Հանրապետության կառավարման կաոուցվածքի կազմում ընդգրկուն կոմիտեների գոյությունը, կոմիտեներ, որոնք իրենց մեջ օրգանապես չեն ներառում ու իրենցում լուծում մի քանի նախարարությունների ֆունկցիաներ, կարծում ենք վնասակար են։ Պետշինի, պետագրոարդի, ժողկրթության կոմիտեի (Խորհրդային Միության կառավարության կառուցվածքում վերջինս, հենց կոմիտե է կոչվում) կարճատև գոյությունը ուսանելի է։ Բազմաճյուղ նախարարության (կոմիտեի) ստեղծումը թույլատրելի է, եթե նրանում ամեն մի ուղղության (ճյուղի) ղեկավար ունի ամբողջական ու իրական ինքնուրույնություն։ Ասել է թե՝ ամեն մի ուղղության ղեկավար (կկոչվի դա պարզապես կոմիտեի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, թե առաջին տեղակալ՝ նախարարի կարգավիճակով) վարչապետի, խորհրդարանի առաջ պիտի պատասխանատու լինի իր ղեկավարած ուղղության համար։
Կյանքը համոզեց, որ մեր իրականությունը կոմիտեի նման կարգավիճակ չի հանդուրժում։ Կոմիտեի նախագահը կարճ ժամանակում դառնում է բոլոր ուղղությունների իրական նախարարը և բոլոր ուղղությունների համար հիմնական պատասխանատու անձը։ Սկսվում են կոմիտեի նախագահի տեղակալների ինտրիգները, սպասումները, ընդունակ տեղակալների դիմազրկումն ու չեզոքացումը։ Այսպիսի իրավիճակում կոմիտեի նախագահին փոխվարչապետի կարգավիճակի ընձեռումը էականորեն ոչինչ չի տալիս (պետշինի ու ագրոարդի նախագահների օրինակը)։ Նախարարությունների (ուղղությունների) ոչ օրգանական, արհեստական միավորումը կոմիտեի ձևով, իդեալում պիտի բերեր կա՛մ կոմիտեի նախագահի վերածմանը լիարժեք իրավասություններով փոխվարչապետի և մի քանի «մաքուր» նախարարությունների առաջացմանը, կա՛մ կոմիտեի նախագահի մահացմանը և մաքուր նախարարությունների ծնունդին, որոնք անմիջականորեն ելք կունենան դեպի վարչապետ, կամ ի թիվս այլ նախարարությունների՝ կղեկավարվեն որևէ փոխվարչապհտի կողմից։
Հանրապետության ժողկրթության այսօրվա նախարարությունը, մեր պատկերացմամբ կոմիտե է, որը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, մշակույթի, լուսավորության, պրոֆտեխնիկական կրթության և բուհական ու մանկավարժական գիտության նախարարությունների արհեստական ու կամային միավորում է՝ ոչ օրգանական, և իհարկե, վնասակար կառուցվածքի ձևով։ Հանրապետության լուսավորության ու մշակույթի (այդ թվում՝ արտերկրի հայության հետ մշակութային կապերի զարգացման), բարձրագույն կրթության, գիտության, առողջապահության, մարմնամարզության ու ճանապարհորդության (տուրիզմ), գաղափարախոսության (հեռուստատեսություն ու ռադիո, մամուլ ու գրահրատարակչություն, ինֆորմացիա) կառավարման կաոուցվածքը մեզ ներկայանում է ենթահամակարգի ձևով։ Ինքնուրույն ենթահամակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է 70-ամյա բռնակալությունից ազատագրվող, անկախ պետականություն հաստատող ազգի կյանքում նոր գաղափարախոսության, հոգևոր ու կրթական արժեքների շուտափույթ հաստատման գերակայությամբ, խոսքը և «սովետական» մտածողության, մոտեցումների ու արժեքների արագ ու հիմնավոր հաղթահարման մասին է, և նոր քաղաքակիրթ իրականության համար անհրաժեշտ որակների դաստիարակության դեմոկրատիայի, որպես համագործակցության ձևի, հանդուրժողականության՝ որպես համակեցության պայմանի, գործարարության, ձեռներեցության՝ որպես արդյունավետ տնտեսվարման միջոցի, մարդու՝ որպես հասարակության բարոյական, հոգևոր և նյութական գլխավոր արժեքի։ Ակներև է, որ հանրապետության վարչապետը այս ենթահամակարգը կուզենա կառավարել անմիջականորեն, առանց տեղակալի։ Այսօր այս բնագավառի համար փոխվարչապետի պաշտոնը նպատակահարմար է թվում։ Ի՞նչ ֆունկցիաներ կկատարի, ինչպիսի լիազորություններ կտրվի փոխվարչապետին, կախված է փոխվարչապհտի անձից, ինչպես նաև ենթահամակարգի նախարարների անհատականությունից: Երկու տարբերակ է գծագրվում՝ ինքնուրույն, լայն լիազորություններով փոխվարչապետ կամ փոխվարչապետ կոորդինատոր, որը ենթահամակարգի (վերը ձևակերպված) գերխնդրի իրագործման համար կստեղծի նախարարների գործունեության միասնական ճակատ։ Թվում է՝ կոորդինատոր-փոխվարչապետի ֆունկցիաները լավագույնս կկատարեր հոգևոր-գաղափարական ենթահամակարգի նախարարներից որևէ մեկը, ինչպես օրինակ էկոնոմիկայի նախարարի դեպքում։ Ավելի աշխատող ու կենսունակ է թվում վերջին տարբերակը։ Այս դեպքում փոխվարչապետ–նախարարը իր մյուս գործընկերների հետ կկազմի այն խորհուրդը, առանց որի անհնար է թվում միասնական օրենսդիր մոտեցումը, որը, ցավոք, չեն կարող այսօր իրագործել Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովները։ Կառավարման կառուցվածքի այսպիսի ենթահամակարգի նախարարությունների քանակը որոշվում է.
ա) տվյալ բնագավառում կառավարման ենթակա օբյեկտների ու պրոցեսների բնույթով.
բ) տնտեսավարման նոր պայմաններում այդ օբյեկտների ինքնուրույն գործունեության նպատակահարմարությամբ և հնարավորությամբ.
գ) Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր գործընթացում խնդրո առարկա ճյուղերի (ուղղությունների, նախարարությունների) ինքնուրույնության (փոխկապվածության) աստիճանով։
Հոգևոր-գաղափարախոսական բնագավառի նախարարությունները
Լուսավորության (մանկապարտեզ զումարած հիմնական դպրոց) և բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության միջև կապը թվացյալ շարունակական ու երբեք էլ օրգանական չէ։ Մեկ՝ կրթության նախարարության ներքո վնասակար է տեղավորել սկզբունքորեն տարբեր ֆունկցիաներ՝ լուսավորություն ու մասնագիտական կրթություն, հաստատություններ՝ ժողովրդական դպրոց և բուհ։ Հանրակրթական դպրոցը շատ ավելի կապված է ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերին, քան՝ բուհին։ Դպրոցի շրջանավարտների մինչև 20 տոկոսն է ընդունվում բուհ։ Եռաստիճան դպրոցի միայն երրորդ աստիճանը՝ Ավագ դպրոցն է կապվում բուհին։ Հիմնական դպրոցը (մանկապարտեզ գումարած ութամյա դպրոց)ընդհանրապես չի կապվում բուհին։ Լուսավորչական դպրոցը պիտի կռվի բուհի դեմ ու պաշտպանվի բուհից։ Բուհը կապված է հանրակրթական դպրոցին նույն չափով ու ձևով որքան ժողովրդական տնտեսության ցանկացած ճյուղին՝ կադրեր է պատրաստում այդ ճյուղի համար:
Ընդհանուր կրթություն տվող ժողովրդական դպրոցի վերափոխման ճանապարհը անցնում է մշակույթի միջով։ Հանրակրթական դպրոցը և ուսուցիչը կտրուկ շրջադարձ պիտի կատարեն դեպի մշակույթ, կուլտուրա։ Ընդհանուր կրթության՝ հանրկրթության կամ լուսավորության գործը, խորհրդային շրջանում նեղացվել է, նենգափոխվել է հանրուսուցմամբ (ինչ-որ ծավալի գիտելիքների հաղորդում)։ Հանրակրթական դպրոցի գերխնդիրն է դարձնել ոչ թե որոշակի մշակույթ յուրացրած, սոցիալացված քաղաքացու ձևավորումը, այլ բուհի համար շրջանավարտներ արտադրելը։ Այս մոտեցումը «քանդել է» ծնունդով-կոչումով լուսավորչական օջախը՝ ժողովրդական դպրոցը: Երաժշտական կրթությունը, գեղարվեստական կրթությունը, մարմնակրթությունը և տեխնիկական կրթությունը դիտվել են ոչ թե ընղհանուր պարտադիր կրթության օրգանական բաղկացուցիչներ և ամբողջացրել հիմնական դպրոցը, այլ դրանք դիտվել ու գործել են մասնագիտական կրթության
համակարգում, հիմնական դպրոցից կտրված նոր օջախների՝ երաժշտական, գեղարվեստի ու մարզադպրոցների , կուլտուրայի ու պիոներ տների, մասսայական գրադարանների ու թանգարանների ֆունկցիաներ։ Լուսավորության գործը նենգափոխվել է հանրուսուցմամբ, ժողովրդական դպրոցը դատարկվել է մշակույթից ու առ այսօր չի կատարում իր գլխավոր առաքելությունը։ Ամենաշտապ ձևով պիտի վերականգնվի լուսավորության նախարարությունը (ինչպես Ռուսաստանում, Ուկրանիայում, Վրաստանում, Էստոնիայում…), ամբողջացվի այդ նախարարությունը՝ բացի մանկապարտեզից, հանրակրթական դպրոցներից, պիոներ-տներից ու մանկական կայաններից, նրան պիտի տրվեն գյուղական ակումբները, բոլոր մասայական գրադարանները, թանգարանների մեծ մասը, բոլոր երաժշտական, գեղարվեստի դպրոցներն ու մարզադպրոցները, տեխնիկայի տները։ Հիմնական դպրոցը նորեն պիտի հառնի որպես լուսավորական օջախ, ընդհանուր կրթությունը պիտի վերջապես անհրաժհշտ բովանդակությամբ լցվի :
Կազմակերպական, ֆինանսական առումով ևս հանրակրթական դպրոցը (նաև մանկապարտեզը) և բուհը (նաև տեխնիկումը) սկզբունքային տարբերություններ ունեն և միանգամայն տարբեր մոտեցումներ են պահանջում։ Այսօր հանրակրթական դպրոցը պետական հաստատություն է, ամբողջական տեղական (քաղաքային, շրջանային, գյուղական) մարմինների կողմից պահվող և ֆինանսավորվող։ Մոտ ապագայում յուրաքանչյուր համայնք իր մասնակցությունը կբերի իր դպրոցի պահմանն ու կառավարմանը։ Դպրոցի ու մանկապարտեզի տերն ու պատասխանատուն կլինեն տվյալ համայնքն ու գյուղը (ավանը, քաղաքը)։ Բուհը (տեխնիկումը) հանրապետական ենթակայության հաստատություններ են եղել ու այդպիսին էլ կմնան, դրանք չեն կապվում որևէ համայնքի ու շրջանի հետ, համապետական են։ Մոտ ապագայում բուհն ու տեխնիկումը ամենալայն ինքնուրույնություն կստանան, կունենան իրենց սահմանադրությունները, օգտվելով պետական հատկացումներից, սրանք նաև կունենան ֆինանսավորման ինքնուրույն աղբյուրներ (վճարովի ուսում, բարեգործական ֆոնդ, գիտական-արտադրական գործունեություն) և լրիվ ինքնուրույն գործունեություն կծավալեն։
Հանրակրթական դպրոցի ու բուհի բարեփոխումների ճանապարհներն էլ տարբեր են։ Լուսավորության նախարարությունը հետևողականորեն ծրազրային-բովանդակային նոր քաղաքականություն պիտի վարի, իսկ տեղական մարմիններն ու համայնքները պիտի նյութապես պահեն դպրոցն ու ուսուցչին : Բուհը իր գիտական–մտավոր պոտենցիալով, ելնելով ժողտնտեսության ամենատարբեր ճյուղերի պահանջներից ու պատվերներից, ինքը և իր ծրագրային-բովանդակայ ն քաղաքականությունը կմշակի ու կիրագործի, և շենք ու դասախոս կպահի։
Լուսավորության համակարգը պիտի ավանդական ու պահպանողական լինի, որովհետև զործ ունի մանկության ու ազգի լինելիության հետ: Մասնագիտական կրթության համակարգը պիտի հնարավորին չափ ճկուն ու բաց լինի, րնդունակ արագ արձանգանքելու ժողտնտեսության ու հասարակական կյանքի նոր պահանջներին։
Լուսավորության համակարգը շատ ավելի ընդհանուր ու հիմնավոր հատումներ ունի մշակույթի համակարգի հետ։ Մեր պատկերացմամբ մշակույթի նախարարությունը երեք հիմնական ֆունկցիա պիտի ապահովի՝ մշակութային լուսավորության, հոգևոր նյութական մշակութային արժեքների պահպանություն, մշակույթի մշակների (գործիչների) համար անհրաժհշտ պայմանների ստեղծում։ մշակույթի համակարգի մաքուր լուսավորչական օջախները (երաժշտական դպրոցներ, գեղարվեստի ու պարի դպրոցներ, մասայական գրադարաններ, գյուղական ակումբներ ու մշակույթի տներ, երկրագիտական– հայրենագիտական, գավառական թանգարաններ ու տուն-թանգարաններ), եթե անգամ մշակույթի նախարարությունը գործի որպես ինքնուրույն նախարարություն, պիտի տրվեն լուսավորության նախարարությանը։ Միայն հանրակրթական դպրոցը կարող է այդ օջախներին շունչ հաղորդել , դրանք պահասենյակներից ու պահեստներից վերածել հանրակրթական օջախների, զորացնելով հանրակրթական դպրոցը, ընդլայնելով ընդհանուր կրթության բովանդակությունը։ Կյանքը համոզեց, որ լուսավորության գործով ընդհանրապես (այդ թվում՝ և մշակութային) պիտի զբաղվի հանրակրթական դպրոցը։ Սա ճիշտ է և կադրային աոումով։ Հանրակրթական դպրոցը պիտի լինի իր միկրոշրջանի լուսավորչական կենտրոնը։
Մշակույթի գրավոր արժեքների՝ գրքերի ու մատյանների պահպանման օջախներ են գրադարանները։ Մասայական գրադարանները մաքուր լուսավորչական հաստատություններ են, իսկ բուհերի (տեխնիկումների), ինչպես և գիտությունների ակադեմիայի գրադարանները ունեն իրենց տերերը։ Մնում են հանրային գրադարանը և Մատենադարանը։ Մաշտոցի անվան ձեռագրատան փորձը, հանրային գրադարանի դերն ու դիրքը ժողովրդի հոգևոր կյանքում թելադրում են հանրային գրադարանի կարգավիճակի փոփոխությունը, որպես Գերագույն խորհրդին կից հաստատություն։ Վաղուց հասունացած հարցեր են Հայաստանի Հանրապետության պատմության թանզարան-միավորման և Պետական պատկերասրահ թանգարան-միավորման ստեղծումը՝ որպես լուրջ գիտահետազոտական հաստատություններ։Այսպիսի թանգարանների համար նեղ կլինի մշակույթի նախարարությունը։ Սրանք պիտի գործեն կառավարությանը կից որպես վերնախարարական հաստատություններ։ Պատմության ու մշակույթի հուշարձանների վերականգման ու պահպանության վարչությունը անցյալում չի գործել մշակույթի նախարարության համակարգում: Այս կարգավիճակը կարող է և մնալ։ Հաստատ է, որ այս բնագավառում պիտի թհլաղրող լինեն ոչ թե շինարար-կազմակերպիչները, այլ ճարտարապետ-անհատները:
Մշակույթի համակարգում գլխավորը, իհարկհ, անհատ մտավորականի, պրոֆեսիոնալ մշակույթի ստեղծողների համար պայմանների ստեղծումն է ։ Բոլոր տեսակի ստեղծագործական միություններից, որպես մշակույթների գործիչների շտաբներ, պիտի կտրուկ հրաժարվել : Սրանք «էն գլխից» մտածված էին որպես մտավորականի անհատականության ճնշման մեխանիզմներ։ Արագ կազմակերպել է պետք արվեստագետի մշակութային գործունեության խթանման երկու-երեք ֆոնդեր: Ովքե՞ր պիտի տնօրինեն այդ ֆոնդերը ու ինչպես, որ չայլասերվեն ու «չվարչանան» դրանք. լուրջ հարց է։
Մասնագիտական կրթության համակարգը էական փոփոխություններ կկրի մոտակա 2-3 տարում, որոնք կբերեն մասնագիտական կրթության համակարգի կառավարման բնույթի փոփոխությանը։ Թվում է՝ այսքան բուհերի փոխարեն կունենանք երկու համալսարան (մեկը տեխնիկական), մնացած բուհերը կամբողջանան այն համալսարանների կազմում ֆակուլտետների, միաճյուղ ինստիտուտների ու քոլեջների ձևով : Միջնակարգ մասնագիտական հաստատությունների (տեխնիկումների) այսօրվա թիվը կարգով կփոքրանա, ընդգրկվելով երկու համալսարանների ու նրանց ինստիտուտների կազմում որպես բարձրագույն կրթության առաջին– երկրորդ փուլերն ապահովող հաստատություններ;
Բոլոր դեպքերում մասնագիտական կրթության համակարգում առաջնայինը և որոշիչը երկու բարձրագույն–առաջատար համալսարանների գոյությունն է։ Սրանք են լինելու մասնագիտական կրթության հիմնավոր բարեփոխումների , լծկան եզները: Ուստի սկզբունքային նշանակություն ունի այդ համալսարանների ռեկտորների ով լինելը։ Սրանք շատ ավելի կարևոր պաշտոններ են, քան նախարարը։ Սկզբնական շրջանում ռեկտորներ պիտի նշանակի վարչապետը կամ Գերագույն խորհուրդը մինչև համալսարանների հոգաբարձուական խորհուրդների կազմավորումը։
Մասնագիտական կրթության և գիտության կաոավարումը նպատակահարմար է իրագործել միասնական՝ մասնագիտական կրթության և գիտության նախարարության տեսքով։ Գիտությունների ակադեմիան այսօրվա իր ֆունկցիանհրով և կաոուցվածքով մաքուր խորհրդային կառույց է։ Թվում է՝ ճյուղային գիտությունը կներհյուսվի արտադրությանը, իսկ հիմնարար գիտության կենտրոններ կդաոնան համալսարանները (իրենց ինստիտուտներով ու քոլեջներով):
Ակադեմիան կգործի որպես գիտնականների կամավոր միություն։ Հզոր, առողջ համալսարանների կազմավորման այլ ճանապարհ, քան հիմնարար գիտության կենարար շիթի և առաջատար գիտնականների ջոկատի այսօրվա մեր Երևանի համալսարան ու տեխնիկական համալսարան չի երևում։ Կարևոր չէ, երբ կսկսի այս նախարարությունը գիտությունների ակադեմիայի այսօրվա կառույցի ապամոնտաժումը։ Շատ ավելի շահավետ է ու հեռանկարային գիտության և մասնագիտական կրթության կառավարման միասնական նախարարության ստեղծման ուղղությամբ չարչարանքը, քան գիտության կառավարման արհեստական օղակի՝ գիտության պետական հանձնաժողովի ստեղծումը:
Աշոտ Բլեյան
20.08.1990թ.