1998թ. փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի պահանջով» հրաժարականով հանդես եկավ: Հայտնի ուժերի ով լինելը կռահեցինք, նրանց պահանջը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, չգիտես ինչու։ Ասենք՝ իրենց ներքին գործն էր. բայց յոթ տարվա հանրապետություն էինք, չէ՞, Սահմանադրությամբ, իրավական… Լևոն Տեր-Պետրոսյանի անհողդողդությունը՝ ոչ լեգիտիմ ուժի առաջ չնահանջելու, որ ինձ, այ, հայտնի է, ինչո՞ւ տեղի տվեց… Ինչու՞ Տեր-Պետրոսյանն իր իրավունքով չգործեց…
Հետևե´ք  իմ օրագրին, խոստացել եմ՝ ոչ մի չակերտ չեմ օգտագործելու, իսկ եղածներն էլ բացելու եմ՝ գիր առ գիր… Ամեն Աստծու առավոտ, օր, առտու, 04.00-05.00-ի արանքում, ես գրում եմ, երբ Դավիթ Բլեյանն անգամ վատ-վատ  երազների դեմ լացով է պայքարում…

1990-ի աշնանը, երբ Տեր-Պետրոսյանն ընդամենը նոր-նոր ԳԽ նախագահն էր, գործադիր անմիջական լծակներ չուներ, առաջացավ ներքաղաքական ճգնաժամ։ Հայաստանի անկախության բանակը (ՀԱԲ), որ ստեղծվել էր հայ-ադրբեջանական սահմանները պաշտպանելու համար, գրավել էր «Էրեբունի» հյուրանոցը՝ իր տարածքով, կառավարության, Գերագույն խորհրդի նիստերի շենքից (այն ժամանակ Գերագույն խորհուրդը նիստեր էր անում Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում) մի քանի տասնյակ մետրի վրա ստեղծել էր ռազմականացված անհնազանդության, անկայունության ծավալվող օջախ… Բանակցությունների ժամանակ, որ, կարծեմ, Հայաստանի կառավարության անունից էր վարվում, սպանվեց ԳԽ պատգամավոր, պայծառ ֆիզիկոս ընկեր Վիտյա Այվազյանը… Վարչապետ Վազգեն Մանուկյանը, որ տասնյակ թելերով կապված էր ռազմական ինքնապաշտպանական ջոկատների, խմբավորումների, խմբապետների հետ, հակված էր շարունակելու խմբապետական քննարկումները… ՀՀՇ վարչությունում ես, անձամբ, վճռական էինք տրամադրված… չէր կարելի թույլ տալ 1918-20-ից ծանոթ՝ Հայաստանի խմբապետներով կառավարման կրկնությունը… Տեր-Պետրոսյանը խիզախ ճակատային լուծման գնաց, իր վրա վերցրեց պատասխանատվությունը. մեզ հավաքեց ԳԽ նիստերի դահլիճում՝ փակ նիստի, փակեցինք ԳԽ դահլիճը, որ շրջապատված էր իշխանությանը հավատարիմ ինքնապաշտպանական ջոկատներով ու ոստիկանության զորքերով, և որոշում կայացրեցինք՝ չենք լքում պառլամենտի դահլիճը մինչև ՀԱԲ-ի ամբողջական զինաթափումը, Երևանի կենտրոնի ապառազմականացումը, չենթարկվող զինված անձանց ձերբակալումն ու մեկուսացումը… Հաշված ժամերի ընթացքում ԳԽ-ի որոշումը՝ պահանջը, կատարվեց, գործադիր իշխանության ոստիկանական, անվտանգության ծառայությունները՝ ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ կարողացան վերականգնել, հաստատել հասարակական կարգը Երևանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պայմանավորված ընթերցարանը

Խաղաղ կիրակի է. մեր պայմանավորված ընթերցարանը սիրով մեկնում եմ. սկսե՛ք թերթել… Նույն սկզբունքն է` հաստատ անվնաս խորհուրդներով, դրական զգացումներով, հաջողակ երկուշաբթիի սպասումներով… 10-ի չափ հղումներով, դադարներով, անցումներով: Աուտիզմը կապված է

Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ

Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ

Արցախցիների վերադարձը անհրաժեշտ է…

Ի՞նչ ենք փոխանցելու սերունդներին, ստորացո՞ւմ. ընտրանք չկա… Զրույց 24news-ում