Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ, «Երևան» պետական կամերային երգչախմբի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի երկրորդ ելույթի առիթով… Իսկ համերգին, էլի պատմել եմ, հնարավոր եղավ հասնել՝ ոտքով անցնելով Երևանի Կրկես-Մոսկովյան հատվածը։

Համերգի ավարտին ես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարձրացա բեմ։ Բեմում մաեստրո Հարություն Թոփիկյանն էր, իր երկսեռ երգչախումբը՝ բեմական նոր հագուստով…

 

Մենք հատուկ եկել ենք սեբաստացիներով, քառասունի չափ երգող ուսուցիչներով, որ ինձ հանձնարարել են ձեր ներկայությամբ ասել մի կարևոր բան։
Եթե գիտեք, շատ ավելի լավ, եթե չգիտեք, գոնե այսօր կիմանաք, որ իրականում մաեստրոն, բացի իր հայտնի Երևանի պետական կամերային երգչախմբից գործող, մեր սիրելի քույրերից-եղբայրներից, ունի նաև ևս մի երգչախումբ, որը եզակի է․ ինչպես մենք պարզեցինք՝ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև․․․ Որովհետև նախ՝ սեբաստացիական է, սեբաստացիներ են, և հետո՝ բոլորը ուսուցիչներ են։

Մաեստրոն 7 տարի առաջ հիմնադրել և անխոնջ ղեկավարում է Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը։ Մեր մաեստրոն մեծ կրթահամալիրում շաբաթը երկու անգամ, յո՜թ տարի՝ այդ ռեժիմով․․․ Հեղինակային կրթական ծրագիր մշակող-իրականացնող, ծանրաբեռնված ուսուցիչն իր ընտրությամբ այցելում է կրթահամալիրի համերգասրահ, որտեղ իրեն սպասում է այսպիսի՝ խիստ, այսքան հետաքրքիր, ընդունակ, ոգևորող մի ուսուցիչ։ Եվ նա Կոմիտասի դպրոցով անցկացնում է մի ամբողջ մանկավարժական հավաքանի, նրանց միջոցով՝ մի ամբողջ կրթահամալիր։ Եվ այն ճաշակը, խորությունը, ակնածանքը, որ կա սեբաստացիների մոտ՝ մեծից փոքր, մեծ չափով պայմանավորված է սեբաստացիների ուսուցչական երգչախմբով, նրա հիմնադրով, նրա գեղարվեստական ղեկավարով՝ Հարություն Թոփիկյան։

Ուզում եմ հատկապես շեշտել հայրենագիտությունը, թափառումը․․․ Ամիսը մեկ անգամ հայրենագիտական մի ուղիով մենք մտնում ենք գյուղեր, խոնարհված և գործող եկեղեցիներ, հրապարակներ, դպրոցներ, որտեղ հավաքված են մարդիկ, և երգում ենք պարզապես․․․ Ու պետք է տեսնել՝ մեկ օրվա մեջ մաեստրոն կարողանում է չորս-հինգ, եղել է՝ վեց համերգ անել․․․  Պատկերացրի՞ք՝ ինձ հետ քայլում է, ինձ հավասար, ինձնից առաջ․․․ և սա մի ամբողջ տոնախմբություն է։

Սա օրինակ է, բայց մի կողմից՝ ցավ եմ զգում, որ բացառիկ է․ շատ կուզեի, որ տասնյակ մաեստրոներ այս տարի «Կոմիտաս 150»-ի շրջանակում անեին այդ գործը․․․

Գիտե՞ք, որ սեբաստացիներն այսօր առավոտը սկսել են Սուրբ Երրորդություն եկեղեցում․ ամբողջ կրթահամալիրով կես ժամ շարականներ ենք երգել, ժամերգություն ենք անց կացրել, աղոթել ենք, և Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը՝ կենտրոնում։

Ես ոչ միայն ասում եմ՝ շնորհակալ եմ, այլև առաջարկում եմ նոր նախագիծ։
Ուզում ենք, որ 2019-ին լինի որքան հնարավոր է շատ հարսանիք և, որպեսզի դա ներդրում լինի լայն հասարակության, նրա մշակույթի մեջ, կրթահամալիրում ծիսական հարսանիքը դարձրել ենք կրթական ծրագիր, և դա դառնում է մեր նվերը յուրաքանչյուր ամուսնացողի։
Այսպիսի մի նախագիծ ենք առաջարկում, մաեստրո, երգերի հարսանեկան շարքը ընդարձակելու և երկու երգչախմբերի հետ այդպիսի մի մեծ ծես-հարսանիք անելու՝ իրական հարսանիք, ու փորձեք այդ ձևով ազդել հանրային ճաշակի վրա․․․

Շնորհակալ եմ, Հարությո՛ւն Թոփիկյան, քո առաքինի-պիրկ գոյության համար։

[youtube https://www.youtube.com/watch?v=_mQiqN5_Kdw]

Տեսագրումը՝ Նելլի Արղությանի
Սղագրումը՝ Արմինե Թոփչյանի
Աղբյուրը՝ Աշոտ Բլեյանի գիր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենանոր Հայաստանի ձայնն է եթերում…

Պատկերացում կազմելու համար Դավիթ Բլեյանի քաղաքական հետաքրքրությունների մասին… — Դոնալդ Թրամփի պաշտոնն է կարևո՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանինը… — Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ավելի բարձր, քան Հայաստանի նախագահինը․․․ — Ուզում

Մանկավարժության փորձաքարի առաջ. ինչպես լուծել խնդիրը…

Չեմ հանգստանա մինչև միասին չուսումնասիրենք Ջորջ Փոյայի հայերեն աշխատությունները՝ մեր մանկավարժության միշտ դասական ու միշտ արդիական… Ինքնուրույն ուսումնասիրման գործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա… –

Երբ հիմքում խոհն է ամենուր

— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի… Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին