություններով… Մենք նրանց ձայներն ենք շուրջտարի լսել-լսում ամենատարբեր հաղորդումներում, ուսուցչի ու Արևելյան դպրոցի սովորողի՝ սկսած հինգ… չէ  չորս, ասենք՝ նաև երկու տարեկանից. հիմա նրանք մեր առաջ են՝ կենդանի տեսքով, խոշորացույցով ու ձայնով… բարձր… Այստեղից և իմ պատումի սկիզբն ու վերնագիրը՝ խոշորացույցով ու բարձրախոսով… Իսկ Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույցի» «Բարձրախոս» անունով ռադիոխմբագրությունը՝ դպրոց-պարտեզի ավագները… Կլոր սեղանին ես եկել էի հիմնավորված առաջարկով։ Արևելյան դպրոց-պարտեզի ռադիոխմբագրությունների՝ «Բզեզ», «Օր օրի», «3-րդ դասարանցիների», «Արձագանք», «Մենք», «Բնագետիկ», «Ծուղրուղու», «Ուրախիկների», «Մունետիկ», «Բլբլան» և այլ, տարիների եթերով թվային, ուսումնական փորձով… սկսե՛ք «Սեբաստացիներ» միասնական կրթահամալիրային իսկական թվային ռադիոյի ձևավորումը՝ որպես ուսումնական ամառային ճամբարային նախագիծ, և «Ուսումնական ամառվա» ընթացքում մեր ռադիոն պատրաստվի 2019-2020 ուստարվա լիարժեք եթերային շրջանին… Կրթահամալիրի դպրոցների դասարանային-խմբային-անհատական ուսումնական աշխատանքը թվային եթերի պիտի, իհարկե, շարունակվի՝ որպես անհրաժեշտ հմտությունների, համակարգչային ծրագրերի յուրացում, իսկ «Սեբաստացիներ» իսկական ռադիոն կդառնա արտադրությամբ՝ ծառայությունների մատուցմամբ ուսուցում…

Լեռնագնացների ֆեդերացիայի նախագահի վարպետության դաս Արևելքում. վրանի, քնապարկի գործածության ուսուցում: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Արևելյան դպրոցի մի ուսուցիչների խմբի հետ՝ Նառա Նիկողոսյան, Նելի Արղության ու ընկերներ, մայիսյան ստեղծագործական հավաքով ծրագրված մեր օրը, որպես արտագնա կլոր սեղան, շարունակեցինք Աշտարակում Արևիկ մանկապարտեզում… Էլի խոշորացույցի տակ, էլի բարձրախոսով, կենդանի՝ մեծ թվով դաստիարակների, պարտեզի սաների ծնողների, Աշտարակի քաղաքապետարանի աշխատողների ու հանրային երիտասարդ գործիչների առաջ ներկայացնելով հեղինակային բաց կրթական ցանցի «Արևիկ» հանգույցի առաջացման աշխատանքները… Սրանով, այսպես, բարեխիղճ ու հետևողական իսկական իրական է դառնում Բլեյան բաց ցանցը… որը, պնդում եմ, փոխում է, կփոխի կրթահամալիրը մեր, յուրաքանչյուրիս աշխատանքի կազմակերպումը, նոր խորք, խտություն ու որակ կհաղորդի… իր գործի հեղինակ սեբաստացուն՝ մշակելու, կազմակերպելու-փոխանցելու…

Իրիկունը հազիվ հասցրի մտնել տուն ու Դավիթ Բլեյանի հետ հասցնել -մասնակցել մեր սիրելի-վաղամեռիկ քանդակագործ-մանկավարժ Հերիքնազ Գալստյանի ծննդյան օրվա առիթով ամենամյա հավաքին, որի հրավերն անհատական ստացել էի սեբաստացի շրջանավարտներ Լուսինե Գալստյանի, Էլիզ Բաղդիյանի, Աստղիկ Մամիկոնյանի ստեղծած Տիեզերք բենդից… Ամեն ինչ հետաքրքիր էր՝ մարդիկ-միջավայրը, ներկայացումը, կարող է և իմ խոսքը հիշատակի-շնորհակալության… Բայց ամենատպավորիչը Դավիթ Բլեյանի՝ ամենակրտսեր մասնակցի խորաթափանց դիտումն էր… Ո՜նց էր բաց-անաթոռ-անբեմ-տարածքում շարժվող ներկայացման ընթացքում խցկվում-անցնում մեծահասակ մարդկանց պատնեշով, հարմար տեղավորվում, հասուն դիտում… Իսկական Դավիթ ջա՜ն:

Աստղիկական տրամադրությունը՝ Արմինե Աբրահամյանի օբյեկտիվից:

Իսկ Աստղիկ Բլեյանն ինձ տեղափոխում է քառասուն տարի առաջ… Լիլիթ Բլեյանն էր՝ մեկ-երկու ամիս Աստղիկից մեծ, կուշտ կաթը կերած, գիշերով ինձ ձայնում, համոզում, հանում-խաղում… մինչև իր քնելը… Աստղիկի հետ մեր գիշերային զբոսանքը բնակարանով-պատշգամբով սկսում է դառնալ սովորական-սիրելի՝ կարոտելու աստիճանի… Սկսո՞ւմ է Աստղիկը երկնքում ճանաչել-հայտնաբերել այլ աստղիկներ-լուսատուներ գիշերային, նրանց մեջ ամենախոշորները՝ Նորքի հեռուստաշտարակը, լուսինը, եկեղեցու, փողոցի լուսարձակները…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1662

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել

Մասսիմո Լիպպիի եւ Աշոտ Բլեյանի հանդիպումը…

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Լուծումներով վերադարձ

Տեսանյութս կիրակի առավոտվա նպատակային քայլքից է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի հյուսիսի տանից դեպի հարավ․․․ Հետաքրքրությո՞ւն առաջացրի թրթուռների նկատմամբ, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհի, սրատես Էվան վերադարձին նկատեց․