Թո՛ղ, Խաչատո՛ւր…

Դուք Չարենցի «Դեպի լյառը Մասիսը» նորից կարդացեք, այնպես ինչպես ես հիմա՝ առտու 5-ին, երբ ոչ մի կերպ չեմ հաղթահարել մոլուցքը,

…. երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի…

Մեդիակենտրոնից քայլքով մի թեթև մեր կրթական պարտեզի արևելքով ընթանում էի Մայր դպրոց՝ իմ օրացույցով ժամը 11։00 մասնակցելու համար Մայր դպրոցի ընթերցարաններից մեկում նշանակած «Հաղթողների դպրոցի» առաջին ամսվա գործունեության ներկայացմանը… Փառավորվեցի… Կհանդիպենք. դիմացներս տեխնոլոգիական նախագծերի, նախաձեռնողական, այդ թվում՝ և բիզնես կարողությունների ստուգատես է, չիմանա՞նք՝ ով ինչքան է աշխատում, նաև դրամով արտահայտված։ Երեկ կրթահամալիրի խորհրդի նիստում մեր երեք Սերոբյանների մայրիկ, խորհրդի անդամ Վանուհի Սիմոնյանը կարևորեց սովորողների ուսումնական գործունեության բիզնես ցուցանիշները, այնպես որ առաջիկա խորհրդի նիստում մենք կներկայացնենք տեղեկանք՝ ուսումնասիրության համապատասխան…

Աշոտ պապիկի 2.5 տարեկան Վահան թոռնիկը հեծանվին է:

Շեղվեցի, վերադառնամ… Ահա «մի բութ գյուղացի», բութ այնքան, որ իր զռլամա մեքենան կանգնեցրել էր մեր կանաչող լանջի վրա… ամբարտավան կեցվածքով, խոսքով… ներսով… Այդ պահից ես Աբովյանի անզոր ու վտանգավոր վիճակում էի, ու ինձ պահեցին ուսուցչի այդ «Կաց, Խաչատուր»-ը, մեկ էլ Աբովյանի կերպարի դրվագները՝ հանկարծ պատում դարձա…

Եվ ընթերցումը՝ որպես մրմունջներ հանգիստ… Մե՛կ հեռվում երևացող Մասիսների նման.

Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…

Մե՛կ կասկածով՝

Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,— և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…

Մե՛րթ ըղձերով հորինված դեղնավուն թերթերի հորձանուտ կամ փոքրիկ թերթ կապույտ…

Մի փոքրիկ թերթ կապույտ —
Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա՝
Թափանցիկ, վաղընջական ու գերող —
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրան
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող…

Մե՛կ երազով՝ որպես տեսիլ…

Եվ հանկարծ — այնքա՛ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա —
Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման։ —
Կանգնեց իր դեմ աղջիկը.— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար…

Մինչև առավոտյան ընթերցումը ամբողջական։ Կարդում ենք, սկսում ենք կարդալ…

Բանգլադեշյան ծառաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչների երաժշտական պարապմունք:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

#1593

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշատեսիլ. կմասնակցե՞ն Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը…

Այո՛, ընդհանուր պարապմունքը կարող է և կլինի Երերույքի տաճարում մայիսի 21-ին՝ ժամը 9.30-9.45, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների և Անիպեմզա համայնքի գյուղի բնակիչների, սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ: Կարող է և եղավ

Ցանցով, պարտեզով, փառատոնով, ճամբարով… հեղինակային-կրթական…

Լավ է, որ չորս սեբաստացիների մայրիկ, կրթահամալիրի հեղինակած մանկավարժությամբ խանդավառ Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, «Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ մեզ համար նոր կարգավիճակով, իմ

Իմ գիրը՝ որպես անդրադարձ ու բլոգային ուսուցման հարթակ

Երեկվա իմ մանիֆեստն ունեցավ արձագանք։ Լավ է, որ կարծես հանրայնացվում է կրթահամալիրի զարգացման ծրագիրը՝ իր հրաշալիներով։ Օրվա վերջին հազիվ հասցրել էի ճանապարհել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին իր խմբով, երբ հայտնվեցի