Այնպես չէ, որ ես հոգ եմ անում, թե ինչ պիտի ասեմ-գրեմ վաղը, մյուս օրը… Օրվա հոգսը բավ է օրվա համար։ Հենց պատումիս մեջ արհեստականություն մտավ, օրագիրն այս կդառնա օր օրի անտանելի… Իբր քիչ գործ ունեմ այդպիսիք, որ հիմա էլ գիրն իմ այս՝ Աստծու ամեն օրվա։ Ամենևին։ Մեջբերում Կտակարանից. «Հայեցարո´ւք ի շուշանն վայրենի` որպէս աճէ. ո´չ ջանայ, եւ ո´չ նիւթէ:  Մի´ այսուհետեւ հոգայցէք` եւ ասիցէք` զինչ կերիցուք կամ զինչ արբցուք կամ զինչ զգեցցուք»:

Անկեղծ, բաց և անդավաճան. մեր հոբելյանական տարվա հանդիսությունների (միջոցառումների բացառման) թե հանդիսավոր-ասելիքային մեկնարկի առիթով ասվածը բանալին է իմ պատումի… Պ. Սևակը կարծես կենցաղային գրավչություն է հաղորդում այս անդավաճանին՝ «Ո՛չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ….»։ Իմ կյանքը՝ անձնական-հանրային՝ իր քաղաքական, հասարակական, մանկավարժական բաղադրիչներով, այնքան միախառնված է ու բաց, հայտնի՝ որպես փաստ, որ անլուրջ է ինչ-որ բան պահելը, ծածկելը, շշուկով ասելը. որ ի՞նչ… Ինչի՞ է պետք օրագիրը, եթե չի կարդացվելու. մեջբերում Կտակարանից. «Զի ոչինչ է ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, եւ գաղտնի՝ որ ոչ ծանիցի: Վասն զի զոր ինչ ասիցէք ի խաւարի, լսելի լիցի ի լոյս. եւ զոր յունկանէն խօսեցարուք ի շտեմարանս, քարոզեսցի ի վերայ տանեաց»։
Շուշան Բլեյանը,  հենց հիմա կարոտեցի… ցավեցնելու աստիճան, տեսեք՝ ինչ նկարաշար է ուղարկել՝ իր մեկնաբանություններով։

IMG_56923821140105IMG_56839134067352IMG_56723434421356

Խոստումն էլ՝ իր ձայնը, երգը ուղարկելու մասին, կկատարի-չի կատարի այնպես, որ չես իմանա՝ կատարեց, թե չկատարեց… Շուշանն շողէր հովտին, Շողշողէր դէմ արեգականն… Շուշանն շաղով լցեալ, Շող-շաղով և շար մարգարտով»։ Ու սպասում եմ սպասված անակնկալին (ամենալավն, իհարկե, սպասվածն է), որ Շուշոն Վիենայից գա, ու երեք Բլեյան մի քիչ իրար հետ ապրենք։ Իսկ Շուշանի սենյակը պատրաստել է պետք. այս իմ հարազատ ճարտարապետ ընկեր Համլետ Խաչատրյանն այս տողերը կարդա, վեր կենա գա, ասի՝ ոնց Շուշոյի սենյակն ու սենյակ տանող պատշգամբը Վիենան ապրեցնող, դասական վոկալի աստիճաններով բեմ բարձրացող աղջկաս սրտով-ճաշակով անենք… Համ էլ հուլիսի 13-ին պուճուր աղջիկս դառնում է կլոր 19 տարեկան։ Այսպիսի թավալգլոր ընթացք՝ իսկը երկու օրվա։ Ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ՝ «Խաղաղ անցիր, ուրախ անցիր Երկու օրվան էս ճամփեդ»… Աղջիկներ, ինչպես գիտեք, շատ ունեմ, ու կամեցա որպես երաժշտություն, որ ինձ միշտ հիացմունք է պարգևում, ձայնել՝ Լիլիթ, Տաթև, Շուշան, հետո էլ աղջիկների շարան՝ Արաքս, Արև, Սոնա… «Եվ ո՜վ կասի, թե ուր հասար»….  Մարդ իր անկեղծ ու բաց 60 տարի բոլոր ընթացքին անդավաճան, հոբելյանական 2015-ին բռնի ու աղջիկ ունենա, անունն էլ… Էնքան աղջկական անվանաձայներ կան իմ ականջում…. Արթնացա թե չքնեցի ժամը 02-ին, իսկ հիմա 03-ն էլ չկա… Շուշա՜ն…. Այսօր 04-ին քնեցի….

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրիշ սեպտեմբերի մեկ, ուրիշ մուտքով. ընթացքո՞վ ուրիշ…

Վահան Տերյանի թարգմանությամբ Շարլ Բոդլերի «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե՛ք, անդադար արբե՛ք։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…»՝ սեբաստացիական կյանքում շարունակ թարմացվող մեր այս բանաձևում Մարիետ Սիմոնյանն «ինչով կամենաք…» բազմակետից

Հեծանվի ու արևի պաշտամունքի հուլիս…

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի

Օրն այս՝ իր թուղթուգրով…

Դավիթ Սեբաստացին ինքնուրույնության շրջադարձային փուլում է՝ վերջնականապես է հրաժեշտ տալիս իր պամպերսին. «Սասունցի Դավիթը վարտիք է հագնում, պամպերս չի հագնում»։ Իսկ շաբաթներ առաջ ինքնահրաժարվեց մայրական ծծից. Թումանյան պապիկը պատահական հո