Գորիսի Տեղ գյուղով Լաչին-Արցախ միշտ անցել եմ ու ամեն անգամ ճանապարհի կանչերին դեպի գյուղ, քանի՞ անգամ, նետել եմ՝ հետո․․․ Շնորհակալ եմ սեբաստացի ընտանիքին՝ Կոռնիձորի Վարդան Կարապետյանին, Տեղի Լուսինե Բարխուդարյանին, հետո-ն հիմա դարձնելու, այսքա՜ն սիրալիր ընդունելության համար։ Իսկական նոր տարի։ 

Սյունիքի ընտանեկան ճամփորդներով մենք Ծղուկ-Սիսան-Գորիսով Տեղ մտանք նշանավոր Մելիք Բարխուդարյանների ժառանգ Սերժ Բարխուդարյանի տնով՝ երկար-ուրախ անցնելով Վարդանի բաջանաղների, քենիների հետ նոր ծանոթությունների շարքով․․․ Հետո խնամված տան հյուրընկալ սեղանի շուրջ զրույցն էր ավագների, մեկ օր հետո՝ քայլքը կրտսերի, նոր նշանված Սուրեն Շիրինյանի ուղեկցությամբ, մուտքով Կոռնիձորից Տեղ, ելքով դեպի Արավուսի սահմանային դիրքեր․․․ Նոր աշխարհ հայրենի, կանչող եզերքներ-հորիզոններ նոր․․․ Կոռնիձոր ետդարձից առաջ, Բարխուդարյանների շեն տանը, ծիծաղից չկշտացնող, համից պայթող սեղանի շուրջ, երկրագործ տեր և տիկին Բարխուդարյանների՝ սեղանին գամող ընկերակցությամբ․․․ Արժանի մարդկանցից ոչ ոք չնեղանա, Տեղից իմ հիշողությունների կենտրոնական տեղում են նորանշանված Անուշը Բարխուդարյան ու Սուրենը Շիրինյան, ում այցելությանը կրթահամալիր ես-մենք սպասում ենք․․․ Անուշը՝ մշտահմա ժպիտով, հաշմանդամ եղբոր նկատմամբ խնամակալի անխռով գորովանքով, Սուրենը՝ իր ուշիմությամբ-ստեղծարարությամբ, որոշումներ կայացնողի թեթևությամբ․․․ 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմին Տեղի մասնակցությունը՝ մարդկային և նյութական ներդրումով և կորուստներով, այնքան երևելի է, որ առանձին նյութ է։ Հուսով եմ՝ Տեղի Նոր ուղին կանդրադառնա սրան։

Տեղը, նշանավոր Մելիք Բարխուդարյանների ամառանոցը, սիրով կներառեմ 2021-ի իմ հայրենի քաղաքաշինական ծրագրերի փաթեթում։ Սիրով, անհետաձգել կարձագանքեմ Տեղ-Կոռնիձորի նոր ուղով վերելքի նախաձեռնություններին․․․ Իսկ գյուղը՝ այսքա՛ն երևելի, Վարդանի հետ անսպառ թվարկեմ, Արմինեի նկարաշարով զարդարեմ, բնության-մշակույթի այսքան նշանակալի հուշարձաններով՝ որպես գրավիչ բնակավայր, զարգացման մարդկային ու նյութական ռեսուրսներով․․․ Գյուղի միջի ձորով փռված հարյուրամյա բնակելի քարայրներ, գյուղով մեկ ձգվող հուշարձան-գերեզմանոց, ազգագրական-ժողովրդական տների նմուշներ, աշխարհիկ հուշարձաններ՝ Մելիք Բարխուդարի հետ կապվող, թե առնչություն չունեցող, գյուղամեջի բարձունքներ՝ հիացումի, գյուղական պեյզաժի դիրքեր․․․ վերականգնվող Սուրբ Գևորգ եկեղեցի-այլ հուշարձաններ, կենդանություն, կառուցումների․․․ գործարարության շունչ․․․ Մնում է, որ կենսունակ այս գյուղը, ցավոք, հայոց մեջ բացակայող սովորույթ հաստատի իր ինքնավարությամբ, Տեղ համայնքի կենտրոնի առաջնորդությամբ կարևորված իրենց կառույցներին-նախաձեռնություններին գյուղի տարբեր դիրքերից դիտելու, իր սեփականություն կառույցը հանրային քաղաքաշինական ծրագրի մեջ տեսնելու համար նաև․․․ Տեղացի՛, դու ես շարունակում, ազնվացնում կամ, ավա՜ղ, փչացնում քո ծննդավայր, այս նշանավոր շենը․․․ 

Տեղ-Կոռնիձոր չորս կիլոմետրանոց ճանապարհը Հայաստանի միջգյուղական ճանապարհների՝ իմ կազմած թոփ-տասնյակում է, հաստատ։ Նոր ուղի եղիր, Տե՛ղ, քո տեղով-դիրքով աշխարհաքաղաքական․․․

#1953

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառ 2017-ի հուսալի գործընկեր իմ օրագիրը

Նախաճամբարային կիրակի օրը չէր կարող աշխատանքային չլինել. այսօր՝ ժամը 9.00, «Բարեկամություն» մանկավարժական նորարական նախագծով ճամբարականների հետ ես կսկսեմ ընդհանուր պարապմունք-բացումը… Հերիք անհոգ թափառեցիր… Ճամբարի ղեկավար Հերմինե Անտոնյանը, վրաց մանկավարժների ջոկատից

Փաշինյան Արփին է եկել՝ սեբաստացի չորրորդ Փաշինյանը….

Արդեն համալսարանական Մարիամ-Աշոտ Փաշինյանների ականջը կանչի Խաչատուր Աբովյանի Դորպատ-Տարտուում, Շուշանը թող ֆիլմեր նկարի իր Միջին դպրոցում, իսկ Արևելյան դպրոցի պարտեզ արդեն երեք տարեկան Արփին է մուտք գործել ու մնացել Նելի

Վիշապներ սպանելու գիտելիքի պարտադրանքի դպրոց

Շարունակե՞մ առակներով խոսել, նույնն է թե՝ ընթերցել չինական առակները` բացելով «Իմաստության արկղիկ»-ը․․․ «Ինչպիսի՞ գիտելիքներն են պիտանի» վերնագրով առակն է․․․Արդիական հարցադրում է․․․ — Ես պատրաստ եմ հինգ տարի ապրել այս անտառում։