Ամենաուժեղ տպավորությունը ես ստացա… Ջնջում եմ՝ այս գերադրական ածանցը, հիմա ու այսուհետ՝ հետևողական… Տպավորություն ստացա, որ տեսեք՝ անանց է, այնքան ազդեցիկ, որ սկսում եմ իմ 1502-րդ գիրը… այդ տպավորության ազդեցությունը չհաղթահարած, թարմ, ինչպես առավոտն այս, որ իմ աչքերի առաջ, իմ մասնակցությամբ բացվում-ստեղծվում է։ Բարի առավոտ… Աստղիկ:
Պատմել եմ իմ 1501-րդ գրում, որ երեկ ես ունեցա, որպես հեռախոսագիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատնից, ֆոտոխմբագիրն էլ իմ քույրիկ Աննա Բլեյանը եղավ… Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանն է ծնվել և Դավիթը յոթ տարի առաջ, 2011-ի դեկտեմբերի 12-ին, շնորհակալ եմ, օր, բժիշկներ Աղավնի Բայրամյան, վիրահատող բժիշկ, գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արտակ Մելիքսեթյան, ծննդատան վարիչ Արեն Գյոզալյան, կի՛ն իմ Արմինե Աբրահամյան, բոլորով ցնծացիք տեղում՝ Ցնծություն ծննդյանի համար, որ ունեցա, որ պարգևեցիք բոլոր մասնակիցներով, այնքա՜ն վստահ դարձրիք Հրաշքի հայտնությունը…
Ահա թե ինչպիսին ես դու… րոպեներ հետո, երբ ամեն ինչ բարեհաջող-ավարտված է, Արմինե ծննդկանը՝ ինն ամիս անբաժան կրող-ստեղծող-ծնողը, անջատ նրանից, որ ծնունդ է կոչվում… Ու իմ հանդիպումը այդ Աստղիկ անունով, որ Դավիթ Բլեյանն է դրել, մարդու հետ… Հիշեցնեմ, որ 63-ն անց եմ, իսկ նա՝ իմ չորրորդ աղջիկն ու հինգերորդ զավակը… Ես թաքցնում եմ շփոթմունքս իմ նշանավոր ժպիտի ներքո, շրջանի մեջ բժիշկ-բուժքույրերի…
— Ահա թե ինչպիսին ես Դու… Աստղի՛կ աղջիկ…
Բոլորը իմ շուրջ գովում են… ոնց որ ագռավի ճտին…
Ծիծաղում եմ…
Ո՜նց է ղժժում՝ ինձ հենց տեսավ…
— Սիրուն է, հա՞,- հարցնում եմ աջուձախ,- սպիտակ է, հա… Մարդ է, հա՞… առողջ… մայրիկի, Արմինեի նման…
Տպավորությունս-ինքնազգացողությունս՝ ռեկորդսմենի է… Ռեկորդսմեն, որ գիտի՝ չի ավարտվում, որ գնում է սրանով նոր արդյունքների… Վեցերորդի, յոթերորդի… մասին խոսակցությունները հերթապահ չեն, ես չեմ ավարտում սրանով, ես սկսում եմ սրանով, Աստղիկով:
Մաթեմատիկան կյանքում. Ամանորի տնակի պատրաստում:
Արևելյան դպրոցի 5-րդ դասարան:
Իրիկունը, իհարկե, հեծանվով եկա Բանգլադեշից՝ Մեդիակենտրոնից. ուզում էի քայլել, չեղավ, հեծանիվը մնաց ու… լավ էր, շատ լավ, լսո՞ւմ եք, ողջ ճանապարհին… Տաթև-Արևիկ քույրիկները իրենց եղբայր-քեռի Դավթին տարել են պատվելու-հարգելու՝ արժանին մատուցելու… Երբ հանդիպենք, Դավիթը կասի…
— Մինչև չտեսնեմ, չեմ հավատա, որ իմ քույրիկ Աստղիկը ծնվել է…
Ես էլի նշանավոր ծիծաղում եմ. ախր, այնքան պարզ է Դավթի ասածը-զգացածը, որ ես ունեցա ժամեր առաջ, Աստղիկին հանդիպելով… Դավթի, Աստղիկի այսօրվա հանդիպումով սկսվող կյանքը մի այլ օրագիր է՝ Արմինե Աբրահամյան մայրիկինը, ու ինքը երեկ հեռախոսազրույցով իրիկունը սկսեց.
— Տիա՛ր, գիտես, ի՛նչ շատակեր է… Կուրծքս պոկում է… Դավթի նման… Տիա՛ր, էս Աստղիկը ինձ կուտի…
Կուտի, Արմինե ջան, ու հալալ է: Նկարն էլ քո առաջին ինձ տարավ դեպի Աստղիկ Իսրայելյան հարսիկ… Աստղկան կամուրջներ…
Արմեն Փամբուխչյանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարին, չգիտեմ՝ ճանաչում եմ, թե ոչ։ Չեմ ճանաչում։ Հանդիպեցի աղմուկով, կապված նոր տերունական աղոթքի հետ, որը ծնվել է հայոց համար Լարս անցակետի կենսականությունից ու շուրջտարյա բանուկ պահելու անհուսությունից, անկարողությունից՝ կառավարության, պաշտոնյայի, որ բան չի մնում անելու, քան աղոթելը․․․ Հորը մեր դիմելը․․․ Սևակը սրան ասում էր նորօրյա աղոթք։ Մարդը իր նորօրյա աղոթքով դիմել է, բայց ինչո՞ւ ստիպել, որ ներողություն խնդրի, ո՞ր մեղքի համար․․․ Եվ ինչո՞ւ խնդրել․ լավ էր հրաժարական տար, բայց ներողություն չխնդրեր Արմեն Փամբուխչյանը․․․ Իսկ նորօրյա աղոթքդ հավանեցի․ իմ գրում, իմ առավոտյան աղջամուղջում կարդում եմ՝ Լարս մեր, որ սահմանում ես…
Անարգա՞նք հայ եկեղեցու ու մեր (իմ) Տերունական աղոթքի նկատմամբ․․․ Երբեք․ ասում եմ որպես հայ առաքելական եկեղեցու խոնարհ հետևորդ, որպես հինգ քրիստոնյա երեխաների հայր, որպես մարդ, որ Հայր մերը կարդում է, երգում, աղոթում ամեն անգամ․․․
Նոր մենաշնորհը պոպուլիզմի ֆոնին… Կարդացի ժպիտով ու… Արթուր Շահնազարյանի ձայնին կարոտեցի… Կզանգի ու…
— Քավո՛ր ջան, էս ո՜նց ա՝ չեմ իմացել…
Երկարացված օրվա կազմակերպիչների մարզական պարապմունք: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Հրանուշ Խառատյանի հրավերով «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» գիտա-գործնական գիտաժողովը, որ նոյեմբերի 24-ին, ժամը 12.00, սկսվում է ՀՀ ԳԱ նախագահության նիստերի դահլիճում… Քնարիկ Ներսիսյանի Տնից տուն․ մարդիկ, ճակատագրեր» նախագիծը կզարդարե՞ր՝ չգիտեմ, բայց պակասում է այս նստաշրջանից, ծրագրից երևում է…
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.00, ԷՕՆ ակումբում տեղի կունենա «Երևանի կանաչ հասարակական տարածքների փակից բաց. փոխակերպման հիմնախնդիրներ» զեկուցումը: Բանախոս՝ ճարտարապետ Արշակ Հակոբյան… Մասնակցես-հետևես, հատկապես Հրազդանի մասով… Մեր «Կրթական պարտեզը բնակելի արվարձանում» նախագիծը և՛ կզարդարեր, և՛ պակասում է… Տանե՞նք որպես քննարկում…
Աստղիկի ծնունդը ծրագիր է, ու ես՝ ծրագրով լեցուն… Այստեղից է վերնագիրը…
Ազգային պատկերասրահի կրթական բաժնի պատասխանատուների այցը կրթահամալիր:
Առաջին լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1502