Ինչպիսի՞ն կլինի աշխարհը մեզ շրջապատող, եթե մարդիկ ու կենդանիները մի պահ փոխվեին տեղերով. ահա մի քանի նկարազարդում….
Իսկ իմ ավագ քույր Նեկտարը, ինչպես մոմ, իմ աչքի առաջ խլսում է… լույս տալով… ինքն ու իր Արտաշես ընտրյալ ամուսինը։ Ի՜նչ միտք է կրում՝ միշտ պայծառ, կենսասեր։ Դավիթը, Արմինեն ու ես, պայմանավորվել-պատրաստվել պետք չէ, մեր կյանքով է որոշվում, այնքան զգուշ-ուշադիր-խանդաղատանքով ենք մեր երեկոն անցկացնում, որպես խոնարհում մոմի առաջ։ Քո՛ւյր իմ, երկար-երկար այսպես՝ խաղաղությամբ լուսավորիր…
Շուշան Բլեյանը Երևանում է. իր նախաձեռնությամբ այս սելֆին՝ շփոթմունքից ինքնավստահությունը կորցրած Տիարի հետ, այս փաստի՝ «վերջապես»-ի արձանագրում է։ Մնացյալը՝ իր խնամքով քողարկած-պատրաստած մուտքը, հայ-մայր-քույրեր-եղբայրներ, իրականություն ընդունեք ինչպես երկար սպասված ներկայացման նախերգանք… Պիտի վերջապես լիներ-բացվեր վարագույրը՝ այս անգամ այսպես եղավ… Իմ գերազանց Շուշոն պիտի այսպես գար-բարձրանար բեմ՝ զանց առնելով…
Իմ կյանքը բարդացավ. նախ՝ ես ունեցա, հաշվեմ, հինգ գլխարկ՝ տարվա բոլոր եղանակների ու դեպքերի համար՝ հեծանվային ու առանց դրա, օդում-ջրում-ցամաքում, շուրջտարյա… Այսպիսին է իմ աղջիկ Շուշոն… Դավիթն էլ ունեցավ բոլոր տեսակի քինդեր-ձվիկները… Բերեց, խնամքով պահեց ու խորը քնեց հանգիստ…
Արևմտյան դպրոցի դասավանդողները Սևանա լճում…
Իմ կյանքն ավելի կբարդանա, երբ ես սկսեմ գործածել Շուշոյի բերած ակնոցը՝ բոլոր դեպքերի համար, մոբիլ-գունեղ ապակիներով… Ավելի բարդ ամառային նախագծով է սկսում հուլիսի 1-ը՝ ես ինչպե՞ս տեղավորվեմ Շուշոյի երևանյան կյանքում… Սիրով, իհարկե։
Հիմա ես ծիծաղում եմ իմ երեխայության վրա. էս փորձառության, էսպիսի թոհուբոհով էս կյանքի անցած, էսպիսի կրթահամալիրի հիմնադիր տնօրենը հավատա՜ց Շուշոյի խնդրանքին՝ «Պապ, ես հուլիսի 18-ին եմ գալու, միայն դու գիտես, ոչ ոքի չասես, օրագրում էլ մի՛ գրի։ Ասում եմ, որ մինչև իմ գալը քո ժամանակը պլանավորես»… ես էլ դրած խիտ, ավելի խիտ ապրում եմ, որ հուլիսի 18-ից լինեմ աշխարհի ամենաազատ Տիարը… Հիմա՝ շվարած, անօրացույց, անօրակարգ մնացած մարդ…
«Դպիրի» ընթերցող-երկրպագու-աջակիցն եմ եղել միշտ, հատկապես հիմա, երբ այսպիսի մանկվարժական պարբերականի կարիք ունի ոչ միայն Հայաստանը… Ու «Դպիրը» «Բարեկամություն» ճամբարի հետ, նրա բլոգով նաև, կտեսնեք, կգտնի նորանոր ընթերցող-հոդվածագիրներ մեր աշխարհից անդին… Ճշտեցի-իմացա, որ իմ այս հրապարակումը «Դպիրում» ճաշակով-ամբողջական պատրաստել է «Դպիրի» հիմնադիր խմբագիր Սուսան Մարկոսյանը: «Քույր իմ»-ը հենց այսպիսին է լինում:
Արևմտյան դպրոցի 2017-2018 ուստարվա վեց տարեանների առաջին հանդիպում:
Վերջապես «Երկրի հարց»-ի հեղինակ-վարող Դավիթ Սարգսյանի հետ իմ հանդիպումը դիտելու հնարավորություն ունեցա: Յուրա Գանջալյանի «քոմենթ»-ում բերված հարազատ Շեքսպիրի ձևակերպման համար շնորհակալ եմ. «Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում. և հենց այս կերպով վճռականության բնածին գույնը ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից, և շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր. շեղվում են այսպես իրենց հոսանքից, և գործ կոչվելու անարժան դառնում»… Քանդակած տեքստ է: Ինչո՞ւ չի կարելի իմ հարգելի գործընկերոջ այս էլեկտրոնային նամակը, որի հետ ամբողջությամբ համաձայն եմ, բերել հրապարակ, իմ գիր: Բերում եմ:
Ինչու՞ ենք ավելի ջերմ, բարի ու կամեցող Ֆեյսբուքում, քան մեր հարազատ կայքում: Կարծես վերացած լինի բարի, ջերմ, ոգևորող կարծիք հայտնելու՝ մեր կայքին այնքան բնորոշ ավանդույթը: Յուրաքանչյուր նյութի հեղինակ ունի դրա կարիքը, սպասում է դրան: …. Ես գիտեմ, որ առաջվա նման բարի եք և սիրում ու գնահատում եք ձեր գործընկերոջ աշխատանքը: Եթե որոշ վերապահումներ ունեք և չեք ուզում դրանք հրապարակել կայքում, ապա դա արեք էլեկտրոնային նամակով: Դա մեծապես կօգնի մեր ընդհանուր գործին: Իմ ասածը մեծապես վերաբերում է նաև «Դպիրին»:
Ծուլություն կոչվածը մեզնում աջուձախ հենց հետոյի տեսքով է գալիս. իբր հետո կամ ուրիշը կանի: Դո՛ւ, անմիջակա՛ն, հիմա՛… «ինձ, ինչպես մի կում ջուր, անհրաժեշտ է այնպիսի ընկեր, ով վեր բարձրանալով քննադատության ծնունդ վեճերից, իմ մեջ հարգի դեպի կրակը գնացող ուխտավորին»:
Ամառային ճամբարը արևմուտքում:
Կարևոր էր, որ ուսումնական ամառ 2017-ի հուլիս մտնեինք «Բարեկամություն» մանկավարժություն նորարարական ճամբարի առցանց՝ նախագծային աշխատանքի փուլում առաջարկվող աշխատանքներով՝ համատեղ բաց նախագծերով… Հավանում եմ այս տեքստը: Ինչպես և սա՝ Սևանի ափին, կրթահամալիրի Բանգլադեշում ընթերցողական նախագծերի մասին հրապարակումը: Սեմինարավար, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի այս ներկայացումը՝ ճամբարականների սիրելի խմբով, ընթերցողական գնացքից դեպի Սևան կրթահամալիրի Ավագ դպրոցի ֆեյսբուքյան ուղիղ միացումների այս դիտումները, Բանգլադեշի Արևելյան, Հյուսիսի ճամբարներում 2-4 տարեկանների կյանքը լողափից այս եթերում, մանկավարժությունն է մեր մոբիլ-ստեղծական-անընդհատ, ամբողջական ներառական… Սա եմ ես անվանում հանրակրթություն:
7 տարեկան Սոնան՝ ինչպես ձուկը ջրում…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1085